08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախարարը վախենում է . Հրապարակ

“Նաիրիտ” գործարանի աշխատակիցները, ինչպես եւ հաղորդել էր “Հրապարակը”, երեկ պատրաստվում էին գործադուլ հայտարարել եւ, հավաքվելով ձեռնարկության մուտքի մոտ, շարասյունով շարժվել դեպի նախագահի նստավայր, իրենց հերթական աշխատավարձը ստանալու պահանջով, սակայն գործարանի տնօրինությունը եւ էերգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ամեն ինչ անում են, որպեսզի նաիրիտցիները նախընտրական քարոզչության այս “խառը” շրջանում հանկարծ փողոց դուրս չգան: Երեկ առավոտյան ձեռնարկության անցակետին մոտեցող աշխատողներին դիմավորում էին արտադրամասերի պետերը եւ աղաչում-պաղատում, որ հրաժարվեն միտինգ անելու գաղափարից ու իրենց աշխատատեղերը զբաղեցնեն: Նրանք նաեւ խոստանում էին, որ մինչեւ ամսի 1-ը կստանան հերթական` 2012 թվականի մարտ ամսվա աշխատավարձը:

Ոլորտին մոտ թերթի աղբյուրը հայտնում է, որ արտադրամասերի պետերին այս հրահանգը տվել է գործարանի տնօրեն Հովհաննես Հախինյանը, որն իր հերթին ալեկոծումները կանխելու հրահանգ է ստացել էներգետիկայի նախարարից: Ի դեպ, թերթի աղբյուրը հաղորդում էր, որ գործարանում շարունակում են աշխատողների ընտանիքների չափահաս անդամների վերաբերյալ տեղեկանքներ հավաքել, որոնց մեջ առանձին տողով պետք է նշվի նաեւ այն ընտրատեղամասի համարը, որտեղ նրանք կատարելու են իրենց ընտրությունը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ