03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Փաշինյանի թիմակիցները խաբել են․ մաս 10․ «Ժողովուրդ»

Գաղտնիք չէ, որ իշխանության ներկայացուցիչներն իրարից անկախ հայտարարություններ են անում, ապա հերքում կամ այլ անկյունից ներկայացնում իրենց: Այդպես եղավ նաեւ միութենական պետության կազմի մեջ մտնելու համար ՀՀ-ի վրա գործադրվող ճնշումների հարցով: Մասնավորապես, հունվարի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ՌԴ-ի հետ միութենական պետության կազմ մտնելու պաշտոնական առաջարկ Հայաստանին չի եղել, բայց, միեւնույն […]

Զինծառայողների ծնողները չեն հավատում բենզին լցնելու վարկածին․ «Հրապարակ»

Ազատում զոհված ժամկետային զինծառայողների մարմինները տուն են հասել։ Երեկ տղաների մի մասի հոգեհանգստյան արարողությունն էր, մյուսներին արդեն հուղարկավորել են։ Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի ուսանող, Հոբարձ գյուղի բնակիչ Ռոստոմ Ասրյանի ծնողները երեկ են հուղարկավորել որդուն։ Հայրը՝ Արտակը, դաջվածքներից է ճանաչել որդուն, ԴՆԹ փորձանմուշ է հանձնել, ինչպես կարգն է պահանջում, Մարտունու դիահերձարանում կողքին է եղել, տեսել է ու […]

Ուզում եք ասել, որ զոհված տղաները իրենք են իրենց գլխին սարքել ու այրվե՞լ․ «Իրավունք»

Զինվորական կեցավայրում բռնկված հրդեհից տուժած երեք զինծառայողներից երկուսը շարունակում են շնչուղիների այրվածքներով մնալ վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Փոքր ինչ բարելավվել է նրանցից ժամկետային զինծառայող Լյովա Խառատյանի վիճակը, նա միացված է շնչառական սարքին: Քննչական կոմիտեից փոխանցում են՝ հարցաքննվել են տասնյակ զինվորականներ, քննությունը շարունակվում է: Որքանո՞վ էր իրավաչափ դեպքից ժամեր անց կարգել մեղավորներ եւ […]

Ի՞նչ նոր աշխատանքի է տեղափոխվում ՄԻՊ-ը. «Հրապարակ»

Երեկ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հրաժարական ներկայացրեց ԱԺ։ Ապա ժամը 14։00-ին ՄԻՊ գրասենյակում ժողով հրավիրեց, որ տեղեկացնի հրաժարականի մասին։ ՄԻՊ աշխատակազմից մեզ պատմեցին, որ իր խոսքը Գրիգորյանը սկսել է աշխատակազմին շնորհակալություն հայտնելով, հետո նրանց առաջ արդարացել է․ «Ես ուզում էի ինքս ձեզ հայտնել, սակայն «Հրապարակն» առաջ ընկավ»․ մենք լուրը հրապարակել էինք առավոտյան։ Գրիգորյանը տեղեկացրել է, թե […]

Հատակից անդին. ինչո՞ւ և ինչպե՞ս այսքան ընկանք. «Փաստ»

Որոշակի շրջանակներ տարիներ շարունակ շատ կազմակերպված, շատ հետևողական կերպով ամեն ինչ արել են մեր ժողովրդի ազգային արժեհամակարգն աղճատելու, հասարակության մտածողությունը համահարթեցնելու, այն շրիշակի մակարդակի իջեցնելու, մտածելու ունակությունը մաքսիմալ վերացնելու, մանիպուլյացիան կենսակերպ դարձնելու ուղղությամբ։ Զուգահեռ հնարավոր ու անհնար միջոցներով հանրային խոսույթի, վիճաբանության «մշակույթը» հասցվել է հայհոյանքի, վիրավորանքի, էժանագին պոպուլիզմի ու կեղծիքի մակարդակի: Սա վերաբերում է թե՛ […]

Ովքե՞ր են լծված արհեստական օրակարգեր ներդնելու «գործին»․ «Փաստ»

Արդեն տևական ժամանակ, իսկ վերջին երկու օրերին՝ առավել ևս, իշխանություններն ակտիվորեն փորձում են արհեստական օրակարգեր ներդնել՝ հանրային ուշադրությունը շեղելով ներկա ու սպասվող ծանր գործընթացներից, ի մասնավորի՝ Արցախի արդեն շուրջ 40 օրվա շրջափակումից, ինչպես նաև Ազատ գյուղում տեղակայված զինվորների կացարանում տեղի ունեցած ողբերգությունից: Այս գործը հատկապես մեծ ակտիվությամբ իրենց «ուսերին» են վերցրել, այսպես կոչված, մերձիշխանական շրջանակները, […]

Հարցեր, որոնց պատասխանները դեռ «օդում կախված» են. «Փաստ»

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհից հետո, որը զինվորների մահվան պատճառ դարձավ, իշխանություններն այս անգամ ևս ամեն ինչ արեցին միայն սեփական դեմքը փրկելու համար։ Մի քանի բարձրաստիճան զինվորականներ ազատվեցին իրենց պաշտոններից, իսկ կառավարության նիստում Փաշինյանը միանգամից սկսեց մանրամասներ ներկայացնել, թե հրդեհը բռնկվել է սպայի կողմից բենզինը վառարան լցնելու արդյունքում։ Բազմաթիվ […]

Պաշտոնական անփութություն ու սգի թեման փակելու մղում․ «Ժողովուրդ»

2018 թվականի տարեսկզբին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռեւս ընդդիմադիր պատգամավոր էր եւ պատեհ-անպատեհ բոլոր առիթներով քննադատում էր բանակի վարքն ու բարքը, կենցաղավարությունը, առավել մեծ խանդավառությամբ խոսում բանակի զոհերի մասին, Զինված ուժերում դժբախ պատահարի՝ շմոլ գազից թունավորման հետեւանքով մահացած զինծառայողի միջադեպը սարսափ էր համարում: Վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանը, սակայն, ոչ միայն սարսափ որակումը չի տալիս Գեղարքունիքի մարզում […]

Արցախում լուրեր էին տարածվում, որ այսօր ճանապարհը բացվելու է․ «Հրապարակ»

«Արցախում երեկ լուրեր էին տարածվում, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ կայացած Արայիկ Հարությունյանի եւ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը համաձայնության են հանգել, որ հունվարի 20-ին, այսինքն՝ այսօր, ճանապարհը բացվելու է։ Քաղաքական շրջանակներից մեր հարցուփորձի արդյունքում պարզեցինք, որ դա քիչ հավանական է, քանի որ այդ հանդիպումից հետո Արցախի նախագահը փակ քննարկում է ունեցել խորհրդարանի պատգամավորների հետ եւ փոխանցել, […]

44-օրյա պատերազմում նահատակված զինծառայողների հարազատներն կշրջափակեն Քննչական կոմիտեի շենքը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները այսօր՝ ժամը 12-ին, բողոքի ակցիա են իրականացնելու Քննչական կոմիտեի շենքի մոտ: Մեզ հայտնի դարձավ, որ ակցիայի նպատակը սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ի միջադեպի դեպքով քննության խայտառակ դանդաղ ընթացքն է ու առերեսումների կասեցումը: Այսօր լրանում է միջադեպի 5 ամիսը, ու որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել: Հիշեցնենք, որ 2022 թվականի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված