14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀՀԿ-ից պիտի դուրս գան. Իրավունք

Երեկ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտարարել է, որ վստահված անձանց վկայական տրամադրելու է ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի այն շարքային անձանց, ովքեր երբեւէ ղեկավար պաշտոն չեն զբաղեցրել։ “Այն հարցը, թե արդյոք տեսականորեն ՀՀԿ անդամները կարո՞ղ են այլ թեկնածուի վստահված անձ լինել, “Իրավունք”-ը փորձեց ճշտել ԱԺ ՀՀԿ նակին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանից։

“Անկեղծ ասած, չեմ կարծում, որ ՀՀԿ անդամն այլ կուսակցության վստահված անձ լինի, որովհետեւ դա քաղաքական իմաստ չունի։ Մի քիչ քաղաքականությունից հասկացող մարդը, լինելով այս կուսակցության մեջ, ուրիշ թեկնածուի վստահված անձ չի կարող  լինել, դա իր կողմից էլ ճիշտ չեմ համարում՝  հանրապետականին իր վստահված անձի վկայական տալը։ Բայց կարող է գտնվեն մարդիկ, որոնց համար կուսակցակայնությունը երկրորդական է ու մարդկային հարաբերություններից ելնելով լինեն նրա վստահված անձը։ Նրանք կարող են դիմում գրել ու կուսակցությունից դուրս գալ։ Եթե նրանք կուսակցության մեջ են, ապա դա բարոյական չէ՝ այլ թեկնածուի վստահված անձ լինելը”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ