04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Սիսիանում իշխանական թեկնածուի հետ «բազարները» շարունակվում են. Հրապարակ

Սիսիան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորած գործարար Արա Զաքարյանը, որոշ տեղեկություններով, առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերին` ՔՊ-ին, որն ունի 8 մանդատ, եւ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքին, որը Ղազինյանի կուսակցության հետ ունի 7 մանդատ, առաջարկել է իր թեկնածությունն առաջադրել համայնքի ղեկավարի պաշտոնում: Նրանցից ով կընդունի առաջարկը, նրա հետ […]

Կարեն Անդրեասյանին ամեն գնով ուզում են ԲԴԽ նախագահ նշանակել, որպեսզի ավարտին հասցնի Ջհանգիրյանի սկսածը. Ժողովուրդ

Դատական համակարգում կենացները գնալով քաղցրանում են: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 26-ին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը եւ Երանուհի Թումանյանցը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել են որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։ Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանություններն ամեն գնով ցանկանում են Կարեն Անդրեասյանին նշանակել ԲԴԽ նախագահ, սակայն ՔՊ խմբակցությունում Կարեն Անդրեասյանին ԲԴԽ նախագահ […]

Մարդիկ չեն կարող գնալ սահման. դարձյալ հակասություն վարչապետի եւ ՊՆ-ի մոտեցումներում. Ժողովուրդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե ռազմական դրության անհրաժեշտություն չի տեսնում, սակայն առաջնագիծ մեկնել ցանկացողներին կոչ էր անում կամավոր դիմել զինկոմիսարիատներ: «Մենք նաեւ բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում, նաեւ կան քաղաքացիներ, ովքեր ասում են, որ ռազմական դրությանն էինք սպասում, որպեսզի մասնակցենք մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային պաշտպանությանը։ Անվտանգության խորհրդի նիստում դա […]

Մանկավարժները դիմում են գրում՝ մտնելու ոստիկանություն. Ժողովուրդ

Վերջին մեկ տարվա ընթացքում ոստիկանական համակարգում բազաթիվ դեպքեր են գրանցվել, երբ մանկավարժը (ընդհուպ՝ երեւանյան դպրոցներում աշխատող) թողել է ուսուցչի աշխատանքն ու դիմել Պարեկային ծառայություն՝ աշխատանքի: Մեկ դրույք դասաժամ ու դասղեկական ժամեր ունեցող, հարակից այլ աշխատանքներ անող ուսուցիչը հաճախ հազիվ 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ու բնական է, որ նրան կարող է գրավել 400 հազար […]

Ես կոչ եմ արել պատժել ՔՊ-ին՝ մեր երկրի այսօրվա իրավիճակի համար. Մանե Թանդիլյան. Հրապարակ

Թերթի զրուցակիցն է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։ – Դուք նախապես հայտարարել էիք, որ ՔՊ-ի հետ ոչ մի պարագայում դաշինք չեք կազմի։ Ընտրությունների արդյունքում կան ՏԻՄ-եր, որտեղ դուք վճռորոշ ձայների քանակ ունեք, եւ ձեր կողմնորոշումից է կախված, թե ինչ համայնքային իշխանություն կձեւավորվի։ Օրինակ, Սիսիանում արդեն պա՞րզ է, թե որ քաղաքական ուժերի հետ դաշինք կկազմեք։ […]

Իշխանությունը խառն է. «վիզ դրածները» հրավիրվել են պատասխան տալու. Փաստ

Սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Ընդհանուր առմամբ, իշխող քաղաքական ուժը հաջողության է հասել համայնքների կեսում: Սակայն մի քանի համայնքներում կոալիցիա կազմելու խնդիր կա: Թերթի տեղեկություններով, բոլոր այն վայրերում, որտեղ կոալիցիայի հարց է առաջացել, անկախ նրանից՝ առաջին տեղում ՔՊ-ն է, թե այլ ուժ, իշխանությունները բավական ակտիվ քննարկումների և «տասովկաների» մեջ են: Մասնավորաբար, […]

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին Հայաստանում անտեսեցին. Հրապարակ

Սեպտեմբերի 20-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Երեւան, նախատեսված էր, որ մնալու են 5 օր՝ մինչեւ սեպտեմբերի 25-ը։ Նպատակը՝ «ուսումնասիրել իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, առաջարկներ ներկայացնել՝ առկա լարվածությունը թուլացնելու համար»։ Ենթադրվում էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին պետության ղեկավարը կընդունի։ Ի վերջո, սահմանային լարվածության թուլացմում այսօր առաջնահերթ խնդիր է, սակայն Փաշինյանը չի […]

ԱԱԾ-ում խիստ է դրվել հարցը՝ ինչպես են քուրդ ազատամարտիկները, որոնք դատապարտվել են Հայաստանում, հայտնվել Թուրքիայում . Ժողովուրդ

Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցելու, եւ բավականին խիստ է դրվել հարցը. պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկներ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին Թուրքիայում հայտնվել: Նշենք, որ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին մեղադրվում էին, որ չունենալով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու իրավունք՝ 2021 թվականի օգոստոսի 16-ին անցել են Արաքս գետն ու ապօրինի հատել […]

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսները վերջին շրջանում փաստացի միակն են. Փաստ

Վաղը՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի դահլիճներից մեկում տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Նշենք, որ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքում է տեղակայված նաև երկրորդ նախագահի գրասենյակը։ Թերթի տեղեկություններով, ասուլիսը հավատարմագրումով է անցկացվելու, բայց, ինչպես նախկին ասուլիսների դեպքում, այս անգամ էլ քաղաքական իմաստով խտրականություններ չեն լինի, և կներառվի լրատվական […]

Խորհուրդ են տվել խուսափել «անկանխատեսելի հետևանքներից». «Փաստ»

Որևէ երկիր մեկնելիս Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ինչ-որ ձևաչափով անպայման հանդիպելու համար: Նպատակը առաջին հերթին այն է, որ ցույց տա, թե Սփյուռքում ինքը վստահություն և «ջերմ ընդունելություն» ունի: Վերջին հանդիպումը Վլադիվոստոկում էր, որտեղ, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, սարսափելի մեծ ջանքերի գնով էր հաջողվել նման մի հանդիպում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի