03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարչապետը առեւտուր է անում պատգամավորների հետ՝ իր կողքին մնալու համար․ Հրապարակ

Առաջիկա օրերին կառավարությունում կադրային կտրուկ փոփոխություններ են սպասվում։ Տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը՝ գոլորշի բաց թողնելու համար որոշել է կառավարության 80 տոկոսը փոխել, որպեսզի հանրության մոտ սպասումների հույս արթնացնի և ցույց տա, որ սկսել է իրականացնել իր ճանապարհային քարտեզը։

Թերթի տեղեկություններով՝ նա գործարք է առաջարկել «Իմ քայլը» խմբակցությանը՝ հրավիրել է իր մոտ և ասել՝ ի՞նչ տամ ձեզ, որ մնաք կողքիս, չմիանաք վարչապետի անվստահությունը պահանջողներին, չլքեք թիմը։

Պատգամավորներն ասել են՝ թույլ տուր մենք ձևավորենք կառավարության կազմը։ Եվ «Իմ քայլը» խմբակցությունն ու ԱԺ հանձնաժողովները հիմա քննարկումների մեջ են, թե ում ներկայացնեն նախարարների թեկնածու։

Ըստ այդմ, ԱԺ առողջապահության հանձնաժողովը առողջապահության նախարարի թեկնածու է առաջարկել ԱԺ փորձագետ, գիտությունների թեկնածու Դավիթ Մելիք-Նուբարյանին, պաշտպանության հանձնաժողովը պաշտպանության նախարարի համար` Անդրանիկ Քոչարյանին, իսկ գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովը ԿԳՄՍ նախարար՝ Արևիկ Անափիոսյանին։
Սակայն, մեր տեղեկություններով, Փաշինյանը հակված չէ նշանակել Անդրանիկ Քոչարյանին, պաշտպանության նախարարի ամենահավանական թեկնածուն համարվում է Վաղարշակ Հարությունյանը։ Իսկ Արևիկ Անափիոսյանը թերթի հետ զրույցում չհերքեց իր նախարար նշանակվելու լուրը, բայց ասաց՝ ես տեղյակ չեմ։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ