05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքացիները դիմում են Նիկոլի սիրած տարբերակին․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանին ճանապարհ փակելով իշխանության բերեցին, ճանապարհ փակելով էլ փորձում են հեռացնել։ Երեկ նրան դավաճան անվանող ու նրա հեռացման համար օրեր շարունակ ակցիաներ, հանրահավաքներ անող բազմաթիվ քաղաքացիներ որոշել էին դիմել Փաշինյանի սիրած մեթոդին՝ փողոց փակելուն։ Կեսօրին մայրաքաղաքի մի շարք փողոցների երթեւեկությունը կաթվածահար էր եղել։

Փաշինյանին դեմ դուրս եկած քաղաքական ուժերի մի շարք ներկայացուցիչներ եւ ընդդիմադիր քաղաքացիներն իրենց մեքենաներով փակել էին Բաղրամյան-Մոսկովյան, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց, Տիգրան Մեծ-Ագաթանգեղոսի եւ այլ խաչմերուկները ու պահանջում էին Փաշինյանի հեռացումը՝ վանկարկելով․ «Նիկո՛լ, դավաճան»։

Ակցիան կարճ տեւեց՝ մոտ 30 րոպե, սակայն միջադեպ գրանցվեց․ Ամիրյան փողոցում Mercedes Sprinter-ի վարորդը զայրացած վարեց իր ճանապարհը փակած ցուցարարների վրա՝ վրաերթի ենթարկելով մի աղջկա, ասացին՝ ՀՅԴ անդամ։ Բարեբախտաբար,  լուրջ վնասվածքներ նա չէր ստացել, բայց միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում, մարդիկ պահանջում էին անհապաղ գտնել եւ պատժել մեքենայի վարորդին։ Ենթադրվում է, որ փողոց փակելու ակցիաները շարունակական կլինեն։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ