28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը կրկին խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին. մաս 135. Ժողովուրդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հունիսի 27-ին առցանց ասուլիս է ունեցել եւ կրկին անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային՝ արել մանիպուլատիվ հայտարարություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է դրանցից մեկը. ասուլիսի ժամանակ վարչապետն անդրադարձավ Մադրիդյան սկզբունքներին եւ հայտարարեց. «Երբ որ միջազգային հանրությունով, ըստ էության, դու արձանագրում ես, որ Ղարաբաղի կարգավիճակը պիտի որոշվի ապագայում կողմերի համաձայնությամբ, առանց սահմանափակումների, անորոշ տեղում, անորոշ ժամկետներով, անորոշ մասնակիցներով տեղի ունենալիք հանրաքվեով, դու՝ հայկական կողմ, ընդունում ես, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն ոչ մի բան չի որոշելու»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա այսպիսի հայտարարություն մեկ անգամ չէ, որ անում է: Օրինակ՝ նա նմանատիպ հայտարարություն արել էր 2021 թվականի օգոստոսի 24-ին եւ դեկտեմբերի 8-ին՝ ասելով, թե երբեք հստակ չի եղել՝ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն որ տարածքում է տեղի ունենալու։
Նրա այս խոսքերը, սակայն, չեն համապատասխանում իրականությանը, ավելին՝ եւ՛ Մադրիդյան, ե՛ւ Կազանյան փաստաթղթերում նշվել է, որ հանրաքվեն, այսինքն՝ պլեբիսցիտը, պետք է անցկացվի ԼՂԻՄ-ի բնակչության շրջանում՝ այնպիսի ազգային (էթնիկ) համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչեւ ղարաբաղյան հակամարտության սկիզբը՝ 1988 թվականը:
Ադրբեջանը ընդդիմանում էր հանրաքվեին, քանի որ 1988-ի համամասնությամբ ԼՂԻՄ-ի բնակչության գերակշիռ մեծամասնությունը՝ 76-77 տոկոսը, հայեր են եղել։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի՝ անորոշ տեղում, անորոշ ժամկետներով, անորոշ մասնակիցներով հանրաքվեի մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, եւ նա կրկին խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ