17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Կառավարությունում «արմատական» փոփոխություններ են տեղի ունեցել․ «Հրապարակ»

Կառավարությունում «արմատական» փոփոխություններ են տեղի ունեցել։ Հայրենի գործադիր իշխանությունը, ճիշտ է` նեղացնում է մեր երկրի սահմանները, բայց փոխարենը` լայնացնում է կառավարության բուֆետի անցքը։ Խոսքը նկարում պատկերված անցքի մասին է, որը տանում է դեպի ճաշարան։

Այն դեռ նախկինների թվերից նեղ էր ու անհարմար, եւ կառավարության աշխատակիցներն ու երբեմն այնտեղ հայտնվող լրագրողները ստիպված էին լինում կռանալ, որ անցնեին այդ անցքի միջով ու հասնեին ճաշարան։

Երեկ նկատեցինք, որ երբեմնի նեղլիկ անցքը լայնացրել են, որը կարող ենք որպես դրական փոփոխություն դիտել` կառավարության կողմից։ Այսուհետ այլեւս կարիք չի լինի կռանալու, ինչպես Հայաստանի իշխանություններն են կռանում թշնամի եւ անգամ բարեկամ պետությունների ղեկավարների առաջ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ