07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ռուսները զարմացած են հայ պաշտոնյաների անփութությունից ու անտարբերությունից. «Հրապարակ»

«Չնայած արդեն մի քանի օր է՝ հայկական սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանցիները ոտնձգություններ են իրականացնում, իսկ երեկ լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեցին Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում, սակայն հայկական կողմը հապաղում էր դիմել ռուսական կողմին` օգնության խնդրանքով: Միայն երեկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարեց. «Դիմում ենք ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող 1997 թ․ պայմանագրի շրջանակներում՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը […]

Ո՞ր երկրներում Հայաստանը չունի նշանակված դեսպան. «Հրապարակ»

«Մենք հարցում էինք արել ԱԳՆ, թե որ երկրներում Հայաստանն այս պահին չունի նշանակված դեսպան` պաշտոնը թափուր է։ Մեզ պատասխանել են. «Դեսպաններ նշանակված չեն հետեւյալ դիվանագիտական ծառայության մարմիններում՝ Ղազախստանում, Ինդոնեզիայի Հանրապետությունում, Իսրայելի Պետությունում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրաքի Հանրապետությունում եւ Եվրոպայի խորհրդի ՀՀ մշտական ներկայացուցչությունում»: 

Որոշել են այս խառը ժամանակներում սղղացնել որոշումը. «Հրապարակ»

«Սահմանադրական դատարանը տեւական հետաձգումներից հետո երեկ քննել է մի շարք համայնքապետերի դեռ մարտին ներկայացված բազմաչարչար դիմումը եւ մերժել այն։ «Նշված գործով ձայների հավասարության հետեւանքով, ըստ էության, որոշում չի ընդունվել, ուստի, համաձայն «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ դիմումը համարվում է մերժված»,- մեզ տեղեկացրին ՍԴ-ից: Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ Սահմանադրությամբ՝ տեղական […]

Ինչի՞ համար է Սուրեն Պապիկյանը «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվել. «Հրապարակ»

«Պաշտպանության նախարար նշանակված Սուրեն Պապիկյանի կենսագրությունից տեղեկացանք, որ նա 2016 թվականին պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով։ Ըստ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգեւատրվում են. 1. Բանակաշինության, ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում ունեցող սպաները եւ ենթասպաները։ 2. Ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների […]

Պն-ում գզվռտոց է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելը ժամանակավոր բնույթ է կրելու: Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Պապիկյանին ՊՆ է ուղարկել մի նպատակով՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվոմ նախարարության ներսում: Բանն այն է, որ ՊՆ-ում, սահմանային իրավիճակին զուգահեռ, ներքին գզվռտոց է, եւ պաշտոնյաներից մինչեւ շարքային միմյանց վրա են […]

Գումարի փոխանցում Ադրբեջանից՝ Հայաստանի տարածքով թռիչքների համար. «Ժողովուրդ»

Հայաստանի օդային ուղիներով թռիչք իրականացնելու համար Ադրբեջանը Հայաստանին գումար կփոխանցի միջնորդավորված եղանակով: «Ժողովուրդ» օրաթերթը Քաղավիացայի կոմիտե հարցում էր ուղարկել՝ պարզելու համար, թե հոկտեմբերի 6-ին ՀՀ օդային տարածքով իրականացրած թռիչքի համար ադրբեջանական AZAL ավիաընկերությունն ինչքան գումար է փոխանցել հայկական կողմին: Մեր հարցմանն ի պատասխան՝ կոմիտեից չինական հիերոգլիֆ հիշեցնող պատասխան են ուղարկել: «Ի պատասախան ձեր հարցման՝ տեղեկացնում […]

Ո՞վ կնշանակվի փոխվարչապետի պաշտոնում. «Հրապարակ»

«Սուրեն Պապիկյանը երեկ ազատվեց փոխվարչապետի պաշտոնից եւ նշանակվեց պաշտպանության նախարար։ Փոխվարչապետի պաշտոնում, ըստ լուրերի, կնշանակվի շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ով նաեւ կիրականացնի Պապիկյանի «լեւի» գործառույթներից մեկը՝ իր ազդեցության տակ կվերցնի ՏԻՄ-երը։ Չնայած ի պաշտոնե Գնել Սանոսյանն է ոլորտի պատասխանատուն, սակայն, կառավարության աղբյուրների պնդմամբ, Սանոսյանն անմռունչ չի կատարում քաղաքական բոլոր հրահանգները, այդ պատճառով էլ Պապիկյանին […]

Որքան է կազմում պատգամավորների աշխատավարձը տարբեր երկրներում. «Ժողովուրդ»

Ամեն անգամ, երբ մամուլը գրում է պատգամավորների աշխատավարձերի ու պարգևավճարների մասին, հասարակության մեծ մասը սկսում է դժգոհել, թե օրենսդիր մարմնի ներկայացուցիչները «յուղոտ» փողեր են ստանում: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է, թե խորհրդարանական աշխատանքի համար ինչպես են վարձրատրվում տարբեր երկրներում: Այսպես, մեր հարևան Ադրբեջանում Միլի Մեջլիսի նախագահն ամսական 2475 մանաթ աշխատավարձ է ստանում, ինչը համարժեք է 1270 […]

Իշխանությունները չեն հրաժարվում ավել «պատառից». «Հրապարակ»

«Նախօրեին իշխող կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների համար դրամահավաք է կազմակերպել մայրաքաղաքի գերթանկարժեք ռեստորաններից մեկում՝ «Լիվինգսթոնում»։ Ինչքան երկրի գործերը վատանում են, այնքան իշխանության գործերը լավանում են, բայց նաեւ չեն հրաժարվում ավել «պատառից»: Դրամահավաքին ներկա են եղել իշխանության մեծ թվով ներկայացուցիչներ, օլիգարխիան բացակայել է։ Չբացառեցին, որ նրանք փոխանցումով են աջակցել, այլ ոչ թե ուղղակի ներկայությամբ: Ներկա է եղել […]

«Գնթունիկ»-ի տերը հայտնվել է իշխանամերձ ուժի ցուցակում․ «Հրապարակ»

«Ապարանում առաջադրվել է 2 ուժ․ ՔՊ-ն առաջադրել է երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական, «Ապարան գրուպ»-ի տեր Էդգար Փարվանյանին, որի մրցակիցը գործող համայնքապետ, «Գնթունիկի» սեփականատեր Կարեն Եղիազարյանն է։ Նա առաջադրվել է «Եղիազարյան դաշինքով», որի կազմում են Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան» ու «Քրիստոնեա Հայաստան» կուսակցությունները։ Սակայն Եղիազարյանը եւ երկրորդ համարն անկուսակցականներ են, եւ նրանց աջակցում են տեղի ընդդիմադիրները, ուստի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի