18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տեղներս չենք գտնում։ Փաշինյանի պաշտոնանկությանը կողմ է խմբակցության անդամների մոտ 80 տոկոսը․ Իրատես

Թեեւ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի մասին խայտառակ հայտարարությունից հետո իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ընդամենը երեքն են դուրս եկել խմբակցությունից կամ վայր դրել մանդատը, բայց թիմի ներսում վարչապետի հրաժարականի առնչությամբ լուրջ հակասություններ կան:

Թերթի հետ զրույցում պատգամավորներից մեկը նշեց. «Իհարկե, պետք է գնա, մնում է՝ ի՞նչ անի: Ո՞վ է տեսել, որ պատերազմում պարտված ղեկավարը շարունակի պաշտոնավարել: Այնպես չէ, թե մենք հաշտ ենք տեղի ունեցածի հետ, ուղղակի չենք ուզում երկիրը ցնցումների տանել ու կտրուկ հայտարարություններ անել: Տեղներս չենք գտնում, ամբողջ օրը մտածում ենք՝ ինչ անենք, որ ճիշտ լինի, բայց մեզ էլ է հասկանալ պետք, մենք էլ բոլորի նման անակնկալի ենք եկել»:

Թերթի զրուցակիցը հավաստիացրեց, որ Փաշինյանի պաշտոնանկությանը կողմ է խմբակցության անդամների մոտ 80 տոկոսը: «Այդ դեպքում ի՞նչն է կաշկանդում, որ անվստահություն հայտնեք նրան»,- հարցրինք: «Նախ այն, որ թիմի ներքին հակասությունները, քննարկումներն ու քննադատությունը հրապարակային չդառնան, երկրի անվտանգության հետ կապված հարցեր էլ կան: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, օրինակ, վստահ են, որ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա Թուրքիայից եկող վտանգ ենք տեսնում, մտածում ենք՝ մի փոքր էլ համբերենք, իրավիճակը հանդարտվի, հասկանանք՝ ինչ ենք անում»,- ասաց պատգամավորը:

Թերթի հետ զրույցում իշխանության ներկայացուցիչը պարզաբանեց՝ Փաշինյանի հրաժարականը չի նշանակում, թե փողոց են դուրս գալու, միանան հրապարակում հավաքվածներին ու «Նիկոլ, հեռացիր» վանկարկեն: Հակառակը, թեեւ Փաշինյանը կգնա, բայց մեկ ուրիշ ՔՊ-ականի կբերեն. «Եթե Փաշինյանը գնա էլ, ապա մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ մեր թիմից որեւէ մեկը կփոխարինի նրան, օրինակ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կամ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ