07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մինչև տարվա վերջ երկու հանդիպում. «Ժողովուրդ»

Նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է հանդիպման ժամանակ քննարկել նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը ու նախանշել նաեւ հետագա քայլերը: Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը նաեւ երկկողմ ձեւաչափով հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի […]

Մարզային քովիդ բաժանմունքներում խայտառակ վիճակ է․ «Իրավունք»

«Իրավունքը» մարզերից շարունակում է ստանալ ահազանգեր, թե, մեղմ ասած, ինչ իրավիճակ է տիրում քովիդ բաժանմունքներում: «Քայքայված սանհանգույց, սողուններ, չորս կողմը աղբ, գարշելի հոտ: Սա է մարզային քովիդ բաժանմունքների իրական վիճակը»,- մեզ հետ զրույցում ասաց Սյունիքի մարզից մի բնակչուհի, ում մայրը այս պահին գտնվում է բուժման մեջ, ըստ այդմ՝ զերծ կմնանք անունը հրապարակելուց: Մեկ այլ` Լոռու […]

Ամենօրյա ռեժիմով հանրահավաք կլինի. «Հրապարակ»

«Երեկ «Ազատագրում» շարժումը շարունակում էր նախօրեին սկսած պայքարը, այս անգամ հանրահավաքը Հանրապետության հրապարակում էր, եւ, ակնհայտորեն, ավելի շատ մարդ էր մասնակցում, քան նախորդ օրը։ Ղեկավար կազմը՝ «Զարթոնք» եւ «5165» կուսակցությունները, նախ երթ արեցին Երեւանի համալսարանների մոտով, ապա ժամանեցին հրապարակ։ Երեկ նրանց էր միացել նաեւ լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի հիմնած հասարակական կազմակերպությունը՝ «Քաղաքացիական խորհուրդը»: Հրապարակում […]

Ծխախոտի գինն օրեր առաջ բարձրացել է. «Ժողովուրդ»

Հայաստան ներմուծվող ծխախոտի գինը օրեր առաջ բարձրացել է: Թանկացել են նաեւ տեղական արտադրության սիգարետները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեղական արտադրության ծխախոտներից որոշների մեկ տուփի գինը թանկացել է 60 դրամով: Օրինակ՝ մոխրագույն տուփով «Արարատ» տեսակի սիգարետի գինը բարձրացել է 60-70 դրամով. օրեր առաջ այն 730 դրամ էր, այժմ վաճառվում է 790-800 դրամով: Տեղական արտադրության մեկ այլ […]

Նախկին պաշտոնյաների կալանքը կերկարաձգվի․ «Ժողովուրդ»

Իրավական ոլորտում հետաքրքիր իրավիճակ է տիրում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կալանավորված նախկին պաշոնատար անձանց մասով շատերի երկամսյա կալանքի ժամկետները լրանում են: Եվ այստեղ հետաքրքիրն այն է, որ նախաքննական մարմինները մեծ ջանքեր են գործադրում միջնորդություններ ներկայացնել դատարան, որպեսզի կալանքների ժամկետները երկարացվեն: Եվ նույնիսկ մասնագիտական շրջանակները ենթադրում են, որ մինչեւ հայտնի փաստաթղթի ստորագրումը նախկին պաշտոնյաները կշարունակեն մնալ […]

Իշխանական ազգընտիրները մեծ խմբով գաստրոլների են մեկնել. «Հրապարակ»

«Երկրում պատերազմական վիճակ է, բայց իշխանական ազգընտիրները մեծ խմբով գաստրոլների են մեկնել։ Կիրակի օրը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հովանու ներքո կազմակերպվող «Հայաստանը՝ մեկ տարի անց» խորագրով համաժողովին։ Ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է պատերազմից մեկ տարի անց իրավիճակին, ԱԺ նախագահի կարգադրության մեջ համաժողովի մասին […]

Հաճելի հարցերով լայվային «ասուլիսն» ու հավանական «100 փաստերը». «Փաստ»

«Նիկոլ Փաշինյանը որոշել է այսօր մամուլի ասուլիս տալ: Սակայն ոչ թե լրատվամիջոցների հետ դեմ առ դեմ հանդիպման ու «կենդանի» շփման միջոցով, այլ իր սիրելի Ֆեյսբուքով: Այդ մասին երեկ գրել է Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ ֆեյսբուքյան իր էջի եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Սոցցանցերում շատերն էին արձանագրում, որ Փաշինյանը փաստացի գնում է ընտրված, իրեն հաճելի […]

Թվերն սկսել են իջնել. «Հրապարակ»

«Հայաստանում քովիդի թվերը սկսել են իջնել, հիվանդանոցներում էլ թթվածնի խնդիրը լուծվել է։ Մենք օրեր առաջ գրել էինք, որ թթվածին մատակարարող սարքերը խափանվել են, եւ հատկապես մարզային հիվանդանոցներից ահազանգեր կան, որ թթվածնի դեֆիցիտ է առկա։ Երեկ առողջապահության նախարարությունից հայտնեցին․ «Թթվածնի խնդիր այլեւս չունենք, բոլոր հիվանդանոցներն ապահովված են թթվածնով, որեւէ կայան այլեւս խափանված չէ։ Իսկ քովիդի թվերն […]

«Խաղաղության դարաշրջանը» Թուրքիայի աճող նախապայմանների համատեքստում. «Փաստ»

Արցախում տեղի ունեցած պատերազմի արդյունքներով տարածաշրջանում բոլորովին նոր իրականություն է հաստատվել։ Թուրքական ազդեցությունը Հարավային Կովկասում ընդլայնվել է ավելին, քան կարելի էր մի քանի տարի առաջ պատկերացնել։ Եթե Ադրբեջանն Արցախից բռնազավթած տարածքներում որևէ խոշոր նախագիծ է իրականացնում, ապա դրա բացմանը, որպես կանոն, թուրքական կողմը անպայման ներկա է լինում ամենաբարձր մակարդակով։ Պատահական չէ, որ Էրդողանը վերջերս մասնակցեց […]

Պապիկյանին ռուսները հրավիրել են՝ չի բարեհաճել գնալ. «Հրապարակ»

Թվում է թե ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ աշխարհում չկա գեթ մեկ պետության ղեկավար, ով մեր «փառապանծ առաջնորդին» լուրջ կընդունի: Հենց միայն այն փաստը, թե ինչպիսի կոչեր են հնչում Ադրբեջանի հերթական հարձակման ժամանակ բավարար է այդ եզրակացության գալու համար: Բայց պարզվում է ամեն ինչ ավելի ողբերգական է, քան երևում է առաջին հայացքից: Ուրեմն օրերս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի