04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ՔՊ-ում 15-20 պատգամավոր կա, որոնց համար անընդունելի է «խաղաղության պայմանագիր՝ առանց Արցախի հարցի» տարբերակը. Հրապարակ

Իշխող ՔՊ խմբակցության թերթի աղբյուրը փոխանցում է, որ խմբակցությունում մոտ 15-20 պատգամավոր կա, որոնց համար անընդունելի է «խաղաղության պայմանագիր՝ առանց Արցախի հարցի» տարբերակը։ Այսինքն՝ երկու տասնյակից էլ քիչ մարդ է դեմ այն թեզին, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։ Նրանց ՔՊ-ում «ոչմիթիզականներ» են անվանում։ Նրանք, իհարկե, չեն հանդգնում բացահայտ իրենց կարծիքը հայտնել՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանն […]

Լոռու մարզպետը՝ Նիկոլի «սեւ ցուցակում» է, փոխարինող է փնտրում. Հրապարակ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում», որոշ տեղեկություններով՝ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքներն այնքան են զայրացրել նրան, որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, մարզպետին արձակուրդ են ուղարկել՝ 8 օր վճարվող եւ 2 օր՝ չվճարվող, մինչեւ հոկտեմբերի 7-ը։ Տեղեկություն կա, որ Փաշինյանը նրան փոխարինող է փնտրում։ Չի բացառվում, որ արժանի թեկնածու գտնելու դեպքում […]

Վահագն Խաչատուրյանը որեւէ խախտում չի տեսնում թագուհու դագաղի մոտ նկարվելու մեջ. Ժողովուրդ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի համար նոր արարողակարգ է սահմանել, ըստ որի՝ թագավորի կամ թագուհու մահվան ժամանակ հանգուցյալի դագաղի մոտ լուսանկարվելը ո՛չ որեւէ նորմով, ո՛չ էլ էթիկապես չի արգելվում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախագահի աշխատակազմ հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե ինչու է նախագահ Խաչատուրյանը որոշել լուսանկարվել Եղիսաբեթ 2-րդ թագուհու՝ վերջին հրաժեշտի արարողության ժամանակ […]

Պատգամավորների մտահոգությունը ավելի է խորացել փակ դռների հետեւում Փաշինյանի հետ ունեցած խոսակցությունից հետո. Ժողովուրդ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության երեք ժամանոց հանդիպմանը շատ լուրջ խոսակցություն է ընթացել կառավարության անդամների մասնակցությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից, հանդիպմանը մասնակցել են նաեւ կառավարության այլ անդամներ եւս, մասնավորապես՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՔՊ վարչության այլ […]

Սերժ Սարգսյանի, Նարեկ Սարգսյանի, Չարչյանի գործերով հայտնի դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել. Հրապարակ

տեղեկություններով՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, նրա եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի, Արմեն Չարչյանի եւ մի քանի աղմկահարույց քրեական գործեր քննած դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Վարույթն առաջին ատյանի դատավորի նկատմամբ հարուցվել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի կողմից, ուղարկվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ քննության։ Իսկ թե ինչն է հիմք հանդիսացել կարգապահական վարույթ հարուցելու համար, փորձեցինք ճշտել […]

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 101. Ժողովուրդ

2019 թվականի սեպտեմբերի 17-ին Փաշինյանը հերթական անգամ ներկայացնում էր իր 100 փաստերը։ Փաստերից մեկով նա խոսում է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչի մասին։ 98-րդ կետով Փաշինյանը հայտարարում է. «Գործարկվել է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը, որը գործարկման էր սպասում արդեն 17 տարի»։ Այդ տարվա հուլիսին հայտարարվեց, որ Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում գործարկվել է ցիկլոտրոն տեսակի արագացուցիչը։ Այս […]

Իշխանությունը նոր դատախազի առջեւ խնդիր է դրել. Փաստ

Թերթի տեղեկություններով, Աննա Վարդապետյանին գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելուց հետո իշխանությունները մտադիր են այս կառույցում արմատական փոփոխություններ իրականացնել և դատախազությունը ևս «ամրապնդել» սեփական ներկայացուցիչներով՝ հատկապես «կլ յուչեվոյ» պաշտոններում: Մյուս կողմից՝ մեր աղբյուրների փոխանցմամբ, գլխավոր դատախազի առջև խնդիր է դրվել առաջնային ուշադրություն դարձնել վեթթինգի և ապօրինի գույքի բռնագանձման հարցերին։ Ավելին, դատախազության մեր աղբյուրը փոխանցում է, որ հանձնարարվել […]

Ինչ իմաստ ուներ սատար կանգնել մի գործընթացի, որի ելքը հայտնի չէ, եւ որի հաջողությունը երաշխավորված չէ . Հրապարակ

Ի՞նչ իմաստ ուներ պրոցեսի մեկնարկին, երբ արդեն հայտարարել են նախագահների ու կաթողիկոսի հանդիպումները շարունակելու մասին, սակայն այս ձեւաչափը դեռ այդքան փխրուն է ու երերուն, որ կարող է ամեն պահի ձախողվել, գնալ եթեր եւ այդքան վիճելի հայտարարություններ անել` հարվածի տակ դնելով ֆորմատի գոյությունն իսկ: Ի՞նչ իմաստ ուներ` չունենալով հստակ տեղեկատվություն, նման չարագուշակ կանխատեսումներ անել, վախ եւ […]

Նախկին ՀՀԿ-ական, այժմ իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի կնոջ ընկերությունն «ատկատով» է զբաղված. Ժողովուրդ

Նախկին ՀՀԿ-ական, այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի կինը՝ Սուսաննա Աղաբաբյանը, տուրիստական ընկերություն ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Աղաբաբյանին պատկանող «Էդեն տուր» ընկերությունը թեեւ մի շարք ուղղություններով է աշխատում, բայց հիմնականում սոցփաթեթների վրա է կենտրոնացած: Մեզ հետ զրույցում պատգամավոր Թորոսյանը հաստատեց կնոջ բիզնեսին առնչվող լուրն ու փոխանցեց, որ ընկերությունը, այո, նաեւ սոցփաթեթների շահառուներին […]

Եթե գնում ես հանդիպման, հետո հիստերիկ լայվեր մտնում՝ պետական գաղտնիք բացում, ո՞վ քեզ զենք կտա. Հրապարակ

Երկու տարի առաջ՝ այս օրերին, սկսվեց 44-օրյա պատերազմը, որը ոչ մի կերպ անցյալ չի դառնում։ Ամենուր պատերազմի սպասում է ու զենքի մասին խոսակցություններ։ Գլխավոր հարցը մնում է, թե ինչու 44-օրյա պատերազմից հետո չենք զինվել, քանի որ բոլորն են հասկանում՝ առանց զենքի ապագա հարձակումներից պաշտպանությունն ու առավել եւս՝ հաղթանակը, ուտոպիա են։ Ու ոչ մի ամերիկյան տատիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի