13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Որ պահից Փաշինյանը կսկսի sms-ներով խժդժություններ հրահրել. Հրապարակ

Այսօր մեկնարկող խորհրդարանի հերթական նիստերին, երկար ընդմիջումից հետո, կմասնակցեն նաեւ ընդդիմադիր պատգամավորները՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների։ Ընդդիմության` խորհրդարան վերադարձը ոգեւորել է ՔՊ-ականներին։ Երեկ երեկոյան խմբակցության նիստին նրանք չեն թաքցրել իրենց ուրախությունը, քանի որ, որքան ընդդիմությունը մտածելու առիթ ունի, որովհետեւ խորհրդարանական աշխատանքները բոյկոտելը կարող է նրանց մանդատներից զրկելու հիմք հանդիսանալ, ոչ պակաս մտահոգվելու առիթ ունեին իշխանությունները, որոնք գիտակցում էին, որ խորհրդարանն առանց ընդդիմության կորցնում է լեգիտիմությունը միջազգային հանրության […]

Ինչպես են դիմավորելու Պուտինին. Հրապարակ

Եկող շաբաթ՝ նոյեմբերի 22-ին, նախատեսվում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան։ Չնայած իշխանական թեւը լծվել է այդ այցն իբրեւ հայ-ռուսական էլիտաների բարեկամության առհավատչյա ներկայացնելու գործին, ավելին` դեռ այս տարվա մայիսի 12-ին՝ Դուշանբեում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անոնսեց, թե նոյեմբերին պետական այցով Պուտինը կգա Հայաստան, սակայն այցն այս անգամ էլ չի […]

Փաշինյանն ու թիմը մոլորեցնում եւ խաբում ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին. Ժողովուրդ

2022 թվականի հուլիսի 12-ին կառավարության կողմից հայտարարություն տարածվեց, թե Նիկոլ Փաշինյանը «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ քննարկել է Հայաստանում նոր «ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորություններին վերաբերող հարցեր»։ Ավելի վաղ՝ 2021-ի նոյեմբերին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էր նշել, որ կառավարությունը 2026-2027-ին նախատեսում է նոր ատոմակայան կառուցել։ «Դա նշանակում է, որ մինչեւ 2036 թվականը […]

Ինչպես են ԿԸՀ նախագահի 2 որդիները ազատվել բանակից: Փաշինյանը աչք է փակում. Ժողովուրդ

Թերթը նոյեմբերի 4-ի համարում գրել էր, որ Վահագն Հովակիմյանի երկու որդիները հայկական բանակում չեն ծառայել. այս մասին պաշտոնապես հայտնել էին ՀՀ պաշտպանության նախարարությունից: Այս հրապարակումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մի նոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե Միսակ Վահագնի Հովակիմյանը եւ Նարեկ Վահագնի Հովակիմյանը երբ են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: ՀՀ պաշտպանության նախարարությունից […]

Իշխանությունները «վառված» են «Իշխանություն-2» ֆիլմից. կգնա՞ն դատարան. Փաստ

Թերթի ունեցած տեղեկություններով, գործող իշխանությունները ծայրահեղ «վառված» են ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն-2» ֆիլմից: Պրեմիերայից հետո նրանք նախ փորձեցին դժգոհության իմիտացիա ստեղծել և կառավարության շենքի մոտ իբր «ինքնաբուխ» բողոքի ակցիա կազմակերպել, սակայն ոչ միայն ձախողվեցին, այլև ծաղրուծանակի ենթարկվեցին, քանի որ հավաքին մասնակցողների թիվը նույնիսկ մեկ տասնյակի չէր հասնում: Թերթի տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են ֆիլմի դեմ պայքարել՝ […]

Փաշինյանն օլիգարխների հետ է տալիս-առնում․ «Ժողովուրդ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ նոյեմբերի 11-ին, Եղվարդում համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանն է ներկա եղել: Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ Փաշինյանին անհասկանալի կարգավիճակով ուղեկցել է նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Փաշինյանին հյուրընկալած մերօրյա օլիգարխ Նարեկ Նալբանդյանը, որն էլ հենց նոր գործարանի սեփականատերն է, […]

Արամ Վարդևանյանը վիրահատվել է․ «Փաստ»

Մեզ հասած տեղեկությամբ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ենթարկվել է վիրահատության։ Պատգամավորը, տևական շնչառական խնդիրների պատճառով ու բարդություններով պայմանավորված, ստիպված է եղել վիրահատվել, և հենց դա է այս շրջանում նրա հրապարակային ոչ ակտիվության պատճառը»:

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է որևէ առիթով ազատվել Սուրեն Պապիկյանից․ «Փաստ»

Իշխանական կուլիսներում վերջին շրջանում ավելի ու ավելի ակտիվորեն են շրջանառվում խոսակցություններ, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է որևէ առիթով ազատվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից: Հասկանալի է՝ պատճառը նրա լավ կամ վատ աշխատանքը չէ, այս իշխանության դեպքում դա կարևոր չէ: «Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանին ամենևին դուր չի եկել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին համաժողովում վարչության ընտրությունների արդյունքում […]

Կոնդեցի տիկին Նաիրան անակնկալի է բերել Ավինյանին. Ժողովուրդ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ դեռևս հոկտեմբերի 8-ին Աջափնյակի բնակիչների հետ ունեցած հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ավինյանին անակնկալի է բերել հանգամանքը, որ, ի թիվս աջափնյակցիների, իր հետ հանդիպման է գնացել նաև Կոնդի մի բնակչուհի, որ կոնկրետ պատասխաններ ստանալու ակնկալիքով բավականին սուր հարցեր է ուղղել նախկին փոխվարչապետին: Թերթը տեղեկացավ, որ կոնդեցի […]

Առայժմ շանտաժի են ենթարկում Հայկոյին. Հրապարակ

«Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարումից հետո Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ սկսեց քաղաքապետարանում, որոնք ընդգրկում էին 2018-2022 թվականները։ ՊՎԾ-ն հայտարարեց, որ հայտնաբերվել են 8.5 մլրդ դրամի խախտումներ։ Առանձին խախտումներով 5 նյութ ուղարկվել է Գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն հարուցվել է 3 քրեական գործ: Սա նախկին քաղաքապետի դեմ որպես արշավ որակվեց, քանի որ հենց նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված