Մակեյանը “ատչյոտ” է ուզել. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Պետրոս Մակեյան-Լեւոն Զուրաբյան վեճը սկսվել է Վարդան Օսկանյան-Լեւոն Զուրաբյան գաղտնալսմանը հաջորդող ՀԱԿ նիստում: Այդ օրը Մակեյանը Զուրաբյանից պահանջել է բացատրություն տալ գաղտնալսման համար, ինչպես նաեւ, թե ինչ է նշանակում մարտի 1-ի զոհերի նկատմամբ նման վերաբերմունքը: Ի պատասխան, Լեւոն Զուրաբյանն ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել, որովհետեւ հայտնի է անվտանգության մարմինների ոճը, երբ մտքերը կոնտեքստից հանվում եւ ցանկալի ձեւով են ներկայացվում:
Բացատրությունը չի բավարարել Մակեյանին, եւ հենց այդ նիստում նա պահանջել է Զուրաբյանի հրաժարականը: Արդյունքում, ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, Լեւոն Զուրաբյանը որոշել է խաղի մեջ ներքաշել ՀԱԿ Աջափնյակի ղեկավար Պետրոս Գեւորգյանին, որը ԺՀԿ քաղխորհրդի անդամ է եւ փորձում է թավշյա “պերեվարոտ” անել: Այստեղ մի նյուանս էլ կա` այդ գրասենյակի ծախսերը հոգում է ՀԱԿ-ը, այսինքն` Զուրաբյանը: