04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Վահագն Հովակիմյանի թեկնածությունը թիմում միանշանակ չի ընդունվել․ «Հրապարակ»

Որ ՔՊ-ական Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահ դառնալու հարցը թիմում միանշանակ չի ընդունվել, մի քանի աղբյուրից ենք իմացել։ Ասացին, որ նրա թեկնածությունը հատկապես սվիններով է ընդունել ՔՊ-ի սորոսական թեւը, որտեղ ԿԸՀ նախագահի իրենց թեկնածուն ունեն։ Թե ով է՝ տարբեր անուններ են տալիս։ Բայց որ Հովակիմյանի թեկնածությանը դեմ լինելուց զատ հարցի քննարկումը խորհրդարանում որոշ ՔՊ-ականներ կվերածեին նրա […]

ՔՊ-ական պատգամավորի եղբոր «արկածները» Չարենցավանում․ «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 25-ին Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տարավ գործող համայնքապետ, կարկառուն ՀՀԿ-ական, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին՝ Հակոբ Շահգալդյանը: Այդ օրը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ընտրություններն այնքան էլ հարթ չեն անցել: Ուշագրավ է, որ մինչ այս ՔՊ-ականներն ամեն ինչ արել էին, որպեսզի հենց իրենց թեկնածուն՝ վերջերս ՔՊ-ական դարձած Արթուր Գալստյանն […]

Հայաստանի ոսկին մեծ տեմպերով գնում է Թուրքիա՝ երկու ամսում՝ 47 մլն դոլար. 168 Ժամ

Երկու ամիս անընդմեջ Հայաստանից խոշոր արտահանում է իրականացվել դեպի Թուրքիա։ Արտահանվել է գերազանցապես ոսկի։ Ոսկու խոշոր արտահանում է իրականացվել նախ՝ հունիսին, ապա՝ հուլիսին։ Ընդ որում՝ հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, ոսկու արտահանումն ավելացել է։ Պաշտոնական տվյալներով, հունիսին Հայաստանից Թուրքիա էր արտահանվել ավելի քան 20 մլն դոլարի ոսկի։ Այն կազմել էր այդ երկիր իրականացված ընդհանուր արտահանման 99 […]

Ինչ ուշագրավ գիրք է դրված սեղանին. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը երեկ Պրահայում էր՝  մասնակցում էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Հայաստանյան հասարակությունը փորձում էր Փաշինյան-Էրդողան-Ալիեւ հանդիպումների լուսանկարներից եզրակացություններ անել, թե ՀՀ վարչապետն ինչ է «տվել», ինչի է համաձայնել։ Լուսանկարներից մեկում սեղանին գիրք է դրված՝ ալբանացի գրող Լեա Իպիի «Պատմության ավարտը եւ նոր դարաշրջանի սկիզբը» գիրքը՝ դրամատիկ հուշագրություն Բալկաններում կոմունիզմի ավարտի մասին։ Հետաքրքիր է, թե […]

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 107. Ժողովուրդ

Հոկտեմբերի 5-ին՝ ՀՀ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին պատասխանելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ է խոսել՝ հայտարարելով. «Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է «Մադրիդյան սկզբունքները»՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»: Իրականությունը, սակայն, այն է, որ դեռեւս 2007-ին որպես բանակցությունների հիմք ընդունված «Մադրիդյան սկզբունքները» ճիշտ հակառակի մասին […]

Փաշինյանը գործարքի է գնացել՝ համաձայնելով հակառուսական Սահակաշվիլի խաղալ, փլուզել երկիրը, ապա ծլկել դեպքի վայրից. 7or

Հայաստանի հանրային հեռուստատեսությունը և նիկոլական քարոզչության մյուս գործիքները որևէ թթու խոսք չեն ասում Թուրքիայի ու Ադրբեջանի հասցեին։ Բառիս բուն իմաստով թշնամական քարոզչությունն իրականացվում է Ռուսաստանի դեմ։ Եվ դա այն դեպքում, երբ Արցախում ռուս խաղաղապահներ են հայերի գոյության երաշխավորը, իսկ հայ–թուրքական սահմանին՝ ռուսական ռազմաբազա կա։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական կաշվի փրկության ու […]

Սիսիանում նոր ընտրությունների են պատրաստվում. Հրապարակ

Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների։ Չնայած սեպտեմբերի 25-ին Սիսիան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ եղան, բայց, դրանց արդյունքներով, անցողիկ շեմը՝ «50+1» ձայն, չի հաղթահարել ոչ մի ուժ, որ իշխանություն ձեւավորվի։ Արդեն ակնհայտ է, որ այդ 5 ուժերը չեն կարողանում միմյանց հետ լեզու գտնել, կոալիցիա կազմել ու իշխանություն ձեւավորել։ Ավելին, Սիսիանից մեզ ասացին, որ նոր ընտրությունը գրեթե […]

Դեսպանների ուշադրության կենտրոնում դարձյալ Սյունիքն է. Հրապարակ

Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետաքրքրությունների կիզակետում կրկին Սյունիքն է։ Վերջին շաբաթվա ընթացքում երրորդ դեսպանն է այցելել։ Երեկ Սյունիքում՝ Գորիսում էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն` ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի ուղեկցությամբ։ Նա հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, հետաքրքրվել սեպտեմբերյան հարձակումների հետեւանքներով, այցելել տուժած ընտանիքներին։ Իսկ սեպտեմբերի 27-ին Սյունիքում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, 29-ին՝ ՌԴ դեսպան […]

Այս փաստը ՔՊ-ի շարքերում էլ ավելի է խորացրել ապատիկ տրամադրությունները. Փաստ

Այս օրերին հայկական տեղեկատվական տիրույթում կտրուկ ակտիվացել են պրոամերիկյան հայտարարություններն ու թեզերը։ Հիմնականում թեմաները տիրաժավորվում են այն կտրվածքով, որ ներկա իրավիճակում ամենահավատարիմ դաշնակիցը ԱՄՆ-ն է, մեր հույսն այդ երկրի հետ պետք է կապենք և այլն։ Թեման լայնորեն շրջանառվում է արևմտյան կողմնորոշում ունեցող հարթակներում։ Այս հարցում, բնականաբար, բավական ավտիվ է նաև իշխանության, այսպես կոչված, արևմտյան թևը. […]

Ազգային ժողովի նման դեգրադացիա անգամ Լֆիկի եւ Շմայսի ժամանակներում չի եղել. Հրապարակ

Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 4-ին մեկնարկած հերթական նստաշրջանը սպառվեց մեկ օրում։ Չնայած օրակարգում 20 նախագիծ էր ընդգրկված, սակայն ՔՊ-ականները, օգտվելով ընդդիմության բացակայությունից, նոն-ստոպ ռեժիմով, առանց առարկությունների ու ձգձգելու, արագ «քննարկեցին» նախագծերը։ Իսկ երեկ առավոտյան քվեարկեցին՝ ավարտելով ԱԺ աշխատանքները։ Հիշեցնենք․ օրակարգում ընդգրկված էին զենքի շրջանառության կարգավորման, քննիչ հանձնաժողովի ժամկետի երկարացման, պետական տուրքի, փաստաբանության, ոստիկանության, զինվորական ծառայության ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի