28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անտերություն, անարխիա, անգործություն. Հրապարակ

Գրեթե բոլորս նախարարություններում աշխատող ծանոթներ ունենք և պետական կառավարման համակարգից տեղեկություններ ստանում ենք։ Համոզված եմ, որ բոլորը տեղյակ են, թե ինչ բարձիթողի վիճակում են նախարարություններն ու դրանց ենթակա կառույցները վերջին մեկ տարում։ Եթե երեք բառով բնութագրենք՝ անտերություն, անարխիա, անգործություն։ Մասամբ դա պայմանավորված է երիտասարդ նախարարների անփորձությամբ և անաշխատունակությամբ, ինչն այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ։

Մասամբ պայմանավորված է ծրագրային քաղաքականության բացակայությամբ․ լավ երկիր կառուցելու և պետությունը ցնցումների չենթարկելու բարի ցանկությունը, անշուշտ, ծրագիր չէ։ Բայց մեծամասամբ այս վիճակը պայմանավորված է մոտ մեկ տարի ձգվող անորոշությամբ՝ կառուցվածքի, կայուն կարգավիճակի և երաշխավորված ապագայի բացակայությամբ։ Իսկ ապարատը շատ զգայուն օրգանիզմ է՝ այն անմիջապես զգում է, որ հողը երերում է իր ոտքերի տակ՝ հայտնի չէ՝ ինքը մնալո՞ւ է, թե՞ գնալու։ Տեսնում է, որ նախարարը նոր է, ու նրան կարելի է խաբել։ Խնայում է իր ուժերն ու էմոցիաները, քանի որ գնահատող չկա, և «հաստ ու բարակ»՝ մեկ է։

Նրա համար կարևորն աշխատավարձն է, արձակուրդը, թոշակի գնալու հեռանկարը։ Նա չի ուզում ռիսկի գնալ, բարեփոխումներ իրականացնել, էքսպերիմենտների առարկա դառնալ և նոր պարտականություններ ստանձնել։ Նրան հարկավոր են հստակ հրահանգներ և խաղաղ ընթացք՝ սուրճով, գործուղումներով ու պրեմիաներով զուգակցված։ Ապարատի մեծ մասն անգամ կարիերա անելու, նոր պաշտոն ստանալու ձգտում չունի՝ նրան լիուլի բավարարում է միջին չինովնիկի կյանքը։ Բայց ապարատը նաև «հատակն իջնելու» հատկություն ունի՝ երբ սպասում է կրքերը հանդարտվեն, և խաղաղ ժամանակներ գան։ Չէ՞ որ ինքը շատ հողմեր է տեսել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ