14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Տեր-Պետրոսյանը՝ ՀԱԿ-ի քանդման մասին. Չորրորդ ինքնիշխանություն

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել “Չորրորդ ինքնիշխանությանը”:   –Իսկ Դուք էլ ե՞ք, համարյա բոլորի նման, կարծում, որ ընտրությունների ելքն արդեն կանխորոշված է:  -Ցավալին այն է, որ հենց այդ կանխորոշվածությունն է Հայաստանի ամենամեծ դժբախտությունը, որովհետեւ դրա մղձավանջային հետեւանքն ինձ համար ակնհայտ է: Եթե Սերժ Սարգսյանի նախագահական առաջին ժամկետում մեր երկրից արտագաղթել […]

Հայրիկյանը Ծառուկյան չէ. Ժողովուրդ

“Պարույր Հայրիկյանը Գագիկ Ծառուկյանը չէ եւ իր որոշման հրապարակմանը շաբաթներով սպասեցնել չտվեց, այլ ընդամենը 1 լրացուցիչ օր: Բանն այն է, որ ասուլիսը պետք է կայանար դեռ փետրվարի 4-ին “Ազդակ» ակումբում: Բայց նախորդ օրը որոշումը փոխվեց, եւ մեկ օրով ասուլիսը հետաձգվեց ու անցկացվեց արդեն “Գոլդեն թյուլիփ” հյուրանոցում: Հետաձգվելու բուն պատճառը չգիտենք, կարելի է ենթադրել, որ Հայրիկյանը […]

“Չեբուրաշկաներն ու Շապոկլյակները” . Առավոտ

Արամ Աբրահամյանն իր խմբագրականում գրում է. “Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական գործիչները մշտապես ունեցել են մի խնդիր` նրանք մոռանում էին իրենց պայքարի հիմնական թիրախի մասին և սկսում էին պայքարել իրար դեմ:  Ենթադրենք, դուք կարծում եք, որ Հայաստանի նախագահ դառնալով` կվերացնեք արտագաղթը, կոռուպցիան, 10 կամ 100 անգամ կբարձրացնեք մարդկանց աշխատավարձերն ու թոշակները, ինչպես նաև ժողովրդավարություն և արդարություն կհաստատեբ: […]

Տարոնը չի գոհացնում . Ժողովուրդ

“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը պատրաստվում է մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերերել: Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական երկրորդ ուժն արդեն կայացրել է ներքին որոշում “քաղաքային կռիվ” տալու համար: Նրանց չի գոհացնում Երեւանի քաղաքապետի աշխատանքը: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը թերթին ասել է, որ առայժմ պաշտոնական որեւէ քննարկում տեղի չի ունեցել, հետեւաբար չկա […]

Քուր ջան հանվի, վերեւից հրահանգ կա. Հրապարակ

Թերթը երեկ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի երեւանյան հանդիպումների ոչ ծրագրային մանրամասներին է անդրադարձել. “Քուր ջան, մորքուր, տիկին ջան, հանվեք, նոր առաջացեք, հրահանգ կա”: Ահա այսպես էին երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հայորդաց տանը երիտասարդ դռնապանները դիմավորում կանանց, ովքեր եկել էին Սերժ Սարգսյանին հանդիպելու: Նախ անակնկալի էին գալիս հանվելու հրահանգը լսելով, ապա, հասկանալով, որ խոսքը վերարկուի մասին է, […]

Արմեն Արզումանյանը չի ուզում. Հայկական ժամանակ

Երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակիցը փորձել է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանից ճշտել` արդյո՞ք նա դիմելու եւ մասնակցելու է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար: “Ոչ, չեմ դիմելու”,- պատասխանել է Արզումանյանը: Թերթը հիշեցնում է, որ  թափուր տեղն առաջացել է փետրվարի մեկից, երբ լրացավ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Մամուլում […]

ՀԱԿ-ը զբաղված է, Մակեյանը շտապում է. Հրապարակ

Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի այսօրվա նիստը, որտեղ ՀԱԿ մաս կազմող “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը պետք է ՀԱԿ-ն առողջացնելու իր փաթեթը ներկայացներ, որով առաջարկում է լուծարել ՀԱԿ համակարգողի լիազորությունները եւ ղեկավարումն իրականացնել ռոտացիոն կարգով` ՀԱԿ մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչներից, ամենայն հավանականությամբ, չի կայանա: Երեկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Աարգսյանը “Հրապարակի”-ին  ասել է. “Իսկ ո՞վ […]

Ո՞վ է փակելու Հայրիկյանի պարտքերը. Ժողովուրդ

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրում նշված է, որ ԱՄՆ 3 բանկերից ընդհանուր 50 հազար դոլարի փոխառություն ունի վերցրած: Չի բացառվում, որ նա վարկ է վերցրել, որպեսզի ընտրություններին մասնակցի: Սակայն Հայրիկյանի` ԿԸՀ-ում լիազորված ներկայացուցիչ Արկադի Վարդանյանը “Ժողովուրդ”-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ նշված 50 հազար դոլարի փոխառությունն ընտրությունների հետ որեւէ կապ […]

Հավաքարարներն էլ` Երեւանից. Ժամանակ

Չնայած կենտրոնական բանկի կողմից Դիլիջանի նախկին քաղաքային գրադարանի շենքի վերակառուցման աշխատանքներն ավարտվել են եւ Դիլիջանում այժմ կան ժամանակակից պահանջներին համապատասխանող գրադարան, ուր գործում է նաեւ “Թումո” կենտրոնը, թերթի տեղեկություններով, որոշ դիլիջանցիների դա այդքան էլ չի ուրախացրել: Վերանորոգումից հետո աշխատանքից ազատվել են դիլիջանցի աշխատակիցները եւ Երեւանից նոր աշխատակազմ է բերվել: Անգամ հավաքարարներն են Երեւանից բերվել: Թերթի […]

Իրանք ընտրվեն, ես փող տա՞մ … Հրապարակ

Թերթը ընտրական հարցեր է ուղղել դերասան Սերգեյ Դանիելյանին, ով խորհրդարանական ընտրություններին ասել էր, թե իրենց “հայաթը” ասֆալտել են: Այս անգամ ինչ է արվել, հարցին դերասանը պատասխանել է. -Չէ, այս անգամ վատ է: Առաջվա ընտրություններն ավելի լավ անցան` էկան, հայաթը ասֆալտեցին: Հիմա լրիվ խոզանոց ա: Էլի ասենք ընտրությունների միակ “քյարը” դա է, որ գալիս ասֆալտում են: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի