07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

“Ժառանգությունը” ո՞ւմ հետ կլինի. Առավոտ

Անդրադառնալով նախընտրական շրջանում հնարավոր ալյանսների ձեւավորմանը, “Առավոտը” գրում է, որ խոսվում է “Ազատ դեմոկրատների” եւ “Ժառանգության”, ՀՅԴ-ի եւ “Ժառանգության” հնարավոր դաշինքների մասին: Թերթի հետ զրույցում  “Ազատ դեմոկրատների” վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանն ասել է, որ դրա մասին վաղ է խոսելը: “ Ընդդիմադիր բոլոր ուժերը, այդ թվում` “Ազատ դեմոկրատները” բազմիցս հայտարարել են, որ բոլոր այդ հարցերի շուրջ […]

Գալուստ Գրիգորիչը` ՀԱԿ-ին. Երկիր

“Երկիր” օրաթերթի թղթակիցը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանից փորձել է ճշտել, թե ինչ ակնկալիքներ ունի փետրվարի 12-ին կայանալիք` Հրազդանի քաղաքապետի ընտրություններից: Գ. Սահակյանը վստահեցրել է, որ կհաղթի ՀՀԿ-ական գործող քաղաքապետը: Դիտարկմանը, թե կեղծիքները նվազագույնի հասցնելու համար ընտրատեղամասերում վստահված անձինք են լինելու, ՀԱԿ-ի կարկառուն դեմքերը, Սահակյանը խորհուրդ  տվեց նեղություն չքաշել: “Խորհուրդ եմ տալիս նեղություն չքաշել, […]

2 բարձրաստիճան այր այցելել են Վազգեն Սարգսյանի ծնողներին. 168 Ժամ

“168 ժամ” օրաթերթը նկատել է, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում երկու բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետ Տիգրան Սարգսյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել են Վազգեն Սարգսյանի տուն, հանդիպել նրա ծնողների եւ եղբոր Արմեն Սարգսյանի հետ: Թերթի թղթակիցը փորձել է  Սպարապետի մյուս եղբայր, “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից պարզել, թե ինչ նպատակ կամ նշանակություն ունեն նման այցերը: […]

Հովիկ Աբրահամյանի եղբայրը ԲՀԿ-ի հետ է. Ավանգարդ

ԱԺ- նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը, ում ճանաչում են նան Հենրիկ անվամբ, վերջերս, ինչպես տեղեկացնում են “Ավանգարդի”  իրազեկ աղբյուրները, սկսել է հաճախ հայտնվել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության գրասենյակում: Ասում են, որ նա կամենում է Աժ պատգամավոր դառնալ ԲՀԿ-ի համամասնական ցուցակով, ուստի այժմ լուրջ բանակցություններ է վարում այդ քաղաքական ուժի հետ … “Հավանաբար Ջոնիկ Աբրահամյանը հոգնել է այն […]

83-ամյա տատիկին բռնաբարողին` հինգուկես տարի. Առավոտ

Լոռու մարզի Լեջան գյուղում ծնված, Կողբում ժամանակավորապես բնակվող, 26-ամյա ամուրի Արեն Սարուխանյանին` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը , ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով, 138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով դատապարտեց հինգուկես տարվա ազատազրկման: Այս մասին գրում է “Առավոտ” օրաթերթը: Արեն Սարուխանյանը 2011-ի հոկտեմբերի 16-ին, ժամը 23-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքների […]

Պաշտպանության նախարարը մեկ անգամ միջնորդել է. Ժամանակ

“Ժամանակ” օրաթերթի հարցին` հնարավոր է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջնորդությամբ սպա Արտակ Նազարյանի գործով դատավարությունը տեղափոխվի Երեւան, նախարարի խոսնակ Դավիթ Կարապետյանը պատասխանել է. “Նախորդ անգամ նախարարի միջնորդությամբ դատավարությունը Տավուշի մարզից տեղափոխվեց Երեւան, բայց այս պահին այդպիսի հարց չի քննարկվում”: Խոսնակը նաեւ ասել է, որ հայտնի չէ, թե նման հարց կքննարկվի, թե ոչ:

7 հազար արձանագրություն` արագաչափերի շնորհիվ. Հայկական ժամանակ

Հունվարի 16-ից Երեւանի փողոցներում տեղադրված արագաչափ սարքերը գործածության աոաջին 15 օրերի ընթացքում արագության գերազանցման շուրջ 7 հազար դեպք են գրանցել, դրանց հիման վրա կազմվել է նույնքան արձանագրություն: Այս մասին “Հայկական ժամանակ”-ին ասել է Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը: Նրա հաշվարկներով, 7 հազար արձանագրություններով սահմանված տուգանքների ընդհանուր չափը կազմում է մոտավորապես 84 միլիոն դրամ:

ՀՀԿ-ում սպասում են. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը մեկնել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սակայն, թերթի հետ զրույցում ասել է. “Ես նման տեղեկություններ չունեմ, ավելին, ՀՀԿ շտաբը դեռ չի ձեւավորվել: Այն կձեւավորվի նախատեսված կարգով: Եւ բացի այդ, խորհուրդ կտամ ուշադրություն չդարձնել ամեն տեսակի հրապարակումների: ՀՀԿ-ն հրապարակային գործող կառույց է, եւ արտաքին […]

Հակոբ Հակոբյանի /Ճոյտ/ խորհուրդը որդուն` ՕԵԿ-ից շուտ կհիասթափվես. Առավոտ

“Ոչ թե  “լեզու” չգտա”, այլ ՕԵԿ-ի հետ իմ տղան էր փորձում: Իր ընկերները այդ կուսակցության անդամ են, Ես էլ ասեցի` տղա ջան, շատ շուտ կհիասթափվես, որովհետեւ քաղաքականությունը չի պարունակում ազնվություն: Դու ջահել տղա ես, չես կարա: Ինքը փորձեց հարաբերությունների մեջ մտնել ու կարճ ժամանակ հետո հիասթափվեց, ասեց, որ ես ճիշտ էի նկատել”,-“Առավոտի” հարցին` մի քանի […]

Տիգրան Կարապետիչի հույսը “ադամանդներն” են. Ավանգարդ

“Ավանգարդի” տեղեկություններով, Տիգրան Կարապետիչը, մանրամասն ծանոթանալով Երեւանի բոլոր մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվել պատրաստվող թեկնածուների ցանկին, եզրակացրել է, թե ինքը որտեղ էլ առաջադրվի ոչ միայն հաջողության հասնելու հույս չի կարող ունենա, այլ չափազանց փոքր թվով քվեներ կստանա: Այսուհանդերձ, “Ժողովրդական կուսակցության” ղեկավարը ոչ մի կերպ չի ցանկանում հետ կանգնել ոչ միայն հարազատ կուսակցությունով, այլ անհատապես առաջադրվելու իր նախնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի