26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Համակրելի Էդուարդոն կմնա ԱԺ-ում. Հրապարակ

ԲՀԿ-ի Բրյուսել կատարած այցի հետեւանքները դեռ իրենց զգացնել են տալիս: Այն անդրադարձավ ոչ միայն Բրյուսելում ՀՀ ներկայացուցիչ Ավետ Ադոնցի վրա, այլեւ, ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, ԱԺ-ում ԵՄ ներկայացուցիչ Էդուարդո Լորենցոյի: Ըստ թերթի աղբյուրների` այցը լավագույնս կազմակերպելու համար ԲՀԿ-ն հիմնականում աշխատել էր ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչի` Տրայան Հրիստեայի հետ: Սակայն այցի ընթացքում Ծառուկյանի հայտարարությունը, թե կոռուպցիայի […]

“Անղոզ կապուտ”. 168 ժամ

“Քաղաքական դաշտը ոչ թե ամայացած է, այլ պարզապես գոյություն չունի: Պետք է կույր լինել` չհասկանալու համար, որ գործող նախագահն արդեն նախագահ է: Երկու կարծիք լինել չի կարող: Իրողությունը ցույց է տալիս, որ պայքարն անիմաստ է, ալտերնատիվ լինել չի կարող: Իսկ ծրագրային պայքարի մասին մոռացեք: Եթե կարողանանք մյուս ընտրություններին մի կերպ ուշքի գալ, ես պարզապես ուրախ […]

Տղա ես, հավատարիմ մնա . Ժամանակ

Թերթի տեղեկություններով, ԲՀԿ-ում բավական վատ է ընդունվում , երբ այս օրերին որոշ ԲՀԿ-ականներ հայտարարություններ են անում Սերժ Սարգսյանին սատարելու մասին, այսինքն` հրաժարվում են “որեւէ թեկնածուի չսատարելու” մասին կուսակցության քաղխորհրդի որոշումից: Ըստ այդմ` ինչպես թերթի հետ զրույցում ասել է ԲՀԿ պատասխանատուներից մեկը, ԲՀԿ անդամները “տղայականով” դա անընդունելի են համարում. “Տղա ես, հավատարիմ մնա կուսակցության որոշմանը, կամ […]

Ընկել են ռայոնի ժողովրդի ջանին. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Մասիս քաղաքում, թվում է` արտակարգ դրություն է: Արդեն մեկ շաբաթ է` քաղաքում ավելի շատ ճանապարհային ոստիկանության մեքենաներ են շրջում, քան քաղաքացիական ավտոմեքենաներ: Երեկ վարորդները մեր լրագրողին դժգոհել են, որ շրջիկ ճանաարհային ոստիկանները մայրաքաղաքից են եւ որսի դուրս եկածի պես կանգնեցնում են ցանկացած մեքենա: “Երեւանում արագաչափերի եւ տեսախցիկների հայտնվելուց հետո հիմա իրենց գործը կանգնել […]

Լեւոնից “ատչյոտ” են ուզելու. 168 ժամ

ՀԱԿ-ում տիրող հարաբերական անդորրը միայն թվացյալ է: Այդ կառույցին մաս կազմող կուսակցությունների եւ անհատների մեծ մասը չնայած դժգոհ է Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշումից՝ դա գնահատելով որպես պայքարից հրաժարվելու քայլ, սակայն առայժմ ձեռնպահ է մնում կտրուկ հայտարարություններ կամ գործողություններ անելուց: Թեմային անդրադարձել է “168 ժամ”-ը:  “Մեր տեղեկություններով, ՀԱԿ մի քանի անդամներ, այդ թվում՝ Սասուն Միքայելյանը, Վարդան […]

ՀՅԴ-ն հանուն Սերժ Սարգսյանի. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, փաստորեն, Սերժ Սարգսյանի օգտին աշխատում են ոչ միայն ԲՀԿ-ականները, այլեւ ՀՅԴ-ականները: ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված նախկին գյուղնախարար, Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արամայիս Գրիգորյանն  ու եղբայրը՝ ԱԺ անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, նախօրեին փոխմարզպետի ուղեկցությամբ եղել են մարզի գյուղերում, հանդիպումներ ունեցել գյուղապետարանի աշխատակիցների, դպրոցների կոլեկտիվների հետ, ապա, գյուղացիների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանին ընտրելու դիմաց […]

“Վատ” տղերքով “լավ” տղերքով. Առավոտ

      Երեկ հնարավորություն ունեի շփվելու ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ, եւ այդ շփումը ա] ավելացրեց իմ լավատեսությունը, բ] համոզեց, որ մենք թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային ոլորտներում առաջ ենք գնալու միմիայն մտածող մարդկանց շնորհիվ: Այդպիսի մարդիկ կան, անշուշտ, նաեւ իշխանական ճամբարում, բայց նրանք փոքրամասնություն են կազմում: Մեծամասնություն են նրանք, ովքեր ընդհանրապես […]

Տեսախցիկները կաշառքին չեն խանգարում. Հրապարակ

Բուհերում կոռուպցիայի դեմ պայքարի լուծումներից մեկն էլ համարվեց  քննական սենյակներում տեսախցիկներ տեղադրելը: Դրան գումարվեցին նաեւ միկրոֆոնները, որպեսզի ուսանողի պատասխանը պարզ հնչի, որոշ տեղերում  նույնիսկ փոքրիկ միկրոֆոն են փակցնում հագուստին: Սակայն ցանկացած մեթոդ մեզանում չի գործում, քանի որ հայոց հնարամտությունը  սահմաններ չի ճանաչում: Իսկ սա այն դեպքն էր, որ նույնիսկ հնարամտության կարիք չկար, ընդամենը պետք է կաշառքը հասցեատիրոջը հանձնել մինչեւ քննասենյակ մտնելը: Եվ ուրեմն, ո՞ւմ են պետք այս խեղկատակությունները: Հարցնում է “Հրապարակ”-ն ու շարունակում.”Դասախոսները այն բացատրում են ոչ թե կաշառքը կանխելու ցանկությամբ, այլ նրանով,որ այս տեսագրությունները հնարավորություն կտան ուսանողին բավարար գնահատական չստանալու դեպքում ապացուցել, որ ինքը պատասխանել է: Բայց պարզվում է՝ սա էլ “եղանակ չի փոխում”, եւ ավանդական ձեւով գնահատական ստանալու պրակտիկան շարունակվում է: Սակայն փոխարենը՝ այդ ձայնագրությունների պատճառով զավեշտալի  դեպքեր են տեղի ունենում: Օրերս Մանկավարժական համալսարանում հեռակայող մի ուսանողուհի քննասենյակից խուճապահար փախուստի է դիմել: Տեսախցիկների առկայությունը նրան այնպես է շփոթեցրել, որ, պատասխանը կիսատ թողած, դուրս է վազել լ սարանից:   Երբ հետաքրքրվեցինք, պարզվեց, որ նման դեպքեր հաճախ են լինում, երբ ուսանողներն իրենց տեսաձայնագրելու փաստից   լարվում են, շփոթվում եւ չեն կարողանում անկաշկանդ պատասխանել հարցերին: Բայց  կարծես թե սա չի անհանգստացնում  ռեկտորներին ու դասախոսական կազմին: Մանավանդ, որ սա չի խանգարում փող աշխատելուն”:   

Նախարարը վախենում է . Հրապարակ

“Նաիրիտ” գործարանի աշխատակիցները, ինչպես եւ հաղորդել էր “Հրապարակը”, երեկ պատրաստվում էին գործադուլ հայտարարել եւ, հավաքվելով ձեռնարկության մուտքի մոտ, շարասյունով շարժվել դեպի նախագահի նստավայր, իրենց հերթական աշխատավարձը ստանալու պահանջով, սակայն գործարանի տնօրինությունը եւ էերգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ամեն ինչ անում են, որպեսզի նաիրիտցիները նախընտրական քարոզչության այս “խառը” շրջանում հանկարծ փողոց դուրս չգան: Երեկ առավոտյան ձեռնարկության անցակետին […]

“Փող” չի շարժվելու. Հրապարակ

Ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները` ընտրական հանձնաժողովներում տեղերն այս տարի չեն վաճառվում: Բանն այն է, որ հանձնաժողովի անդամները որոշակի աշխատավարձ են ստանում, եւ քանի որ այս ընտրություններում “փող” չի շարժվելու, հանձնաժողովի տեղերի համար գնորդ էլ չկա: Նախորդ ընտրություններում օլիգարխները “բիրիքով” առնում էին հանձնաժողովականների տեղերը, որովհետեւ այդպես ավելի էժան էր, քան ամեն ընտրողին փող տալը: Սա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի