04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ՔՊ-ական գյուղապետը զոհերի հիշատակին բյուջեից 1,7 միլիոնանոց խաչքար է պատվիրել, բայց իր անունն է փորագրել վրան. Yerevan.Today

Մասիսի համայնքային փնջի ՔՊ-ական գյուղապետերից մեկը 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի համար բյուջեից շուրջ 1,7 միլիոն փող է դուրս գրել, իսկ հետո խաչքարին իր անունն է փորագրել՝ համոզելու բնակիչներին, թե իբր գյուղի կենտրոնում իր անունից է հիշատակի խաչքար կանգնեցրել։ Խոսքը երևանամերձ Գեղանիստի վարչական շրջանի նախկին ղեկավար Վաչիկ Ադիլխանյանի մասին է, նա համայնքի միջոցներով, բայց իր անունից […]

Սփյուռքը չի պատրաստվում լռել. Փաստ

Հայ-ադրբեջանական բանակցությունների և վերջին պաշտոնական հանդիպումների ֆոնին, ինչպես նաև Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան և Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո բուռն զարգացումներ են տեղի ունենում նաև հայկական Սփյուռքում։ թերթի տեղեկություններով, Սփյուռքի մի շարք հայաշատ քաղաքներում մեծ դժգոհությամբ են ընդունել տեղի ունեցող բանակցային գործընթացում Հայաստանի իշխանությունների պարտվողական ու զիջողական քաղաքականության շարունակականությունը, ինչպես նաև Արցախի հարցից փաստացի «ձեռքերը լվանալը»։ Թերթը տեղեկություն […]

Ինչու հիմա եւ ում էր պետք. «Վիվա ՄՏՍ»-ի խորհրդավոր վաճառքը. Ժողովուրդ

Խորհրդավոր պայմաններում գլխավոր տնօրեն փոխած «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ն՝ «Վիվա ՄՏՍ»-ը, ըստ «Սիվիլնեթ»-ի, վաճառքի է հանվել: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 22-ին «Վիվա ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը անակնկալ կերպով հեռացավ պաշտոնից, լուրեր կան՝ նաեւ Հայաստանից, եւ տնօրեն նշանակվեց ներսից Արմեն Ավետիսյանը: Այս հեռացումն իհարկե շատ հարցեր է առաջացրել, որոնց կանդրադառնանք առաջիկայում, բայց երեկ «Ժողովուրդ» օրաթերթը […]

Փաշինյանին ժամանակ են տվել. Հրապարակ

Հավաքական Արեւմուտքը Նիկոլ Փաշինյանից պահանջում է մինչեւ տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ըստ մեր աղբյուրի՝ հարցը քննարկվել է նաեւ հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, փակ դռների ետեւում։ Կան տեղեկություններ, որ Ալիեւն առաջարկել է պայմանագիրը ստորագրել նոյեմբերի 9-ին։ 2 տարի առաջ նույն օրը կնքվեց պատերազմից հետո կապիտուլյացիոն հայտարարությունը, հիմա ուզում է կրկնել իր հաղթանակը։ Փաշինյանն ընդդիմացել է՝ ասելով, որ […]

Դուք պատերազմելու եք արևմուտքի շահերի համար, ինչպես դա անում է Ուկրաինան։ Դուք շնորհակալ եք լինելու, որ ձեզ օգնում են, մինչև այն ժամանակ, երբ տեսնեք արդեն, որ էլ պետություն, երկիր ու հայ չկա. Հրապարակ

Արևմուտքի պատերազմը Ռուսաստանի դեմ է։ Պետք է հասկանալ՝ Ռուսաստանի դեմ է, բայց այլոց ձեռքերով, այլոց տարածքում։ Եվ արևմտամետ ուժերի ներմուծումը՝ հանձինս զելենսկիների, աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների մաս են կազմում։ Ի դեպ ասեմ, որ զելենսկիները նախշազարդվում, գունազարդվում են հայրենասիրական փետուրներով, բայց նրանց հայրենասիրությունը ավարտվում է այնտեղ, որտեղ արևմուտքի շահն է, որովհետև նրանք արևմուտքի ծնունդ են, նրանց ձեռքերով […]

Փաշինյանը փորձում է գլխատել , որ հետո հնարավոր չլինի նախագահ ընտրել. Հրապարակ

Պրահայից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը երեկ Անվտանգության խորհրդի առաջին նիստն էր հրավիրել՝ ընդլայնված կազմով։ Բացի ԱԽ հիմնական անդամներից, հրավիրված էին ՀՀ նախագահը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ուշագրավ է, որ նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե գալիս է Հայաստան՝ պաշտոնական շրջանակներին հանդիպելու։ Կարող էին նիստը մեկ օր ուշ […]

Դոլարն արհեստականորեն արժեզրկվում է, մեծ քանակությամբ դոլար են հավաքում, ապա անհամեմատ թանկ գնով վերավաճառում. Փաստ

2018 թվականի իշխանափոխությունից հետո որոշ ժամանակ մասնագիտական շրջանակները Հայաստանի Կենտրոնական բանկը, ընդհանուր տնտեսական կառավարման բլոկի համեմատ, համարում էին առավել ադեկվատ: Սակայն վերջին շրջանում նույն տնտեսագետներն ու փորձագետները, շատ մեղմ ասած, տարակուսած են այն քայլերից, որ իրականացնում են ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ու ԿԲ-ն ընդհանրապես: Առաջին խնդիրը, որ նշում են տնտեսագետները, վերաֆինանսավորման տոկոսադրույքի պարբերաբար բարձրացումն է: […]

Պետական գումարները մեջ-մեջ անելու սկզբունքը մեր երկրում մնում է ակտուալ. Անուշ Ասլիբեկյան

«Իրավունքը» զրուցել է թատերագետ, դրամատուրգ, ՀԳՄ անդամ, արվեստագիտության  թեկնածու ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆԻ հետ: — Ձեր անունը այս տարվա Գրքի երեւանյան փառատոնի ժյուրիի անդամների ցանկում էր,  սակայն հանրության աչքից չի վրիպել, որ մրցանակաբաշխության օրը Ձեր անունը չհնչեց:  Ինչպե՞ս կմեկնաբանեք: — Այո, ճիշտ եք, դեռեւս ամառվա սկզբին հրավեր ստացա այս տարվա ժյուրիի կազմում ընդգրկվելու եւ, ինքս լինելով փառատոնի առաջին մրցանակաբաշխության «Դրամատուրգիա» անվանակարգի մրցանակակիր՝ սիրով համաձայնեցի: Սակայն այս առաջարկին չհաջորդեց տրամաբանական զանգ կազմակերպիչների կողմից, որով պիտի տեղեկացնեին պայմանների մասին, եւ հանկարծ օգոստոսի վերջերին փառատոնի գեղարվեստական ղեկավար ու ԿԳՄՍ նախարարության գրականության ոլորտի […]

ՔՊ փակ նիստում թեժ մարտեր են ընթացել. «Հրապարակ»

Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը Վահագն Հովակիմյանի հեռանալուց հետո թափուր է մնացել, նախօրեին այդ պաշտոնի համար ՔՊ խմբակցության փակ նիստում թեժ մարտեր են ընթացել՝ խմբակցությունը բաժանվել է 2 մասի ՔՊ հնաբնակները պաշտպանել են Արփի Դավոյանի թեկնածությունը, մյուսները՝ Արուսյակ Ջուլհակյանի։ Ջուլհակյանը 2 ձայն ավելի է հավաքել։   Սակայն մինչ քվեարկությունը, նիստում այնպիսի […]

«Ուշ լինի, նուշ լինի՞». «Փաստ»

Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները նախապես պլանավորած են եղել Անկախության տոնի հետ կապված պետական ողջ համակարգին պարգևավճար տրամադրել, սակայն ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունեցել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, գերատեսչությունների ղեկավարներն ու աշխատակազմերի ղեկավարները արդարացել են՝ նշելով, որ պարգևատրում չի եղել՝ կապված երկրում տիրող վիճակի հետ, քանի որ ռեսուրսներն ու հնարավորություններն ուղղվել են այդ պահին առաջնային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի