04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ուժային կառույցների օպերատիվ հետախուզական խմբերը կմտնեն մի շարք պաշտոնյաների տներ. «Ժողովուրդ»

Ուժային կառույցների օպերատիվ հետախուզական խմբերը կմտնեն մի շարք պաշտոնյաների տներ. ծանուցումների գործընթացը մեկնարկել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պետական պաշտոնյաներն այս օրերին ծանուցումներ են ստանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ծանուցման մեջ հանձնաժողովը կոնկրետ հարցադրում է անում պետական պաշտոնյաներին եւ պահանջում հայտնել, թե այս կամ այն գույքի կառավարման հետ ինչ առնչություն […]

Ցուցմունք տվող են փնտրում. «Հրապարակ»

Քննչական կոմիտեին մինչ այս պահը չի հաջողվում Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք տվող գտնել, թեպետ անցած շաբաթվանից փնտրտուքների մեջ են եւ մոտ 100 մարդու են հարցաքննել: Ընդամենը երկու անձի ցուցմունքը կարող է «եղանակ» փոխել։ Խոսքը բժշկականի նախկին ռեկտոր 70-ամյա վաստակաշատ բժիշկ Միքայել Նարիմանյանի մասին է, ում մարդիկ գիտեն որպես կաթողիկոսի բժիշկ, եւ ում շաբաթ օրը ձերբակալելուց […]

ՔՊ-ում կասկածները չեն փարատվում. «Իրավունք»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է մեղավորներ փնտրել կուսակցության վարչության ընտրության ժամանակ թույլ տված խայտառակության համար, որի վերահաշվարկը ցույց տվեց, որ երկու հոգու «սղացրել են» նորընտիր վարչության կազմում, իսկ իրականում ընտրված երկուսը դուրս մնացել: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` այս հարցը քննարկման առարկա է դարձել նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ ՔՊ-ական պատգամավորների ունեցած վերջին փակ հանդիպման ժամանակ: […]

Փաշինյանը սպառնացել է թիմակիցներին․ Մանրամասներ ՔՊ-ի փակ հանդիպումից «Հրապարակ»

Նախօրեի ուշ երեկոյան տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավորների այդքան սպասված հանդիպումը։ Սպասված էր այն պարզ պատճառով, որ տեղի ունեցավ ՔՊ համագումարից եւ հատկապես վարչության ընտրությունների կեղծումից հետո։ Եվ նախորդ հանդիպումը հենց այդ կեղծման պատճառով չեղարկվել էր, քանի որ Նիկոլ Փաշինյանը, ասում են, վրդովված է եղել: Մի խոսքով` ՔՊ-ականները, շունչները պահած, սպասում […]

Ռեւերանսներ Սերժ Սարգսյանին: Խաչատուր Սուքիասյանի համար դարձյալ իրավիճակ է փոխվել. Հրապարակ

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը երեկ, լրագրողների հետ շփվելիս, շատ նյարդային էր։ Սուքիասյանն իրեն դուր չեկած հարցերից բորբոքվում էր, փրփրում, սկսում ձայնն ու ձեռքը բարձրացնել լրագրողի վրա, թվում էր՝ կխփի նաեւ։ Իսկ նրան դուր չեկած հարցերից էր այն, որ դատախազությունը մտադիր է իր ձեռքից հետ վերցնել ժամանակին՝ դեռ ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Երեւանի քաղաքապետ եղած ժամանակ, ընդամենը 5 հազար 655 դոլարով ձեռք բերված «Սիլ […]

Հանրապետության հրապարակի շենքերը դատարկվում են. Հրապարակ

անրապետության հրապարակը՝ հարակից շենքերով, անցյալ դարի սկզբից մեր քաղաքի ճարտարապետական հպարտությունն է եղել, թամանյանական Երեւանի գլուխգործոցը։ Այսօր շենքերի մի մասն անգործության է մատնված եւ աստիճանաբար վթարային է դառնում։ Պետությունը կա՛մ արդեն ազատվել է դրանցից՝ վաճառելով այս կամ այն մեծահարուստին, կա՛մ էլ ուզում է ազատվել։ Կենտրոնական փոստի շենքը, օրինակ, մի քանի անգամ է դրվել աճուրդի, բայց այդպես էլ գնորդ չի գտնվել։ Այն […]

Որքա՞ն արժեն «Ծովասարի» սենյակները. Ինչո՞ւմ են մեղադրում Արմեն Աշոտյանին. Հրապարակ

Դեռեւս 2018-ին սկսված հետապնդումները ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի նկատմամբ մութ սենյակում սեւ կատու փնտրելու են նմանվում։ Նոյեմբերի 5-ին՝ ընդդիմադիրների հանրահավաքի օրը, հայտնի դարձավ, որ 2018 թվականին Երեւանի բժշկական համալսարանում Պետական վերահսկողական ծառայության կողմից արված ուսումնասիրությունները 4 տարի շարունակ իրավապահ տարբեր մարմիններում դեգերելուց հետո քրեական գործի հարուցման առիթ են դարձել, որի գլխավոր թիրախն Արմեն Աշոտյանն է։ Խոսքը […]

Կասկածում են, որ կպատժվի գլխավոր «մեղավորը»՝ Սուրեն Պապիկյանը. ինչ-որ անձինք թռնում են Փաշինյանի գլխից. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության կեղծված ընտրությունների վերահաշվարկից հետո նորընտիր վարչության անդրանիկ նիստին առաջարկել է «Մենք ենք, մեր սարերի» մոտիվներով պատմել, թե ինչպես է ընթացել կեղծման պրոցեսը, սակայն ոչ ոք ծպտուն չի հանել։ Փաշինյանն ասել է, որ վարչության կազմը փոխվում է՝ Համբարձում Մաթեւոսյանն ու Հայկ Կոնջորյանը դուրս են մնում, Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը մտնում են, «իսկ մնացածի մասին հետո կխոսենք»։ ՔՊ-ում կարծում […]

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում «բրյուսելյան փաթեթում». Փաստ

Օրեր առաջ Երևանում էր գտնվում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Կլաարի այցը Հայաստան բավական հագեցած է եղել. մեր դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այսպես կոչված, «բրյուսելյան փաթեթի» հարցերով ԵՄ կողմից Կլաարը ամբողջովին լիազորված է աշխատանքներ տանել բանակցող կողմերի հետ, և տարածաշրջանային այցը հենց այդ թեմային է վերաբերել։ Մեր տեղեկություններով, նա […]

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թաքցնում է իրական տվյալները, իսկ անձամբ վարչապետը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին. Ժողովուրդ

Հաճախ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասված ստերը բացահայտում են հենց իր թիմակիցները կամ անկախ պաշտոնյաները: Այս անգամ թերթը ներկայացնում է, թե ինչպես մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի կողմից բացահայտվեց Փաշինյանի սուտը: Մասնավորապես, խոսքը Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող քաղաքացիների իրական թվի մասին է: Այսպես, 2021թ. օգոստոսի 26-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի