05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փաշինյանը երկրորդ ճակատ է բացել

Hraparak.am-ը գրում է․

Պատերազմի ժամանակ երկրորդ ճակատ չեն բացում։ Դա անխուսափելի պարտության կտանի տվյալ երկրին։ Հայաստանում օրհասական այս վիճակում, երբ որոշվում է մեր պետության լինելիության հարցը, երբ Արցախ ենք կորցնում, երբ մեր երկրի տարածքում թշնամին է նստած, երբ հազարավոր տնազուրկներ ունենք, Նիկոլ Փաշինյանը երկրի անվտանգության խնդիրը թողած՝ ընկել է քրեական հետապնդումների հետևից։ Այսինքն երկրորդ ճակատ է բացել ու այն էլ․․․ ներսում, որն ավելի վտանգավոր է, որովհետև երկիրը թուլացնում են ներսից՝ պառակտելով։ Այստեղ ուրիշ մտածելու բան չկա։ Երբ աղետի առաջ կանգնած երկրի ներքին ուժերը, ներքին ռեսուրսը համախմբելու փոխարեն, պառակտում են, երբ երկրորդ ճակատ են բացում կապիտուլյացիայի ենթարկված երկրում, ուր դեռ չի չորացել կրակի բերան տարած հազարավոր տղերքի արյունը, էլ մտածելու բան չկա։

Երկիրն ուղիղ տարվում է կործանման։ Արդեն պարզ է, որ 2018-ից առ այսօր դատական բոլոր բարեփոխումների անվան տակ չարափոխումները մի նպատակ են հետապնդել՝ երկիրը կոտրել ներսից։ ․․․ Ու հիմա զարմանում եք, երբ մարդիկ տեսնում են իրենց տարածքների լուռ հանձնումն ու լռում։ Խոսողների վրա գործ են ձեռագործում։ Երկրորդ ճակատը, որ հյուսվել է գործ տալու, գործ կարելու, գործ կպցնելու քաղաքական թելերով, դրսի թշնամու ուժերի մոբիլիզացման համար է։ Եվ եթե ողջ աշխարհն էլ կանգնի, որ մեզ օգնի, միևնույն է՝ քայքայումը, նեխումը երբ ներսից է լինում, ոչինչ չի օգնի։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ