02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հակոբ Հակոբյանի /Ճոյտ/ խորհուրդը որդուն` ՕԵԿ-ից շուտ կհիասթափվես. Առավոտ

“Ոչ թե  “լեզու” չգտա”, այլ ՕԵԿ-ի հետ իմ տղան էր փորձում: Իր ընկերները այդ կուսակցության անդամ են, Ես էլ ասեցի` տղա ջան, շատ շուտ կհիասթափվես, որովհետեւ քաղաքականությունը չի պարունակում ազնվություն: Դու ջահել տղա ես, չես կարա: Ինքը փորձեց հարաբերությունների մեջ մտնել ու կարճ ժամանակ հետո հիասթափվեց, ասեց, որ ես ճիշտ էի նկատել”,-“Առավոտի” հարցին` մի քանի ամիս առաջ փորձում էիք ՕԵԿ-ի հետ գործունեություն ծավալել, ի՞նչու լեզու չգտաք, պատասխանեց էջմիածնեցի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

“Մենք հազիվ ենք յոլա գնում էդ ամեն տեսակի քծնանքներին, իրար գլխի սարքելուն, էդ ազնիվ երեխեքը որտեղի՞ց կարողանան”,-թերթին ասել է Հակոբ  Հակոբյանը` ավելացնելով, որ առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ