07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Միխայիլ Բաղդասարովը նոր օդանավականի տե՞ր.Ժողովուրդ

Լավատեղյակ աղբյուրներից “Ժողովուրդ” օրաթերթին հայտնի է դարձել, որ “Արմավիա” ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը նոր օդանավակայան է գնել արտերկրում: Թերթը տեղեկացել է նաեւ, որ վերջինս պատրաստվում է մեծ ներդրումներ կատարել այնտեղ: Սակայն, “Արմավիա” ավիաընկերության մամլո ծառայությունից  հերքել են լուրը՝ ասելով,  թե այն չի համապատասխանում իրականությանը: “ Երբ  “Ժողովուրդ”-ը գրում էր, որ “Արմավիա”-ում մեծամասշտաբ կրճատումներ են կատարվում, դարձյալ […]

Ծառուկյանը մտադիր է բավարարվել. Հայկական Ժամանակ

Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տրամադրության վրա բացասաբար է ազդել Բանգլադեշցի Համոյի ձերբակալությունը: Ըստ թերթի, հիմա նա մտադիր է բավարարվել նրանով, ինչ իրեն կառաջարկվի: Թերթի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասել է, որ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն հաղթանակ կտանի: Թերթը նշում է, որ ավելի վաղ ԲՀԿ-ականները վստահ էին, որ իրենք են լինելու առաջատար […]

“168 Ժամ”. Ռուբեն Հայրապետյանը խորհուրդ է տալիս ՀՀԿ հետ սպառնալիքներով չխոսել

Թերթի թղթակցի հետ զրույցում  Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ընդդիմության հետ ԲՀԿ-ի համագործակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող է վտանգ ներկայացնել ՀՀԿ-ի համար, ասել է. “ՀՀԿ-ն որեւէ մեկից չի վախենում, որ որեւէ մեկը կարողանա վտանգ ներկայացնել: Ոչ մեկին խորհուրդ չեմ տա ՀՀԿ-ի հետ սպառնալիքներով խոսել: Որովհետեւ ով սպառնալիքներով խոսեց, շատ վատ […]

ԲՀԿ-ականը հեռուստացո՞ւյց էր գողացել.Երկիր

“Երկիր” թերթի տեղեկություններով` օրերս հերթական  միջադեպն է տեղի ունեցել ոստիկանության եւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության միջեւ: Ոստիկանները մտել են ԲՀԿ Բաղրամյանի տարածքային գրասենյակի ղեկավարի տուն եւ հայտարարել, թե այնտեղի հեռուստացույցը գողացված է: Հակառակն ապացուցելու համար տարածքային գրասենյակի ղեկավարից պահանջել են ցույց տալ հեռուստացույցի “փաստթաթղթերը”: “Հեռուստացույցը 5 տարի առաջ ենք գնել, փաստաթղթերը որտեղի՞ց գտնեմ”,-փորձել է արդարանալ տանտերը, […]

Մանկապիղծին կվիրահատեն հունվարի 31-ին. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Երեւանի Ա.Լ.Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը: Այս տեղեկությունը թերթի հետ զրույցում հաստատել է նաեւ հիվանդանոցի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը: Վերջինս նշել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակն այս պահին բավարար է. “Իր մոտ հաստ աղիքի քաղցկեղ է: 2010 թվականի սեպտեմբեր ամսին Միացյալ Նահանգներում հաստ աղիքի ուռուցքի […]

ՀՅԴ-ն դեռ չի խոսում մեծամասնական թեկնածուների մասին. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի,  ՀՅԴ-ում քննարկում չի եղել ընդդիմադիր ուժերի կողմից մեծամասնական ընտրատարածքներում միասնական թեկնածուներ առաջադրելու հնարավորության շուրջ, բայց ոչ միայն այն պատճառով, որ խորհրդարանական ընդդիմության օրենդրական նախաձեռնության ճակատագիրը պարզ չէ, այլեւ այն պատճառով, որ վաղաժամ է այդ թեմայով խոսելը: “Քաղաքական կուսակցությունը , իմ խորին համոզմամբ, նախ պիտի իր առաջիկա ընտրությունների համատեքստում իր շեշտադրումներն անի, իր դիրքորոշումը […]

Ալիկ Սերգեյիչը ՀՀԿ նախընտրական շտաբ մեկ անգամ է մտել. Ժամանակ

ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը “Ժամանակ” օրաթերթի հետ զրույցում ասել է, որ հակառակ շրջանառվող լուրերի` ինքը ՀՀԿ նախընտրական շտաբում որեւէ գործունեություն չի ծավալում: “Նախընտրական շտաբ համարյա չեմ գնում: Մի անգամ եմ մտել: Ուղղակի կուսակցությունում վերականգնվելու խնդիր ունեի, ուրիշ ոչ մի հարց չեմ ունեցել”,-թերթին ասել է Ալիկ Սարգսյանը: Շարունակելով թեման` “Ժամանակ”-ը գրում […]

ՀԱԿ-ի Սասունը մենակ է մնացել. Ավանգարդ

Փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում, ինչպես վկայում են “Ավանգարդ”-ի իրազեկ աղբյուրները, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ մրցակցության մեջ մտնող Սասուն Միքայելյանը գրեթե մենակ է մնացել: Նրան չեն աջակցում ընդդիմադիր մի շարք ուժեր, իսկ հրազդանցիների մեծամասնությունն էլ հակված է իր ձայնը տալ գործող քաղաքապետին: “Կիրառելով ընտրական “յուրատիպ”  մեխանիզմներ` Սասուն Միքայելյանի մտերիմները հայտարարել են, թե գործող […]

Կոալիցիան նախագահականում էր. Իրատես դե ֆակտո

“Իրատես դե ֆակտո”-ն տեղեկացնում է, որ երեկ երեկոյան նախագահականում Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել կոալիցիայի ընդլայնված նիստ` կոալիցիոն լիդերների, նախընտրական շտաբերի ղեկավարների մասնակցությամբ: “ԲՀԿ-­ից ներկա են եղել Գագիկ Ծառուկյանն ու Վարդան Վարդանյանը, ինչ էլ նշանակում է, որ ԲՀԿ-­ն այսուհետ շտաբի պետ ունի` ի դեմս քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի (հրաժարական կտա՞ նա իր պաշտոնից, ինչպես […]

Կարեն Կարապետյանը` Տաշիրում. Առավոտ

Կարեն Կարապետյանը, որը վերջերս ազատվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից եւ որեւէ այլ պետական աշխատանքի չնշանակվեց, որոշել է պատգամավոր դառնալ: “Առավոտ” օրաթերթի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է “Տաշիր” հիմնադրամի ներկայացուցիչ Մարիաննա Քաբաբյանը` նշելով, որ առաջադրվելու է մեծամասնկան ընտրակարգով: Ըստ որոշ լուրերի` Կարեն Կարապետյանը խորհրդարանական ընտրություններում կպայքարի իր հայրենի Տաշիրի 032 ընտրատարածքում, որտեղից այժմ պատգամավոր է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի