12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Հայկական ֆուտբոլի վախճանը. Ժողովուրդ

Հայաստանի ազգային հավաքականի խայտառակ ելույթներից հետո թվում էր, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ի դեմս կուլիսային ու իրական ղեկավարների, մի կողմ կդնեն նեղ անձնական ու այսրոպեական շահերը, կգնան ֆուտբոլը զարգացնելու ճանապարհով: Սակայն իրականում տեղի է ունենում լրիվ հակառակ գործընթացը: Վաղը՝ չորեքշաբթի օրը, կայանալու են այդ կառույցի գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները, իսկ թեկնածուներին ձայն են տալու անձինք, […]

Ադրբեջանը հիստերիայի մեջ է: Բաքվում խիստ դժգոհ են. Փաստ

Նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացավ զանգվածային հանրահավաք, որը միասնության, վճռականության, անսասանության յուրատեսակ խորհրդանիշ էր: Սա հիստերիայի հերթական ալիքն է բարձրացրել Ադրբեջանում, որտեղ տարբեր տեղեկատվական հարթակներում փորձում են տարաբնույթ հիմարություններ շաղ տալ: Մինչ այս էլ թշնամական երկիրը ցավագին էր ընդունում Արցախի պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումը: Սա, ի դեպ, նաև ռուսաստանյան լրատվամիջոցների ուշադրությունն է գրավել, ի […]

Ամանորին ընդառաջ իշխանությունը մի լավ կտժժա. կորպորատիվներից մեկը նախատեսվում է անցկացնել «Դվին հոլում», մյուսը՝ Ծաղկաձորում. Փաստ

Թերթի տեղեկություններով, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ու Արցախի առաջ ծառացած են անվտանգային, սոցիալական, տնտեսական ահռելի մարտահրավերներ ու վտանգներ, ՀՀ գործող իշխանությունները ամենևին չեն պատրաստվում որևէ կերպ փոխել իրենց առօրյան։ Այսինքն, առօրյայի գոնե այն մասը, որ վերաբերում է վայելքներին: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, բացի տարեվերջյան պարգևավճարներից, իշխող քաղաքական ուժը այլ «ուղղություններով» ևս, մեղմ ասած, աչքի չի […]

ՔՊ-ում ատում են իրար. Հրապարակ

Իշխող կուսակցությունում անհաշտ մթնոլորտ է ձեւավորվել, կան խմբեր, որոնք մինչեւ հոգու խորքն ատում են իրար եւ իրար տակ են փորում։ Օրինակ, վարչապետի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարաբերություններն են լարվել, ըստ այդմ՝ նրանց թիմակիցների փոխհարաբերություններն էլ են անկառավարելի դարձել։ Խիստ սրված են նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հարաբերությունները։ Դրանք […]

Արդարադատության նախարար չեն գտնում․ «Ժողովուրդ»

2023 թվականը Հայաստանը կդիմավորի առանց արդարադատության նախարարի։ Բանն այն է, հոկտեմբերի 5 ից, երբ հրաժարական տվեց Կարեն Անդրեասյանը, մինչեւ այժմ այդ կառույցը ղեկավարվում է պաշտոնակատար Գրիգոր Մինասյանի կողմից։ Ավելին, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների […]

Նախարարը մեկ մլն դոլար պարտք է վերցրել․ «Հրապարակ»

Դեկտեմբերի 20-ին ֆինանսների նախարար նշանակված Վահե Հովհաննիսյանը ոմն Արմեն Կարապետյանից 1 մլն դոլարի փոխառություն է վերցրել` փոխնախարար նշանակվելու անմիջապես նախօրեին։ Պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ՝ 2021 թվականին նրա ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա Երեւանի կենտրոնում բնակարան ունի, ինչպես նաեւ՝ համատեղ սեփականության իրավունքով այգետնակ։ Հովհաննիսյանը 3 շարժական գույք է հայտարարագրել՝ մեկ բեռնատար «Տոյոտա», մեկ մարդատար «Տոյոտա», […]

Զգոնության բթացումը սպառնալիքի ահագնացման ֆոնին․ «Փաստ»

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն, օրերս հերթական ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, մի հետաքրքիր դրվագ պատմեց. «Երևանից երեկ մի հայտնի բիզնեսմեն զանգեց, հարցրեց՝ ո՞նց եք, ո՞նց չեք։ Ասեցի՝ դե, նոմալ, աշխատում ենք։ Ասաց՝ ե՞րբ ես գալու Երևան, ամսի 25-26-ին կլինե՞ս Երևանում։ Ասում եմ՝ դու լո՞ւրջ ես ասում։ Չե՞ք հասկանում, որ մենք […]

Աննա Վարդապետյանը փոխել է «Մարտի 1»-ի գործով հսկողություն իրականացնող դատախազին. Ժողովուրդ

Թերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարտի 1»-ի գործով հսկողություն իրականացնող դատախազին փոխել եւ որպես հսկող դատախազ է նշանակել Հայկ Հովհաննիսյանին: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ օգոստոսին «Մարտի 1»-ի գործի վրա հսկողություն իրականացնող դատախազ Ազատ Մարգարյանը ազատվել էր պաշտոնից, նրան փոխարինել էր Կարապետ Համբարձումյանը, սակայն այս տարվա նոյեմբերի 15-ին Աննա Վարդապետյանը նրան տեղափոխել է այլ […]

Փաշինյանը չի ներում թիմակիցներին, որ իրեն այդ խաղաթղթից էլ են զրկել. Ժողովուրդ

Փաշինյանի եւ յուրայինների հարաբերություններն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած համագումարից հետո լարվել են: Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանը որեւէ կերպ չի հաշտվում կուսակցության վարչության անդամների ընտրության ժամանակ տեղի ունեցած ընտրակեղծարարության հետ, ինչից հետո վարչության անդամները փոփոխվել էին: Համենայնդեպս, թիմակիցների հետ հանդիպումներին միշտ հիշեցնում է այդ մասին: «Ամեն անգամ, երբ Փաշինյանը ոչ սեփական […]

Պարեկներն ի՞նչ են փնտրում մեքենաներում. Հրապարակ

Արամ Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկում պարեկային ծառայության աշխատակիցները ստուգում են բոլոր մեքենաները, մեքենաների բեռնախցիկները, անգամ մեքենայում գտնվող տոպրակները։ Քաղաքացիներից մեկը կես կատակ, կես լուրջ ասաց, որ թուրքերը Լաչինն են փակել, իսկ մեր պարեկներն էլ՝ Խաչատրյան-Փափազյան խաչմերուկը: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված