07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հաղթանակած պարտությունից մեկ տարի անց. «Ժողովուրդ»

Նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ հայտարարությունից մեկ տարի է անցել: 44 օր «հաղթելու ենք» կարգախոսով ապրող հանրությունը ցավոտ իրականության մասին տեղեկացավ անակնկալ կերպով: Մոտ 30 տարի հայկական զինված ուժերի վերահսկողության տակ անցած 7 շրջաններից զատ, Ադրբեջանին անցան նաեւ ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութն ու Շուշին, Արցախում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին, ու Հայաստանը պարտավորվեց իր տարածքով ցամաքային կապ ապահովել […]

114 գերի է վերադարձվել. կառավարությունը պատասխանել է «Հայաստան» խմբակցությանը. «Ժողովուրդ»

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի կողմից պատասխան է ուղարկվել «Հայաստան» խմբակցությանը՝ նրանց հարցապնդման վերաբերյալ, որը պետք է քննարկվի նաեւ խորհրդարանում: Հարցապնդման մեջ ներկայացված է ԱԺ ընդդիմադիր խմբակցության կողմից ուղարկված վեց հարցի պատասխան: Օրինակ՝ դրանցից մեկով ընդդիմադիր խմբակցությունը ցանկացել է իմանալ Արցախից Հայաստան տեղափոխված անձանց թիվը: Ըստ այդմ, պատասխանի մեջ նշվում է, որ […]

Մուրադովը հատուկ առաքելությամբ գալիս է Հայաստան. «Հրապարակ»

Մեկ տարի առաջ ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի համաձայն, նոյեմբերի 9-ին ռուս խաղաղապահների բրիգադը ստանձնեց Արցախի Հանրապետության պաշտպանությունը։ Խաղաղապահներն Արցախ մուտք գործելու մեկամյակի կապակցությամբ որոշել են մեծ միջոցառում կազմակերպել, ՌԴ ՊՆ-ն մոտ 200 մեդալ է թողարկել, որոնք իր հետ կբերի ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը եւ կհանձնի «աչքի ընկած խաղաղապահներին»։ Նա այսօր կժամանի Հայաստան, […]

Փորձում են ճնշել ու խաղից հանել թեկնածուին․ «Հրապարակ»

«ՏԻՄ ընտրություններում Փարաքար համայնքում «Դավիթ Մինասյան» դաշինքի ցուցակը գլխավորող, համայնքի ներկայիս ղեկավար Դավիթ Մինասյանին երեկ առավոտյան տարել էին 6-րդ վարչություն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը, որը սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի քավորն է։ Մեր տեղեկություններով, իշխանություններն ամեն ինչ արել են, որ Դավիթ Մինասյանը չառաջադրվի։ Չի ստացվել: Հիմա այս մեթոդներով փորձում են ճնշել ու […]

Կադրային ռակիրովկաներ. «Հրապարակ»

«ԵԱՏՄ հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերի նախարար Գեղամ Վարդանյանն ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Կառավարությունը գործուղել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանին: Մեր տեղեկություններով, Վարդանյանը, իրոք, վաղուց էր ուզում թողնել այդ պաշտոնը, որը զբաղեցնում էր 2019-ից: Վարդանյանը մասնագիտությամբ մաթեմատիկոս է, եղել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար, ավելի վաղ՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար: Նրա […]

Չպատվաստվածների համար գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները կթանկանան. «Ժողովուրդ»

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ կառավարությունում ձևավորված հանձնաժողովը, որը զբաղվում է համավարակի ու պատվաստումների հարցերով, օրերս սկսել է բանակցություններ «Գազպրոմ Արմենիա»-ի և ՀԷՑ-ի հետ։ Մեխանիզմներ են մշակում, որպեսզի հետագայում կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների համար գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները թանկացնեն, ընդ որում՝ խոսքը գնում է մինչև 100% թանկացման մասին։ Այսինքն՝ այն քաղաքացիները, որոնք […]

Փաշինյանը կապան է մեկնել գրունտային ճանապարհով. վախենում է. «Հրապարակ»

«Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն իր թիմով նախօրեին մասնակցել է ՔՊ Կապանի թեկնածու Դավիթ Դանիելյանի հոր՝ Հրանտ Դանիելյանի հոգեհանգստին։ Գեղանկարիչ Հրանտ Դանիելյանը կապանցիների կողմից հարգված անձնավորություն էր, նրա մահը մեծից փոքր ցավով են ընդունել, եւ Փարսյանը հայտարարել է, որ 61-ամյա Դանիելյանի կորուստը համայնքի կորուստն է։ Նրանք հոգեհանգստին ուշ երեկոյան են գնացել, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն հեռացած […]

Բողոքի ակցիաներ կանցկացվեն նաև Սփյուռքում. «Փաստ»

Օրեր առաջ մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ Մոսկվայում հնարավոր է նոր եռակողմ փաստաթուղթ ստորագրվի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Ճիշտ է, փաստաթուղթ ստորագրելու հեռանկարը չի հերքվում, սակայն ժամկետների հետ կապված հստակ հաստատում չկա: Այս թեման բավականին բուռն ու էմոցիոնալ է ընդունվում թե՛ Հայաստանում, թե՛ նաև Սփյուռքում: «Փաստ» թերթի տեղեկություններով, նոյեմբերի 9-ին ընդ ա ռաջ ոչ […]

Վայքում կարո՞ղ է կրկնվել Մեղրիի «պատմությունը». «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ում բավականին ծանր են տանում ոչ միայն այն հանգամանքը, որ հոկտեմբերի 17-ին մի քանի համայնքներում պարտվել են, իսկ դեկտեմբերի 5-ի ընտրություններին համայնքների մեծամասնությունում հաղթելու շանս չունեն, այլև այն, որ փլուզվում է իրենց «հանճարեղ» մտահղացումը: Բանն այն է, որ, ինչպես արդեն նշել ենք, իշխանությունները ձգտում են ընտրություններին մասնակցել «ցանցային» սկզբունքով, այսինքն, այն տեղերում, […]

«Գերեզմանոցային» թեժ կրքեր Փարաքարում. «Փաստ»

Օրերս Փարաքար համայնքի մի քանի բնակիչներ դիմել են «Փաստին»՝ բողոքելով, որ Փարաքար համայնքի գերեզմանատանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հայրը՝ Արշակ Մկրտչյանը, արհեստական թումբ է սարքել, գլխաքար դրել՝ իբր այդտեղ մարդ կա թաղված: Նրանց խոսքերով, սակայն, նա ուղղակի զավթել է այդ տարածքը՝ որպես գերեզմանոցի տեղ: «Օրերս մարդ էր մահացել, նրան պետք է տեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի