Ծառուկյանն ըմբռնումով է մոտենում. Հրապարակ

Ինչպե՞ս է պարոն Ծառուկյանը վերաբերվում Սամվել Բալասանյանի` Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարությանը: “Ըմբռնումով”,-կարճ արձանագրել է նրա մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը թերթի հարցին ի պատասխան: Առաջիկա օրերին ԲՀԿ-ն հանդես է գալու իր էլեկտորատին ուղղված` ազատ, խղճի մտոք քվեարկության կոչով. համապատասխանո՞ւմ է լուրն իրականությանը: “Էլեկտորատի կողմնորոշման հետ կապված` այս պահին հրապարակային-պաշտոնական հայտարարություն չի նախատեսվում”,-ասել է Ծառուկյանի խոսնակը: