12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՞։ Անհասկանալի համազգեստով անձինք՝ հարբած եկել էին պաշտպանելու վարչապետին․ Հրապարակ

Մամուլը գրում էր, որ կառավարական առանձնատներում հրոսակախմբեր են զինում, որպեսզի օգտագործեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու համար՝ ընդդեմ նրա հրաժարականը պահանջողների։ Երեկ Հանրապետության հրապարակում ժամը 18-ին հավաքվածները բղավում էին՝ «Նի-կոլ՝ վարչապետ»։

Այստեղ էին «Հեղափոխության պահապաններ» կոչվածները, ինչ-որ անհասկանալի համազգեստ հագած անձինք, որոնք բոլորը հարբած էին։ Այստեղ էին նաեւ իշխանությունների ներկայացուցիչները՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ժամանեց եւ ելույթ ունեցավ նաեւ Նիկոլ Փաշինյանը։

Նրա հեռանալուց հետո ոստիկանությունը հիշեց, որ երկրում ռազմական դրություն է, սկսեց զգուշացնել, որ հավաքներն արգելված են։ Սպասում ենք, որ այսօր 225.1 հոդվածով քրեական գործ կհարուցվի այս անձանց, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ