10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

«Մենք պետք է ազատվենք ղարաբաղցի տականքներից» արտահայտվողի սիրտը երբեք չի կարող ցավալ Արցախի համար ․ Դավիթ Սահակյանց

Այսօր յուրաքանչյուր հայի շուրթերից հնչում է մի հարց` ինչո՞ւ այսպիսի ավարտ ունեցավ պատերազմը, երբ ամենուր կոչեր էին հնչում` հաղթելու ենք: Այս հարցերի շուրջ Իրավունքը զրուցել է մուլտիպլիկատոր, «Ռոբերտ Սահակյանց» անիմացիոն ստուդիայի ղեկավար, ռեժիսոր, անիմատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցի հետ: – Պարոն Սահակյանց, ինչպե՞ս եք վերաբերվում կապիտուլյացիայի համաձայնագրի ստորագրմանը եւ առհասարակ խաղաղարարներին ժամանակին չդիմելուն, […]

Քաղաքացիները դիմում են Նիկոլի սիրած տարբերակին․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանին ճանապարհ փակելով իշխանության բերեցին, ճանապարհ փակելով էլ փորձում են հեռացնել։ Երեկ նրան դավաճան անվանող ու նրա հեռացման համար օրեր շարունակ ակցիաներ, հանրահավաքներ անող բազմաթիվ քաղաքացիներ որոշել էին դիմել Փաշինյանի սիրած մեթոդին՝ փողոց փակելուն։ Կեսօրին մայրաքաղաքի մի շարք փողոցների երթեւեկությունը կաթվածահար էր եղել։ Փաշինյանին դեմ դուրս եկած քաղաքական ուժերի մի շարք ներկայացուցիչներ եւ ընդդիմադիր […]

Վարչապետը առեւտուր է անում պատգամավորների հետ՝ իր կողքին մնալու համար․ Հրապարակ

Առաջիկա օրերին կառավարությունում կադրային կտրուկ փոփոխություններ են սպասվում։ Տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը՝ գոլորշի բաց թողնելու համար որոշել է կառավարության 80 տոկոսը փոխել, որպեսզի հանրության մոտ սպասումների հույս արթնացնի և ցույց տա, որ սկսել է իրականացնել իր ճանապարհային քարտեզը։ Թերթի տեղեկություններով՝ նա գործարք է առաջարկել «Իմ քայլը» խմբակցությանը՝ հրավիրել է իր մոտ և ասել՝ ի՞նչ […]

Տեղներս չենք գտնում։ Փաշինյանի պաշտոնանկությանը կողմ է խմբակցության անդամների մոտ 80 տոկոսը․ Իրատես

Թեեւ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի մասին խայտառակ հայտարարությունից հետո իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ընդամենը երեքն են դուրս եկել խմբակցությունից կամ վայր դրել մանդատը, բայց թիմի ներսում վարչապետի հրաժարականի առնչությամբ լուրջ հակասություններ կան: Թերթի հետ զրույցում պատգամավորներից մեկը նշեց. «Իհարկե, պետք է գնա, մնում է՝ ի՞նչ անի: Ո՞վ է տեսել, որ պատերազմում պարտված ղեկավարը շարունակի պաշտոնավարել: Այնպես […]

Որքան հեշտ է ծվեն-ծվեն անել մի երկիր, թունավորել ու ապականել ամեն ինչ, երբ կրծքիդ օձ ես տաքացրել․ Իրատես

Այսուհետ լրագրողները պաշտոնական տեղեկատվության համար պետք է դիմեն ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի կառավարության, նախագահականի լրատվական ծառայություններին։ Այն պարզ պատճառով, որ պատերազմի այս ողջ ընթացքում մենք իրական վիճակի մասին միայն ռուս պաշտոնյաներից ենք տեղեկանում։ Նրանք առաջինն ասացին, թե քանի զոհ ու վիրավոր ունենք, ինչ իրավիճակ է սահմանում, որքան վարձականներ են տեղափոխվել հակամարտության գոտի, թուրքական հետախուզական […]

733 մլն դրամ՝ «ֆեյքերի ՊՈԱԿ»–ին Արցախի խնդրից հանրությանը շեղելու համար

News.am-ը գրում է. «Արցախում պատերազմական գործողությունների դադարեցումից և հողերը հանձնելու համաձայնագրի ստորագրումից հետո հանրությունն իր դժգոհությունը հայտնեց պատերազմի ողջ ընթացքում իրենց կեղծ և լավատեսական լուրերով սնելու, այդ կերպ բանակին թիկունքից հարվածելու իշխանությունների վարքագծի վերաբերյալ։ Արդյունքում հանրային պարսավանքի թիրախում հայտնվեց պատերազմական գործողությունների մասին հանրությանն իրազեկող թիվ մեկ պատասխանատուն՝ ՊՆ ներկայացուցիչ (նախկին) Արծրուն Հովհաննիսյանը, մինչդեռ ինֆորմացիոն տիրույթում […]

Մինչև դեկտեմբերի 1-ը Ռուսաստանին ձեռնտու չէ, որ Հայաստանում վարչապետ փոխվի․ Հրապարակ

Ռուսաստանի նախագահի` նախօրեին տված հարցազրույցից հետո ոմանց մոտ տպավորություն է ձևավորվել, թե Նիկոլ Փաշինյանը վայելում է ՌԴ աջակցությունը: Ըստ այս տեսակետի, դրա մասին է վկայում Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանելն անհիմն է, կարելի է խոսել նրա թույլ տված սխալների մասին։  Սակայն քաղաքական գործընթացներին լավատեղյակ շրջանակներում համոզված են, որ ՌԴ նախագահը ստեղծված […]

Ճգնաժամ խորհրդարանում․ Ժողովուրդ

Այդ առումով վտանգված է նաև 2021 թվականի բյուջեի նախագծի ընդունումը: Եվ չնայած ԱԺ լիագումար նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջեի նախագիծը, մինչ այդ էլ այն քննարկվել էր մշտական հանձնաժողովներում: Սակայն իրավիճակով պայմանավորված՝ արդեն լիագումար նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին լսող չկար, քանի որ նախագծի քննարկումն ուղեցկվեց Արցախի վերաբերյալ ելույթներով, իշխանություն-ընդդիմություն մեղադրանքներ […]

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՞։ Անհասկանալի համազգեստով անձինք՝ հարբած եկել էին պաշտպանելու վարչապետին․ Հրապարակ

Մամուլը գրում էր, որ կառավարական առանձնատներում հրոսակախմբեր են զինում, որպեսզի օգտագործեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու համար՝ ընդդեմ նրա հրաժարականը պահանջողների։ Երեկ Հանրապետության հրապարակում ժամը 18-ին հավաքվածները բղավում էին՝ «Նի-կոլ՝ վարչապետ»։ Այստեղ էին «Հեղափոխության պահապաններ» կոչվածները, ինչ-որ անհասկանալի համազգեստ հագած անձինք, որոնք բոլորը հարբած էին։ Այստեղ էին նաեւ իշխանությունների ներկայացուցիչները՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, վարչապետի […]

Վեց ամս­վա «հույ­սը». ինչպես ամեն գնով պահպանել սեփական իշխանությունը. «Փաստ»

«Պատերազմի ընթացքում կրած պարտությունը եւ դրա հետեւանքով Հայաստանի եւ Արցախի անվտանգության համար առաջ եկած ռիսկերը խոր վերլուծություն կատարելու անհրաժեշտություն են առաջ բերում։ Ի՞նչ դասեր պետք է քաղել անցյալից, եւ որո՞նք են լինելու Հայաստանի հետագա քայլերը։ Սրանք հարցեր են, որ պատասխան են պահանջում հատկապես այն պայմաններում, երբ ողջ հանրությունն այսօր ծանր բարոյահոգեբանական վիճակում է գտնվում։ Այստեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված