13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մակեյանը “ատչյոտ” է ուզել. Հրապարակ

 Ըստ “Հրապարակ”-ի,  Պետրոս Մակեյան-Լեւոն Զուրաբյան վեճը  սկսվել է Վարդան Օսկանյան-Լեւոն Զուրաբյան գաղտնալսմանը հաջորդող ՀԱԿ նիստում: Այդ օրը Մակեյանը Զուրաբյանից պահանջել է բացատրություն տալ գաղտնալսման համար, ինչպես նաեւ, թե ինչ է նշանակում մարտի 1-ի զոհերի նկատմամբ նման վերաբերմունքը: Ի պատասխան, Լեւոն Զուրաբյանն ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել, որովհետեւ հայտնի է անվտանգության մարմինների ոճը, երբ մտքերը […]

Դոտացիան քվեներով. Ժողովուրդ

Փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին ընդառաջ` բավական բարդ կացության մեջ են հայտնվել Հանրապետական կուսակցության հետ դե ֆակտո եւ դե յուրե կապ չունեցող համայնքապետերը: Ըստ “Ժողովուրդ”-ին հասած տեղեկությունների` իշխանական կուլիսներում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ համայնքներին տրվող ֆինանսական հատկացումները եւ իրականացվող ծրագրերի ճակատագիրը մեծապես կախված են լինելու նախագահական ընտրություններում տվյալ համայնքի ղեկավարի բերած ձայներից: […]

Դեմիրճյանի մեսիջը՝ Գերմանիայից. 168ժամ

“168 ժամ”-ի տեղեկություններով` երեկ ՀԱԿ ներկայացուցիչները կապ են հաստատել Գերմանիայում բուժումը շարունակող ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյսսնի հետ` նրան տեղեկացնելու համար, որ հայկական մամուլում լուրեր են շրջանառվում ՀԱԿ-ից նրա ղեկավարած կուսակցության հնարավոր դուրս գալու վերաբերյալ: Դեմիրճյանը պատասխանել է, որ ինքը ոչ մի կապ չունի այդ տեղեկությունների հետ եւ դրանք համարում է մտացածին: Դեմիրճյանը նշել է, որ […]

Ծառուկյանի հուսալի ձեռքերում.Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, չնայած ֆիզիկական կուլտուրայի նոր ռեկտորի հարցը որոշվելու է մարտի 1-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այցելելով ֆիզկուլտ ինստիտուտ, իր համար լուծելէ  ռեկտորի խնդիրը՝ ինստիտուտի խորհրդի նիստում հավանություն տալով գործող ռեկտոր Վահրամ Առաքելյանի թեկնածությանը։ Վերջինս պատրաստվում է կրկին առաջադրել իր թեկնածությունը ռեկտորի պաշտոնում։ Խորհրդի նիստում, մեր աղբյուրների փոխանցմամբ, Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ դեմ արտահայտվողներ չեն եղել։ […]

Դաստիարակը ՛՛սկոչել՛՛ է երեխայի բերանը. Հայկական ժամանակ

Թերթին հասած տեղեկություններով, Երեւանի թիվ 106 մանկապարտեզում ավագ խմբի դաստիարակը ՛՛սկոչել՛՛ է՝ կպչուն ժապավենով փակել է երեխաներից մեկի բերանը: Դաստիարակը պնդում է, որ ինքը նման բան չի արել, այլ՝ միայն սպառնացել է: Մանկապարտեզի տնօրենը թերթի թղթակցին ասել է, որ դաստիարակին այդ պահվածքի համար խիստ նկատողություն է հայտարարվել:

ՀՀԿ-ից պիտի դուրս գան. Իրավունք

Երեկ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտարարել է, որ վստահված անձանց վկայական տրամադրելու է ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի այն շարքային անձանց, ովքեր երբեւէ ղեկավար պաշտոն չեն զբաղեցրել։ “Այն հարցը, թե արդյոք տեսականորեն ՀՀԿ անդամները կարո՞ղ են այլ թեկնածուի վստահված անձ լինել, “Իրավունք”-ը փորձեց ճշտել ԱԺ ՀՀԿ նակին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանից։ “Անկեղծ ասած, չեմ կարծում, որ ՀՀԿ անդամն […]

Գազը կթանկանա գարնանը. Ժողովուրդ

“Ժողովուրդ” օրաթերթի աղբյուրներով, ապրիլի 1-ից “Գազպրոմ”-ը Հայաստանին գազը վաճառելու է 1000 խմ-ն 240 դոլարով՝ այժմյան 180 դոլարի փոխարեն: Ըստ թերթի տեղեկությունների՝ համապատասխան պայմանագիրն արդեն պատրաստ է, մնում է պաշտոնական հրապարակումը: Ամենայն հավանականությամբ, այն կհրապարակվի արդեն նախագահական ընտրություններից հետո: Շրջանառվող լուրերի համաձայն՝ գազի սակագնի բարձրացման հետեւանքները ժամանակավորապես զսպվելու են “Հայռուսգազարդ”-ի գերշահույթների հաշվին, քանի որ ՀՀ սահմանին […]

ՀԱԿ-ը ՀՀՇ է դառնալու. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի այն կոնգրեսականները, ովքեր պնդում էին, թե ՀԱԿ-ը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, երիցս ճիշտ էին, քանի որ նրա հեռանալուց հետո կոնգրեսն “ազգուտակով” կորավ: “Չկա իրավահաջորդ ու չի էլ լինելու` սա խոստովանեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով այս բացահայտ իրողությունը վաղուց է հասկացել, ուստի փորձում է կոնգրեսը կուսակցություն դարձնել: Ավելին, մեր տեղեկություններով, ՀԱԿ-ից ՀՀՇ են […]

Ծառուկյանը գրո՞ղ է. Հրապարակ

Օրերս մամուլում գրվել էր, որ Կանադայում անգլերենով լույս է տեսել Գագիկ Ծառուկյանի հեղինակած “Հայաստանը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն” գիրքը, սակայն Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանն ասել էր, որ շփոթմունք է եղել՝ Գագիկ Ծառուկյանն ընդամենը հովանավորել է այդ գիրքը”,- գրում է “Հրապարակ”-ը: “Սակայն դրանից առաջ Ծառուկյանը գրել էր եւս մի գիրք՝ “Օլիմպիական Հայաստան” վերնագրով, արդեն հայերենով, միայն առաջաբանը՝ […]

Հայ քրեական հեղինակությունները շտապում են Թիֆլիս. Ժողովուրդ

Մինչ հայաստանաբնակները զբաղված են ՀՀ նախագահի աթոռի համար պայքարող 8 անձնավորություններին միմյանցից տարբերակելու դժվարին գործով, ողջ աշխարհը քննարկում է հայտնի քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի սպանության թեման` փորձելով պարզել, թե ո՞վ, ի՞նչու, ի՞նչ զենքով սպանեց նրան: Իսկ մինչ այդ աշխարհի տարբեր երկրներում բնակվող քրեական հեղինակությունները շտապում են Թիֆլիսի տոմս գնել, որպեսզի մասնակցեն Դեդ Հասանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի