07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Փոթորիկ մեկ բաժակ ջրում. ԵԱՏՄ-ականները զարմացած էին․ «Իրավունք»

«Բաղրամյան պողոտայում երեկ երեկոյան լարված իրավիճակ էր, ոստիկանական զորքերը գրավել էին ամբողջ փողոցը: Բաղրամյան 26-ում ընդունում էին Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին, որոնց թվում էին ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը եւ Ղրղզստանի նախարարների կաբինետի ղեկավար Ակիլբեկ Ժապարովը: ԵՏՄ-ականները նոյեմբերի 18-19-ը Երեւանում մասնակցելու են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: […]

Օրինական կաշառք.750 հազար դոլար անհայտ տնտեսվարողների. «Ժողովուրդ».

Երեկ կայացած ՀՀ կառավարության նիստի ընթացքում գործադիրը որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 350 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին գյուղացիական տնտեսվարողներին աջակցության նպատակով: Այս իրողությունը, հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ, խիստ մտահոգիչ է: Ինչո՞ւ. որովհետեւ նախ օրակարգում ներառված էր հարցը չզեկուցվողների շարքում, եւ որոշ կետեր էլ հույժ գաղտնի էին: Որեւէ բացատրություն, թե ինչու է […]

Թշնամին կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ․ 168.am

168.am-ը գրում է․ Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ իրավիճակը լարվել է Գեղարքունքի մարզի սահմանամերձ Վերին Շորժա համայնքում, և ադրբեջանցիները կրակում են գյուղի ուղղությամբ: 168.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ մոտ կես ժամ առաջ թշնամին կրակել է Վերին Շորժայի վերևի հատվածում կայանված տրակտորի ուղղությամբ: «Տրակտորը այդ հատվածից դուրս ենք բերել: Տուժածներ չկան: Այս […]

Ջինը շշից դուրս եկավ. Հայկ Սարգսյանի հերքման հերքումը. «ժողովուրդ»

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ լուրեր կան՝ նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը՝ Քանաքեռում հնչած կրակոցների ժամանակ, իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տան մոտ՝ դրսում՝ մեքենայի մեջ սպասել է քրեական հեղինակություն Տույին, սակայն երբ լսվել են կրակոցի ձայները, նա դեպքի վայրից անհետացել է: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքից […]

Տնտեսական ռիսկերը գնալով ավելի վտանգավոր բնույթ են ստանում. «Ժողովուրդ»

«Համաճարակային իրավիճակը և անցած տարվա պատերազմն Արցախում ծանր տնտեսական հետևանքներ են ունեցել Հայաստանի տնտեսության վրա։ Եվ չնայած, ըստ պաշտոնական վիճակագրության, անցած տարվա խոր անկման ֆոնին տնտեսությունը փոքր-ինչ աճի միտումներ է ցույց տալիս, այնուամենայնիվ, այդ աճը շատ փխրուն է ու դյուրաբեկ։ Եվ ուշագրավն այն է, որ ներկա պայմաններում անգամ խոսք չկա նախաճգնաժամային փուլի տնտեսության վիճակի՝ 2019 […]

Բազմաթիվ հարցերով ու զրո պատասխանով անհավասարում. «Փաստ»

Ժամանակն ապացուցում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը երբեք էլ տրամադրված չէ փոխզիջումների, առավել ևս՝ «խաղաղության դարաշրջանի», և աստիճանաբար ավելի է մեծացնում ճնշումը Հայաստանի վրա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ստանալու և այլ զիջումներ կորզելու նպատակով։ Հենց դրա արդյունքն են այն իրողությունները, որ Ադրբեջանը փակում է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը, միակողմանի դեմարկացիայի անվան […]

Իրականում սխալ թվեր. կորոնավիրուսից մահացածների վիճակագրությունը թերի է. «Ժողովուրդ»

Առողջապահության նախարարությունը մինչեւ օրս չի կարողանում հստակ վիճակագրություն ներկայացնել, թե կորոնավիրուսի հետեւանքով քանի մարդ՝ տանը, քանիսն են հիվանդանոցում մահացել։ «Ժողովուրդ» օրաթերթը նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ վիճակագրությունն ինչու արդյոք մինչ օրս հասանելի չէ։ Ի պատասխան՝ տիկին նախարարը նշեց. «Քանի որ «Արմեդ» համակարգը փուլերով է ներդրվել, ապա այս պահին սինքրոնիզացիան ընթացքի մեջ է։ Այս մասով աշխատող աշխատանքային […]

Հայկական կողմն ունի առնվազն 2 մարտական դիրքի կորուստ․ Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում․ «Ռազմինֆո»

«Ռազմինֆո»-ն գրում է․ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանը հարձակվել է ՀՀ արևելյան ուղղությամբ կիրառելով հրետանի և զրահատեխնիկա։ Հայկական կողմի կորուստների մասին պաշտոնական և իշխանամետ աղբյուրները տարբեր տեղեկություններ են տալիս։ ՀՀ ՊՆ-ն հայտնել է միայն 1 զոհվածի անուն*` նշելով, որ տվյալները ճշտվում են։ Մինչ այդ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել էր առնվազն 15 զոհի մասին։ *Զոհվածը 1991 թվականին ծնված պայմանագրային […]

Արայիկ Հարությունյանը՝ փոխվարչապետ. «Ժողովուրդ»

Մինչ Հայաստանի տարբեր մարզերում իրավիճակը լարված է, եւ հակառակորդն ամեն պահի սահմանին նոր սադրանք է հրահրում սեփական նկրտումներն օր առաջ կյանքի կոչելու համար, հայրենի իշխանությունը մտածում է՝ ինչպես լրացնել թափուր մնացած պաշտոնները։ Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո իշխանականները գցում-բռնում են՝ ում ընծայել փոխվարչապետի աթոռը։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ […]

Նիկոլ Փաշինյանի պայթյունավտանգ խաղը․ 168.am

  168.am-ը գրում է․ Սյունիքում փաստացի պատերազմական գործողություններին զուգահեռ՝ Երևանում Հայաստանի քաղաքական իշխանությունը զբաղված է չափազանց վտանգավոր արկածախնդրությամբ, որի հետևանքները կարող են անդառնալի լինել։ Խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները մեկը մյուսին հերթ չտալով՝ հակառուսական ելույթներ են ունենում՝ կոչ անելով Ռուսաստանին կատարել իր դաշնակցային պարտավորությունները և զուգահեռաբար սպառնալով, որ հակառակ դեպքում Հայաստանը կարող է մտածել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի