24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Որոշել են այս խառը ժամանակներում սղղացնել որոշումը. «Հրապարակ»

«Սահմանադրական դատարանը տեւական հետաձգումներից հետո երեկ քննել է մի շարք համայնքապետերի դեռ մարտին ներկայացված բազմաչարչար դիմումը եւ մերժել այն։ «Նշված գործով ձայների հավասարության հետեւանքով, ըստ էության, որոշում չի ընդունվել, ուստի, համաձայն «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ դիմումը համարվում է մերժված»,- մեզ տեղեկացրին ՍԴ-ից:

Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ Սահմանադրությամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարն ու ավագանին ընտրվում են համայնքների կողմից, մինչդեռ նախորդ տարի իշխանությունների թեթեւ ձեռքով փոփոխություններ կատարվեցին ԸՕ-ում․ ամրագրվեց, որ 4 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքներում ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ ավագանին է ընտրելու համայնքի ղեկավար։ Նաեւ օրենքում, օրենքի անցումային դրույթներում կատարված փոփոխությամբ, ամրագրեցին համայնքապետերի ժամանակավոր պաշտոնակատարների ինստիտուտը:

Այսինքն` իշխանությունն իրեն իրավունք վերապահեց ոչ թե ժամկետը լրանալուն պես ընտրություններ նշանակել, այլ իր ուզած անձին նախ ԺՊ նշանակել, ապա նրա միջոցով կազմակերպել ընտրությունները, որ իշխանական թեկնածուի հաղթանակը երաշխավորված լինի:

ՍԴ-ն մարտ ամսից բազմիցս հետաձգում էր հարցի քննությունը, մինչեւ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ՏԻՄ ընտրություններով վերջնականապես ուզուրպացներ իշխանությունը, երեկ, սակայն, որոշել է քննության առնել եւ մտածելով, որ այս խառը ժամանակներում հանրությունը չի նկատի իրենց ապօրինի որոշումը, որոշել է սղղացնել այն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ