04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Փաշինյանը խաբել է. մաս 106. Ժողովուրդ

2020թ.-ի հունվարի 25-ին՝ Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ (այն ժամանակ, ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր խուսափում լրագրողների հետ ուղիղ շփումներից), ՀՀ ղեկավարումը ստանձնած անձը մեծախոսում էր, թե ինքն այնքան հասանելի է, որ Հատուկ քննչական ծառայությունից հրավեր է ստացել ու գնացել հարցաքննության: «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել […]

Իշխանության ներսում լուրջ «բոլոլա» է սկսվել. Փաստ

Երեքշաբթի մեկնարկել էր ԱԺ հերթական քառօրյան, սակայն քպականները «հաջողացրեցին» օրակարգը սպառել առաջին իսկ օրվա երկրորդ նիստի ժամանակ։ Բանն այն է, որ օրակարգում ընդգրկված էր 20 նախագիծ, որոնցից 8-ը՝ երկրորդ ընթերցմամբ։ Ի դեպ, օրակարգում ընդգրկված նախագծերն այն աստիճան անկարևոր ու անբովանդակ էին, այն աստիճան կապ չունեին առկա վիճակի հետ, որ դրանց շուրջ անգամ քննարկում չէր ծավալվում։ […]

Փաշինյանի ընտրությունը. Փաստ

Դեռևս տասն օր առաջ նշվել էր, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսվող ԵՄ գագաթաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը կարող է հանդիպել ոչ միայն Թուրքիայի նախագահի, այլև Ադրբեջանի նախագահի հետ: Ավելին, հավելել էինք, որ քննարկվում է այլ ֆորմատներով հանդիպումների հնարավորությունները ևս: Եվ ահա, երեկ խորհրդարանում, բացի նորից «նախկիններին» կապիտուլ յացիայի կամ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ մեղադրելուց, Նիկոլ […]

Վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով չի հարցաքննվել միայն Նիկոլ Փաշինյանը. Ժողովուրդ

Oրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով քրեական վարույթով հարցաքննվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության աշխատակիցները, ոստիկանության ծառայողները, բոլոր ականատեսները, բացի Նիկոլ Փաշինյանից: Նա մինչ օրս չի հարցաքննվել: Դեռեւս 2020 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ […]

Ռուբեն Վարդանյանը փորձաշրջան է անցնում. Ժողովուրդ

Ռուբեն Վարդանյանը Արցախում շուտով պետնախարար կնշանակվի: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մտադիր է նախ իրավաբանորեն լայն լիազորություններով օժտել պետնախարարի պաշտոնը՝ հավասարեցնելով վարչապետի լիազորություններին, եւ երկրի ողջ կառավարումը հանձնել Մոսկվայից Արցախ մշտական բնակության տեղափոխված Ռուբեն Վարդանյանին: Այդպես նաեւ Ռուբեն Վարդանյանի քաղաքացիության հարցը կկարգավորվի, քանի որ այսօրվա դրությամբ չի կարող […]

Հեչ խնդալու չէ. Հայկ Մարությանին զգուշացրել են. Իրավունք

Վերջապես բեմ բարձրացավ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Քաղաքապետը» մոնո ներկայացումը: Սակայն աղմկոտ անոնսից հետո պարզվում է` հանդիսատեսի սպասելիքները բոլորովին չեն արդարացվել: Հայկ Մարությանի հիմնական թիրախը եղել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին կսմիթելը եւ ոչ ավել: Եվ, իհարկե, հումորի քողի ներքո` իր քաղաքապետ աշխատած շրջանն է «սրբացրել»: Մինչդեռ շշուկներ են պտտվում, որ սա ամենեւին էլ […]

Ինչու են Ալեն Սիմոնյանին հրավիրել Մոսկվա. Հրապարակ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից. «փոխգործակցության զարգացման նպատակով՝ պաշտոնական այցով» լինել Ռուսաստանում: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա կմեկնի հոկտեմբերի 9-ին: Որոշ տեղեկություններով, հրավերի նպատակը վերջին շրջանում Հայաստանում ծավալվող իրադարձություններն են, հակառուսական ալիքի աճը եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունները։ Արդյոք ՌԴ-ում փորձո՞ւմ են, ի դեմս Ալեն Սիմոնյանի, […]

Արցախում բոլորն են եկել այն մտքին, որ ՀՀ իշխանությունները վերջնականապես ձեռքերը լվացել է Արցախից. Հրապարակ

Փաշինյանի վերջին հայտարարությունն Արցախի քաղաքական դաշտում լիարժեք կոնսենսուս է ձևավորել: Հասկացել են, որ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվացել է Արցախից։ Եթե մինչ այս պահը հայտարարություններ անում էին Արցախի ԱԺ 3 ընդդիմադիր ուժերը, ապա ԱՀ ԱԽ ընդլայնված նիստի հայտարարությամբ պարզվեց, որ այդ կարծիքը կիսում է նաև Արայիկ Հարությունյանը: Այս անգամ գնահատականներով չբավարարվեցին, այլ հանդես եկան կոչով․ «Քանի […]

Իշխանավորները պարբերաբար պաթետիկ հայտարարություններ են անում, բայց ռազմարդյունաբերության զարգացման համար որևէ քայլ չի արվում. Փաստ

Թերթի տեղեկություններով, ներկայում կառավարությունից լուրջ դժգոհություններ կան ռազմարդյունաբերական համալիրում, այսինքն՝ այն ձեռնարկություններում, որոնք ռազմական բնույթի արտադրանք են տալիս կամ առնվազն ունեն դրա լիարժեք հնարավորությունները: Բանն այն է, որ իրականում բավականին լուրջ հոսքագծեր ու ներուժ ունենք, սակայն պաշտպանության նախարարությունը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ի մասնավորի՝ վերջինիս կառուցվածքում գործող ռազմարդյունաբերության կոմիտեն փաստացի «տորպեդահարում» են ոլորտը՝ չտալով […]

Իսկ թե արդյունքում երկիրը կկործանվի` դա մեր ժողովրդի որոշումն է, ինքն է ընտրել ինձ. Փաշինյանը՝ նախկին նախագահներին. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ տված հարցազրույցում անդրադարձավ նաեւ կաթողիկոսի հովանու ներքո Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպմանը եւ այդ հանդիպման շրջանակներում Տեր-Պետրոսյանի առաջարկած կոնսոլիդացիային։ Լրագրողը նախ հիշեցրեց, որ առաջին նախագահն այդ հանդիպման ժամանակ առաջարկել է կիսել պատասխանատվությունն այն ստորագրվելիք փաստաթղթի համար, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ենթադրաբար, պատրաստվում է ստորագրել, ապա հարցրեց․ «Դուք, ընդհանրապես, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի