04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Փաշինյանը երկրորդ ճակատ է բացել

Hraparak.am-ը գրում է․ Պատերազմի ժամանակ երկրորդ ճակատ չեն բացում։ Դա անխուսափելի պարտության կտանի տվյալ երկրին։ Հայաստանում օրհասական այս վիճակում, երբ որոշվում է մեր պետության լինելիության հարցը, երբ Արցախ ենք կորցնում, երբ մեր երկրի տարածքում թշնամին է նստած, երբ հազարավոր տնազուրկներ ունենք, Նիկոլ Փաշինյանը երկրի անվտանգության խնդիրը թողած՝ ընկել է քրեական հետապնդումների հետևից։ Այսինքն երկրորդ ճակատ […]

Նույնիսկ Փաշինյանի ձայներն են գողացել․ «Հրապարակ»

ՔՊ վարչության ընտրությունների վերահաշվարկի արդյունքներից պարզ է դառնում, որ զեղծարարների խումբը չի խորշել գողանալ անգամ առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի ձայները։ Հիշենք․ անցած շաբաթ տեղի ունեցած համագումարից եւ վարչության ընտրություններից հետո տեղեկացանք, որ, ըստ նախնական արդյունքների, Նիկոլ Փաշինյանի օգտին գրանցվել է 941 ձայն: Մենք տեղեկացանք, որ վերահաշվարկից հետո վարչապետի ձայները 4-ով ավելացել են: Փոխարենը 4-ով պակասել են […]

Աճի մասին խոսելն անհամեստության և գործից անտեղյակության հետևանք է․ «Փաստ»

«Ինչպես երևում է, այս կառավարության որոշ նախարարների նույնիսկ իշխանության ներսում են դժվար հանդուրժում: Օրինակ` քպական պատգամավորներից մեկը էկոնոմիկայի նախարարի մասին ասել էր, թե իրեն «հաճելի չէ այս կարգի նախարարի հետ»: Սոցցանցերում օգտատերերը ակտիվորեն արձագանքել էին այս «բանավեճին»՝ մասնավորաբար նշելով՝ «բա մեր ջանը քարի՞ց է», կամ՝ «բա մեզ ինչքան հաճելի չէ ձեր ողջ իշխանության հետ», և […]

Հանրային հեռուստաընկերությանը 4,5 միլիարդ դրամ գումար է փոխանցվել․ «Հրապարակ»

Հանրային հեռարձակողների խորհուրդը Հանրային հեռուստաընկերությանը 2 միլիարդ 299 մլն դրամ գումար է փոխանցել։ Փոխանցման պայմանագիրը կնքվել է Հանրային հեռարձակողների խորհրդի նախագահ Արա Շիրինյանի եւ Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի միջեւ։ Պայմանագրից տեղեկանում ենք, որ այդ գումարով Հ1-ը պետք է կազմակերպի «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի շրջանակներում համերգային շոու եւ այլ ծառայություններ իրականացնի։ Պայմանագրում առկա չէ […]

Ջեբկիրային հոգեբանությամբ պետական կառավարում. Իրավունք

Էլ ինչ Նի­կոլ, որ ա­մեն մի ե­լույ­թում մի «դա­րա­կազ­միկ» միտք չհայտ­նի: Բնա­կա­նա­բար, այս տրա­մա­բա­նու­թյու­նից զերծ չէր նա­եւ գա­լիք տար­վա պետ­բյու­ջե­ի հետ կապ­ված նրա ճառն ԱԺ-ում: ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻ «ՁԱԽ ԳՐՊԱ­ՆԸ» Չէ, այդ ե­լույ­թում «դա­րա­կազ­միկն» ա­մե­նե­ւին էլ այն պնդու­մը չէ, թե՝ «Մենք քո­վի­դի հա­մա­վա­րակն այն­քան լավ ենք կա­ռա­վա­րել, որ ի տար­բե­րու­թյուն շատ զար­գա­ցած երկր­նե­րի՝ մեր ար­դյունք­նե­րը չեն գա­հա­վի­ժել, […]

Վահագն Հովակիմյանի որդիները բանակում չեն ծառայել. Ժողովուրդ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի երկու որդիները Հայոց բանակում չեն ծառայել: «Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 21-ին պաշտոնական գրություն էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն եւ ուղղել հետեւյալ հարցերը. «Արդյոք Միսակ Վահագնի Հովհակիմյանը եւ Նարեկ Վահագնի Հովհակիմյանը անցե՞լ են պարտադիր զինվորական ծառայություն, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որտե՞ղ եւ ե՞րբ։ Եթե […]

Վարչապետի աշխատակազմի գույքը նորացվում է. Հրապարակ

Եթե Հայաստանում ինչ-որ բան նորացվում-թարմացվում է, ապա դա, թերեւս, միայն վարչապետի աշխատակազմի գույքն ու հարմարություններն են։ Այս անգամ էլ վարչապետի աշխատակազմը «ներկայացուցչական ծախսերի» անվան տակ 6 հատ գորգ է գնել, որոնցից 5-ը՝ 220 հազար, 1-ը՝ 400 հազար դրամ արժողությամբ։ Վարչապետի աշխատակազմը գորգերը ձեռք է բերել «Մեգերյան կարպետ» ընկերությունից՝ ընդհանուր առմամբ վճարելով 1 մլն 500 հազար դրամ։ Բացի այս, «Արտեքսիմ» ՍՊ ընկերությունից գնվել է Box Black Dimond անունը կրող ապրանք, 4 հատ, որի 1 միավորի արժեքը 60 հազար դրամ է, իսկ թե ինչ է իրենից […]

Սամվել Ալեքսանյանի որդու հարսանիքը՝ Դուբայում: Մարիամ Փաշինյանը լավ պարել, ուրախացել է. Հրապարակ

Երկու օր առաջ Դուբայում մեծ շուքով նշել են Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գոռի հարսանիքը։ Հարսանիքը նախատեսված էր դեռ սեպտեմբերին, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել էր, հետո օլիգարխի ընտանիքը որոշել էր հայի չար աչքից հեռու կազմակերպել, եւ հյուրերով-բանով մեկնել են Դուբայ՝ հատուկ չարթերային չվերթով օդանավ վարձելով։ Հարսնացուն, ասացին, ռուսաստանաբնակ հարուստ ընտանիքի աղջիկ է։ Քավորն այս անգամ էլ չի փոխվել․ «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանն է՝ […]

Նիկոլ Փաշինյանը մանիպուլացրել է. Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացնում է Արցախյան հակամարտության թեման: Օրինակ՝ նոյեմբերի 2-ին նա խորհրդարանում խոսեց Արցախի կարգավիճակի մասին եւ նշեց, թե այդ բառը փորձել է մի կողմ դնել: «Համաձայնել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ հիմա չարժե գնալ եւ փորձել լուծել այդ թեման, որովհետեւ դա կբերի անխուսափելի ճգնաժամի, եւ այստեղ է, որ ուրախ […]

Կալանավորված ՊԲ նախկին նախարարը որոշել է չխնայել ոչ մեկին. Իրավունք

ՊԲ նախկին նախարար Միքայել Արզումանյանի գործով առաջիկայում լուրջ շրջադարձեր են սպասվում, որի արդյունքում Շուշին հանձնելու մեջ կասկածյալների ցանկը կլայնանա: Մասնավորապես, շրջանառվող լուրերի համաձայն, չի բացառվում, որ Շուշիի գործով անցնի նաեւ Սեյրան Օհանյանը, ով, ի դեպ, վերջիններից մեկն է, ով լքել է բերդաքաղաքը: Ընդ որում, «չար լեզուները» շշնջում են, որ Արզումանյանը որոշել է չխնայել իր վաղեմի մարտական ընկերներից եւ ոչ մեկին, այդ թվում՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, ում հանդեպ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի