07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Դավիթ Տոնոյանի գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը ցուցմունք է տվել․ «Ժողովուրդ»

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը ցուցմունք է տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ երբ ԱԱԾ-ում նրան կոնկրետ հարցեր են տրվել ԶՈւ ռազմամթերքի մատակարարման մասին, Ստեփան Գալստյանը հայտնել է, որ գնման գործընթացից ինքը տեղյակ չի եղել ու որեւէ բան չի իմացել, ուստի չէր […]

Իշխող ուժն անտեսում է ՀՀ Սահմանադրությունը. «Ժողովուրդ»

«Երկար փնտրտուքներից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջապես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է գտել։ Իշխանությունը, «ժողովուրդ» օրաթերթի ունեցած հավաստի տեղեկություններով, սեփական քիմքին հարիր օմբուդսմեն ունենալու համար երկար է աջուձախ ընկել։ Մի քանի թեկնածուի, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը դիտարկելուց հետո՝ երեկ, հայտնի դարձավ, որ իշխանականները վերջապես գտել են ապագա ՄԻՊ-ին։ Նա […]

ՊՆ որոշ վարչություններում համատարած ազատումներ կլինեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշանակումից հետո պարբերաբար իր մոտ է կանչում ՊՆ տարբեր վարչությունների աշխատակիցների եւ անձամբ է ծանոթանում նրանց գործառույթներին: Հանդիպումների արդյունքում ՊՆ ղեկավար կազմում որոշակի վերլուծություններ են արվել, որ կադրային փոփոխությունները պետք է սկսվեն վարչությունների աշխատակիցների փոփոխություններով, որպեսզի բացառեն նախարարությունում ձևավորված «ավանդույթները»: Բանն այն է, որ նորանշանակ նախարարին […]

Արշակ Կարապետյանի հարցում «ստրախովկա» են անում. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն առաջիկայում նոր պաշտոն կստանա: Մեր աղբյուրը նշել է, որ այս պահին դեռևս հստակություն չկա, թե որտեղ է լինելու Կարապետյանի հերթական նշանակումը, սակայն տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը նրան պաշտոնից ազատելուց հասկացրել է, որ նա «օդում չի մնա» և անպայման կլինի ուշադրության կենտրոնում: Ճիշտ է՝ Կարապետյանը շատ ծանր […]

Իշխանության որոշակի շրջանակներ «նեղված» են Մարությանից․ «Փաստ»

Ժամանակին «պադավատապետությունից» ու բյուջեի անիմաստ ծախսերից բողոքող Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ոչ միայն շարունակում են իրենց քննադատած արատավոր երևույթները, այլև շատ դեպքերում նորանոր հակառեկորդներ են սահմանում՝ ճոխ պատգևավճարների, նոր ծառայողական մեքենաներ գնելու և այլ շռայլությունների տեսքով: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական որոշակի շրջանակների նաև այս առումով է նյարդայնացնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, քանի որ համարվում […]

Արտաքին վեկտորի փոփոխության հարցը «միս ու արյուն» է ստանո՞ւմ․ «Փաստ»

Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ կհանդիպի արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, հանդիպման օրակարգը բավական հագեցած է, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների հստակեցման նպատակով ենթադրվող սահմանագծման և սահմանազատման խնդիրը, այդ գործընթացում ՀՀ կողմից կիրառվող փաստաթղթերի, քարտեզների օգտագործման հարցը, հայ-թուրքական օրակարգի հետ կապված թեման և այլն: Կան նաև կրթական համակարգին առնչվող հարցեր, որոնցից […]

Կարևորն ընտրություններն են ու իրենց՝ իշխանությանը կառչած մնալը․ «Փաստ»

Արցախյան վերջին պատերազմի արդյունքում այսօր ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի թիվն էապես ավելացել է։ Իսկ այս իրողությունը ենթադրում է, որ պետք է շատ ավելի մեծացնել ուշադրությունը սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ, որպեսզի դրանց բնականոն կենսագործունեությունը չխաթարվի։ Բնականաբար, թշնամին ամեն ինչ անելու է սադրանքներ հրահրելու ու սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ահաբեկելու համար, որպեսզի այդ համայնքները դատարկվեն։ Թուրք-ադրբեջանական […]

Ադրբեջանի սադրանքների հեռահար նպատակներն ու դրանց հետևում երևացող «ականջները»․ «Փաստ»

Տարածաշրջանային մակարդակում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց էլ պատերազմի վտանգը պահպանվում է։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքում իրականացված հերթական սադրանքն ու առաջխաղացումը դրա վառ ապացույցն են։ Պետք է հաշվի առնել, որ թուրքական կողմը Բաքվին անընդհատ հրահրում է Հայաստանի դեմ սադրանքների, որպեսզի դրանից […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 399, մահվան՝ 24 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 399 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339 977: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 7644 է:  Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: դեկտեմբերի 2-ի դրությամբ մահվան […]

Կառավարությունում «արմատական» փոփոխություններ են տեղի ունեցել․ «Հրապարակ»

Կառավարությունում «արմատական» փոփոխություններ են տեղի ունեցել։ Հայրենի գործադիր իշխանությունը, ճիշտ է` նեղացնում է մեր երկրի սահմանները, բայց փոխարենը` լայնացնում է կառավարության բուֆետի անցքը։ Խոսքը նկարում պատկերված անցքի մասին է, որը տանում է դեպի ճաշարան։ Այն դեռ նախկինների թվերից նեղ էր ու անհարմար, եւ կառավարության աշխատակիցներն ու երբեմն այնտեղ հայտնվող լրագրողները ստիպված էին լինում կռանալ, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի