13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Սփյուռքը չի պատրաստվում լռել. Փաստ

Հայ-ադրբեջանական բանակցությունների և վերջին պաշտոնական հանդիպումների ֆոնին, ինչպես նաև Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան և Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո բուռն զարգացումներ են տեղի ունենում նաև հայկական Սփյուռքում։ թերթի տեղեկություններով, Սփյուռքի մի շարք հայաշատ քաղաքներում մեծ դժգոհությամբ են ընդունել տեղի ունեցող բանակցային գործընթացում Հայաստանի իշխանությունների պարտվողական ու զիջողական քաղաքականության շարունակականությունը, ինչպես նաև Արցախի հարցից փաստացի «ձեռքերը լվանալը»։

Թերթը տեղեկություն ունի, որ հանգստյան օրերին եվրոպական մի քանի երկրների հայ համայնքներում հանդիպումներ են եղել, որոնց ժամանակ քննարկվել են իրենց առաջիկա քայլերը։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, նախատեսվում է բողոքի ակցիաներ իրականացնել, որպեսզի իրենց մոտեցումներն ու ասելիքը լսելի դարձնեն։

Ավելին, թերթի տեղեկություններով, օրերս մասնավորաբար Գերմանիայում ՀՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ Սփյուռքի մի քանի ներկայացուցիչներ նշել են, որ չեն պատրաստվում լռել, պահանջել են, որ դեսպանը ՀՀ քաղաքական ղեկավարությանը փոխանցի, թե Սփյուռքում ինչ վերաբերմունք ունեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ առաջիկա սպասվող հնարավոր պայմանագրերի կնքման փաստին»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ