22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պապիկյանին ռուսները հրավիրել են՝ չի բարեհաճել գնալ. «Հրապարակ»

Թվում է թե ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ աշխարհում չկա գեթ մեկ պետության ղեկավար, ով մեր «փառապանծ առաջնորդին» լուրջ կընդունի: Հենց միայն այն փաստը, թե ինչպիսի կոչեր են հնչում Ադրբեջանի հերթական հարձակման ժամանակ բավարար է այդ եզրակացության գալու համար: Բայց պարզվում է ամեն ինչ ավելի ողբերգական է, քան երևում է առաջին հայացքից:
Ուրեմն օրերս ռուսական 102-րդ բազայի ղեկավարը իր մտերիմների հետ զրույցում բողոքել է թե էս ինչ երկիր է, ես սենց բան տեսած չկայի. որ ուժայինի ղեկավարի հետ ծանոթանում եմ՝ 4 օր հետո գործից հանում են: Կամ ինձ ինադու են անում, կամ էլ լրիվ բարդակ ա, ես բան չեմ հասկանում, հսկայական բազա ենք՝ իրենց անվտանգությունը ապահովող, ո՛չ շփում ունեն մեզ հետ, ո՛չ էլ ցանկություն էդ շփումը հաստատելու: Հետո էլ, թե լավ չեն ուզում շփվեն պետք չի, բայց իրենց երկնքում ավիաշոու էինք անում, հատուկ հրավիրել էինք Պաշտպանության նախարարին, ո՛չ ինքն եկավ, ո՛չ մարդ ուղարկեց: Սա ի՞նչ ձև է, ի՞նչ են փորձում մեզ հասկացնել:

Պիտի բացատրեմ, որ որպես կանոն, նման միջոցառումների ժամանակ իշխանության ներկայացուցիչ անպայման լինում է, ի վերջո մեր սուվերեն տարածքում զենքի ցուցադրում է, սա նաև ձև է ցույց տալու, որ իշխանությունը տեղյակ է և վերահսկում է, որ ռուսական ինքնաթիռները ինքնակամ չեմ թռչում, այլ ՀՀ իշխանության հավանությամբ: 

Ստացվում է նորանշանակ նախարարը չի իջնում ռազմաբազայի ու ռուսական խաղաղապահների մակարդակին ու Երևանի օդում ինչ է լինելու ո՛չ իրենց է հետաքրքիր, ո՛չ այդ նախարարությունից որևէ մեկին: 

Լավ տղերք, կռվել չեք կարողանում, գոնե ընկերություն արեք, էդ ինչի սահմանի ցանկացած գյուղապետ հասկանում է, որ խաղաղապահների հետ պետք է լավ լինել, ընկերանալ, դուք չե՞ք հասկանում: Թե դա ձեր մակարդակը չի: Չե՞ք կարողանում երկրի շահերից ելնելով հարաբերություններ հաստատել: Չներներդ ընկնո՞ւմ է:

Հա ու վերջում, նախկինները աչքիս լույսը չեն, բայց մի դրվագ պատմեցին չեմ կարող չկիսվել, ուրեմն ռազմաբազան Հայաստանում տեղակայվելուց ի վեր, ռազմաբազայի ղեկավարության հետ ընկերություն անելու առաքելությունը միշտ դրված է եղել Շիրակի մարզպետների վրա, էլ իրար հետ Նոր տարի նշել, էլ ծնունդ կնունքին հրավիրել, էլ միասին սեղան նստել, մի խոսքով սերտ ու ջերմ հարաբերություններ: Դե հիմա պատկերացրեք Շիրակի մարզպետ Նազելլին էդ գործը անելուց, չգիտեմ դուք ոնց, բայց ինձ թվում ա Նազելին միայն հակառակ արդյունք կստանա, եթե անգամ փորձի, իսկ ես վստահ եմ, որ չի էլ փորձում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ