04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Դատախազությունը որոշել է խաղալ հանրության նուրբ լարերի վրա. Հրապարակ

Գրել էինք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հնարավոր է մտնի ԱԺ` պատգամավորներ Արմեն Չարչյանին եւ Սեյրան Օհանյանին անձեռնմխելիութունից զրկելու հարցով։ Փորձեցինք պարզել, թե ինչում կարող են մեղադրել բժիշկ Չարչյանին, ով 2021-ի ընտրություններին առնչվող մի սին մեղադրանքով դատվում է, բայց դա նոր չէ, իսկ ԱԺ կարող են մտնել նոր մեղադրանքով: Մեր աղբյուրը հաղորդեց, որ դատախազությունը որոշել […]

Կադրային ջարդ Հակակոռուպցիոն կոմիտեում. Ժողովուրդ

Թերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը կոմիտեում կադրային ջարդ է սկսել եւ պաշտոնից ազատում է քննիչների, որոնք հերթով կոմիտեի նախագահի որոշումների դեմ դատարան հայցեր են ներկայացնում: Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Սիմոն Հարությունյանը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի որոշման: Հարությունյանը Վարչական դատարան ներկայացրած […]

Ինչ է կատարվում ընդդիմադիր դաշինքում. Հրապարակ

Ապրիլից հայտարարված բոյկոտից հետո խորհրդարանական ընդդիմությունը երեկ վերադարձավ խորհրդարան։ Սակայն եթե «Պատիվ ունեմ» խմբակցությունն ամբողջ կազմով էր, ապա «Հայաստան» դաշինքի 29 հոգուց 10-ը բացակա էր, ինչը հաստատեց մեր հրապարակած լուրը, որ այստեղ միակարծիք չեն վերադառնալու հարցում եւ ազատ են թողել։ Արմեն Գեւորգյանը, Արմեն Ռուստամյանը գործուղման էին, բացակա էին «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները` Վահե Հակոբյանը, Ելենա […]

Նիկոլ Փաշինյանը կրկին խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին. մաս 135. Ժողովուրդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հունիսի 27-ին առցանց ասուլիս է ունեցել եւ կրկին անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային՝ արել մանիպուլատիվ հայտարարություններ: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է դրանցից մեկը. ասուլիսի ժամանակ վարչապետն անդրադարձավ Մադրիդյան սկզբունքներին եւ հայտարարեց. «Երբ որ միջազգային հանրությունով, ըստ էության, դու արձանագրում ես, որ Ղարաբաղի կարգավիճակը պիտի որոշվի ապագայում կողմերի համաձայնությամբ, առանց սահմանափակումների, անորոշ […]

Գզվռտոց իշխանության ներսում: Միմյանց վրա «գործ են տալիս». Ժողովուրդ

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կեղծված ընտրությունները պատգամավորների համար են դարձել: Թերթն իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ օրերս ԱԺ ՔՊ-ական պատգամավորներից մեկը ՀՀ ոստիկանությունում դիմում է գրել՝ խնդրելով ուժային այդ կառույցից պարզել, թե ով է մամուլում հայտնված հրապարակումների աղբյուրը: Կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի, այսպես ասած, 6-րդ վարչությանը տրված դիմումում, իհարկե, անուններ չեն գրվել, սակայն, նշվել […]

«Պատիվ ունեմ»-ը Նիկոլի դեմքը մոտիկից տեսնել չի ուզում. Իրավունք

Խորհրդարան վերադարձած ընդդիմությունը արդյոք այսօր կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանին կմասնակցի, թե` ոչ, այս առումով ընդդիմադիր երկու խմբակցություններում միասնական որոշում չկա: Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները միանշանակ չեն մասնակցելու, իսկ ԱԺ «Հայաստան» խմբակցությունում այս առումով վերջնական որոշում չկար» Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

Ընտակեղծիքների մասով կհարցաքննվեն պատգամավորներ եւ նախարարներ. Ժողովուրդ

Ընտրակեղծիքները մերժող հեղափոխական երիտասարդները, պարզվում է, իրականում ընտրակեղծարարներ են, պարզապես դրա համար հնարավորություն չեն ունեցել: Երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իշխանության եկան, բացահայտվեց նրանց՝ իրական կեղծարարների դեմքը: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 29-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների ընտրություններում լուրջ կեղծիքներ են եղել, եւ որոշ անդամների ձայներ հայտնվել են այլոց անունների վրա: Հիմա պարզվում է՝ իշխանականները […]

Փոխվել է գազի և էլեկտրաէներգիայի բարտերային սակագինը. Ո՞րն է կառավարության լռության պատճառը. 168 Ժամ

Մինչև իշխանափոխություն՝ հայ-իրականական տնտեսական հարաբերությունները, հատկապես էներգետիկ ոլորտում, դժվարությամբ, բայց հաջողությամբ առաջ էին գնում։ Իշխանափոխությունից 4,5-5 տարի հետո ոչ միայն որևէ նոր ծրագիր չի նախանշվել, այլև եղածներն են տապալել։ Տարիներ անց, անգամ մեկնարկած ծրագրերը չեն կարողանում ավարտին հասցնել։ Չսկսվածների մասին անիմաստ է անգամ խոսելը։ Ո՞վ է հիմա հիշում Մեղրիի հէկ-ի ծրագրի մասին, որը պիտի իրականացվեր […]

Որ պահից Փաշինյանը կսկսի sms-ներով խժդժություններ հրահրել. Հրապարակ

Այսօր մեկնարկող խորհրդարանի հերթական նիստերին, երկար ընդմիջումից հետո, կմասնակցեն նաեւ ընդդիմադիր պատգամավորները՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների։ Ընդդիմության` խորհրդարան վերադարձը ոգեւորել է ՔՊ-ականներին։ Երեկ երեկոյան խմբակցության նիստին նրանք չեն թաքցրել իրենց ուրախությունը, քանի որ, որքան ընդդիմությունը մտածելու առիթ ունի, որովհետեւ խորհրդարանական աշխատանքները բոյկոտելը կարող է նրանց մանդատներից զրկելու հիմք հանդիսանալ, ոչ պակաս մտահոգվելու առիթ ունեին իշխանությունները, որոնք գիտակցում էին, որ խորհրդարանն առանց ընդդիմության կորցնում է լեգիտիմությունը միջազգային հանրության […]

Ինչպես են դիմավորելու Պուտինին. Հրապարակ

Եկող շաբաթ՝ նոյեմբերի 22-ին, նախատեսվում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան։ Չնայած իշխանական թեւը լծվել է այդ այցն իբրեւ հայ-ռուսական էլիտաների բարեկամության առհավատչյա ներկայացնելու գործին, ավելին` դեռ այս տարվա մայիսի 12-ին՝ Դուշանբեում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անոնսեց, թե նոյեմբերին պետական այցով Պուտինը կգա Հայաստան, սակայն այցն այս անգամ էլ չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի