07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ՏԻՄ ընտրություններ. քաղաքակա՞ն, թե՞ անձերի պայքար. «Փաստ»

Մի շարք խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններին հաշված օրեր են մնացել, սակայն հոկտեմբերի 17-ի, նոյեմբերի 14-ի ընտրություններն ու նախընտրական այս փուլն արդեն իսկ որոշակի օրինաչափություններ են վեր հանել։ Խնդիրը մասնավորապես վերաբերում է համայնքային մակարդակում համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացման կարգին։ Իշխանությունները դեռևս անցյալ տարվանից ձեռնամուխ եղան ՏԻՄ ընտրակարգի փոփոխությանը՝ առաջարկելով 4 հազար և ավելի ընտրող ունեցող և […]

Հյուծվող տնտեսություն և աճող աղքատություն ունենք. «Փաստ»

Հայաստանում 2020թ.-ին աղքատության մակարդակը գնահատվել է 27 %, որը 0,6 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Վիճակագրական կոմիտեի տվյալներից պարզ է դառնում, որ ոչ աղքատ բնակչության թիվը ևս պակասել է՝ 2009-ից ի վեր ամենացածր ցուցանիշը գրանցվել է հենց 2020-ին: Անդրադառնալով հրապարակված ցուցանիշներին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ, ցավոք, […]

Ադրբեջանցի զինծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել նաև Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կապանից դեպի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից, հետևաբար՝ բացի դժվարանցանելիությունից ու դրա հետևանքով հումանիտար խնդիրներից, բնակիչների իրավունքների ոտնահարումներից մարդկանց կյանքի իրավունքի և անվտանգության երաշխավորման խնդիրը մնալու է չլուծված։ Ուստի, անհրաժեշտ է վերացնել խախտման աղբյուրը՝ […]

Արթուր Դավթյանն այսուհետ ունի իր «աչքերն ու ականջները». «Ժողովուրդ»

«Նոյեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Այսպիսով, դատախազ Բիշարյանը լքեց քրեական գործերով հսկողություն իրականացնող համակարգը՝ տեղափոխվելով դատական համակարգ: Ըստ դատախազության մեր աղբյուրների՝ չի բացառվում, որ Կարեն Բիշարյանը հետագայում նշանակվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, […]

Նախարար Ավանեսյանը դեմ է զինծառայողներին արտահերթ բուժելու նախագծին. «Ժողովուրդ»

«Սպան 14 օր ծառայությունից հետո իջնում է, ունի առողջական խնդիր, զինվորական հոսպիտալում բուժզննում է անցնում ու պարզվում է, որ կարիք կա МРТ հետազոտության ու ամիսներով պետք է հերթ կանգնի: Չկա որեւէ առաջնահերթություն զինծառայողների համար»,- Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն է բարձրաձայնում խնդիրը՝ առաջարկելով՝ առանց պետության վրա ֆինանասական […]

Ոստիկանության նոր Skoda-ները հերթով խափանվում են․ «Հրապարակ»

«Պարեկային ոստիկանության համար ձեռք բերված չեխական արտադրության Skoda Octavia ավտոմեքենաներն իրենց չեն արդարացնում։ Դա չեն թաքցնում նաեւ պարեկային ոստիկանության ծառայողները։ Մեզ ասացին, որ նոր Skoda-ներում հերթով խնդիրներ են առաջանում, հիմնական պատճառը դրանց վրա ավելացված սարքավորումներն են։ Մենք գրել էինք, որ նախ ավտոմեքենաների գնման մրցույթը խախտումներով են անցկացրել՝ մի քանի անգամ գին ու պարամետր փոխելով, որպեսզի […]

Անփոխարինելի «տիկտոկերուհին»․ «Հրապարակ»

«Հուլիսին շրջակա միջավայրի փոխնախարար նշանակված Գայանե Գաբրիելյանը, որը երեխայի է սպասում, երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում նախագիծ էր զեկուցում։ Նրան հարցրինք՝ ո՞վ է Ձեզ փոխարինելու, երբ գնաք ֆիզարձակուրդ, ո՞վ է համակարգելու այդ ոլորտը։ «Ես հույս ունեմ՝ Աստծո կամքով շատ շուտ վերադառնալ, բայց ֆիզարձակուրդի դեռ չեմ դիմել, շարունակում եմ պաշտոնավարել եւ նախատեսում եմ շատ շուտ վերադառնալ։ […]

Իշխանություններին քննդատած հոգևորականին կարգալույծ են անում․ «Հրապարակ»

«Մայր Աթոռում այսօր կքննեն Տեր Ղազար քահանա Պետրոսյանին կարգալույծ անելու հարցը: Տեր Ղազարին կարգալույծ անելու դիմումը աթոռանիստ Էջմիածին է ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը: Դիմումի հիմքը «Ապաշխարենք կառուցելով» ֆեյսբուքյան էջում տեղ գտած քաղաքական մի նյութ է Արտաշատի առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Էջի ադմինների շարքում է նաեւ Տեր Ղազարը, սակայն նրա շրջապատից մեզ փոխանցեցին, […]

Քաղաքապետարանում կրկին աշխատավարձեր են բարձրացնում․ «Հրապարակ»

«Երեւանի քաղաքապետարանում այսօր ավագանու հերթական նիստն է գումարվելու, որի օրակարգում 16 հարց է։ Օրակարգի 13-րդ հարցով առաջարկվում է Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության մի շարք աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել։ Սա այս տարվա հուլիսին քաղաքապետարանի ընդհանուր աշխատավարձերի բարձրացման շարունակությունն է, այն ժամանակ ճարտարապետության եւ քաղաքաշինության բլոկի աշխատակիցների աշխատավարձերը չէին բարձրացրել, քանի որ իրավական ինչ-որ խնդիրներ կային։ Պարբերաբար աշխատավարձեր […]

Վարդենիսի քաղաքապետարանն ուրիշ «ատմազկով» ընտրությունից առաջ օգնություն է բաժանում. «Հրապարակ»

«Վարդենիսի քաղաքապետարանն ընտրությունից առաջ օգնություն է բաժանում՝ ալյուր, բրինձ, ձեթ․ այս մասին մեզ ահազանգեցին Վարդենիսի բնակիչները։ Նրանք լուսանկարել են այն տարածքը, որտեղ հերթ է գոյացել՝ Մշակույթի տան հետնամասը։ Հիշեցնենք, որ հենց օգնություն բաժանելու համար է մեղադրանք առաջադրվել Գորիսի համայնքապետին, եւ նա մոտ 5 ամիս է՝ կալանավորված է։ Վարդենիսի քաղաքապետ, ՔՊ ցուցակի առաջին համար Արամ Մելքոնյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի