20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որքան հեշտ է ծվեն-ծվեն անել մի երկիր, թունավորել ու ապականել ամեն ինչ, երբ կրծքիդ օձ ես տաքացրել․ Իրատես

Այսուհետ լրագրողները պաշտոնական տեղեկատվության համար պետք է դիմեն ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի կառավարության, նախագահականի լրատվական ծառայություններին։ Այն պարզ պատճառով, որ պատերազմի այս ողջ ընթացքում մենք իրական վիճակի մասին միայն ռուս պաշտոնյաներից ենք տեղեկանում։

Նրանք առաջինն ասացին, թե քանի զոհ ու վիրավոր ունենք, ինչ իրավիճակ է սահմանում, որքան վարձականներ են տեղափոխվել հակամարտության գոտի, թուրքական հետախուզական կամ ինչ հատուկ ստորաբաժանումներ են մասնակցել ռազմական գործողություններին, բանակցություններում Շուշիի հարցը երբևէ եղել է, թե ոչ։

Այն, ինչի մասին Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն առաջին իսկ օրից պետք է տեղեկացնեին հասարակությանը, գաղտնի է պահվել՝ կեղծ տեղեկություններով սնելով մարդկանց։ Բայց այս ամենը՝ դեռ մի կողմ։

Այս օրերին էլ ՌԴ-ն իր խաղաղապահների միջոցով ավելի գործուն քայլեր է անում Արցախում, քան Հայաստանի իշխանությունները։ ՌԴ ղեկավարի ամենօրյա հսկողության տակ է Արցախում տիրող իրավիճակը, նա, հավանաբար, ավելի շատ է անվտանգության խորհրդի նիստ հրավիրում այս հարցով, քան Հայաստանի ղեկավարությունը (եթե, իհարկե, ընդհանրապես հրավիրում է)։ Այդ երկրի համապատասխան մարմինները ավելի շատ են կարևորում հումանիտար օգնությունը, առկա խնդիրների կարգավորումն Արցախում, քան մենք ինքներս։

Հատուկ նպատակ չունենք ընդգծելու ՌԴ ղեկավարի պատրաստակամությունը՝ իրավիճակն Արցախում կայունացնելու հարցում (ակնհայտ է, որ Ռուսաստանը մեծ շահագրգռություններ ունի այս տարածաշրջանում), ընդամենը փաստերն ենք համադրում, ցավալի իրողությունների առջև ենք կանգնած։ Ազգային արժանապատվության ի՜նչ նսեմացում ենք ապրում՝ տեսնելով, որ օտար երկրի ղեկավարն ավելի սրտացավ է մեր մշակութային արժեքների, ազգային հարցերի հանդեպ, ի տարբերություն սեփական իշխանավորների։

Երբ Պուտինն ասում է, որ Դադիվանքը և Ղազանչեցոցն իր անձնական հովանու տակ են, իսկ Փաշինյանն ի լուր աշխարհի հրովարտակում է, թե Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է, հայի ազգային արժանապատվությունը զրոյի է հավասարվում։
Ռուս մարդն ավելի շատ է հասկանում, թե հայի համար ինչ են Շուշին ու Ղազանչեցոցը, ինչն է նրան հոգեպես ցավեցնում, քան հայ ղեկավարը։ ՈՒ դու հասկանում ես, թե ինչ ազգային ողբերգություն է հիմա մեզ պատուհասել, ինչ ցավ է մեզ ներսից ու դրսից պատել, որքան հեշտ է ծվեն-ծվեն անել մի երկիր, թունավորել ու ապականել ամեն ինչ, երբ կրծքիդ օձ ես տաքացրել։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ