19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Դատախազությունում ամեն ինչ նոր է սկսվում. Փաստ

Նոյեմբերի 7-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Անահիտ Մանասյանը նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ: Օրեր անց՝ նոյեմբերի 18- ին, Վարդապետյանի մեկ այլ հրամանով Լիլիթ Գրիգորյանը նշանակվեց Երևան քաղաքի դատախազի պաշտոնում: Դատախազության համակարգում այս առիթով, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, կես լուրջ – կես կատակ ասում են, թե Վարդապետյանը իրենց համակարգում գենդերային բալանսը խախտում է «հակառակ ուղղությամբ»՝ դատախազությունում ձևավորելով կանանց իշխանություն։
Կատակը՝ կատակ, բայց, «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում դատախազությունում որոշակի նեղվածություն կա այս հանգամանքի հետ կապված։ Ի դեպ, մեր աղբյուրը հայտնում է, որ Վարդապետյանի նշանակումից հետո բավական բարդ մթնոլորտ է դատախազության մարզային կառույցներում, քանի որ լուրջ գործընթացներ են սկսվել կառույցի այդ «սեգմենտի» ուղղությամբ։
Մենք տեղեկություններ ունենք, որ առաջիկայում մարզային դատախազների փոփոխությունների ալիք է սպասվում։ Արդեն մեկ մարզային դատախազի փոփոխություն տեղի ունեցել է։ Դատախազությունում ասում են՝ ամեն ինչ դեռ նոր է սկսվում:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի ակսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ