03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը․ «Ժողովուրդ»

Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերը 2022 թվականի դեկտեմբերին հանդիպել են Արարատի մարզում՝ հայ-թուրքական սահմանի մոտ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականացվել է նաեւ Մարգարայի կամուրջի նմուշառում: Տեղեկացանք նաեւ, որ աշխատանքային խմբի անդամները դեկտեմբերին երկու հանդիպում են ունեցել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար: Խոսքը, մասնավորապես, 2022 թվականի հուլիսի 1-ին Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի […]

Քավորին դավաճանողը Ալեն Սիմոնյանին էլ «կքցի»․ «Հրապարակ»

«ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության վերջին նիստի ընթացքում Ալեն Սիմոնյանի երբեմնի պրոտեժե, ճամբարափոխ Հայկ Կոնջորյանի պահվածքը քննարկման թեմա է դարձել խմբակցությունում: Պատգամավորները զարմացել են Կոնջորյանի պահվածքից, որը, նրանց պատմելով, դուրս է եկել Ալեն Սիմոնյանի դեմ եւ նրան մեղադրել, որ յուրայիններին է պարգեւավճար բաժանում, քաղցր աչքով նայում եւ այլն: ՔՊ-ականներն ասում են` օձը տաքացնողին է կծում, եւ կարծում […]

Վահագն Ալեքսանյանին դատի են տվել․ «Հրապարակ»

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ՝ գումարի բռնագանձման պահանջով։ Հայցը դատարան է մուտքագրվել հունվարի 25-ին, դիմումի հիմքերի ու պատճառի մասին Դատալեքսում ոչինչ դեռեւս չկա հրապարակված, սակայն մեզ հաջողվեց պարզել, որ Ալեքսանյանը որոշ ժամանակ ուսանել է Սլավոնականում, սակայն ուսման վարձը չի վճարել, եւ համալսարանը փորձում է այն ստանալ դատական […]

Առաջին դեպքը չէ, որ Հայաստանի իշխանությունները անցանկալի անձ են հայտարարում հենց հայերի ու, կարծես, վերջինը չի լինելու․ «Փաստ»

Օրերս հայտնի դարձավ, որ այս անգամ էլ Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի՝ Հայաստան մուտքն է արգելվել։ Սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանի իշխանությունները անցանկալի անձ են հայտարարում հենց հայերի ու, կարծես, վերջինը չի լինելու: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս գործընթացը հատուկ նշանակություն ունի իշխանությունների համար և առանձնահատուկ սխեմա է մշակված. […]

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի․ «Ժողովուրդ»

Կառավարությանը ենթակա Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը 2022 թվականի նոյեմբերի 10-ից ղեկավար չունի: Այդ օրը Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել եւ նախկին ղեկավար Հակոբ Ավագյանին ազատել այդ պաշտոնից: Մենք գրել էինք, որ կառավարությունը նրան պաշտոնանկ անելու ներքին որոշում ուներ, սակայն միջոց չէր գտնում: Ավելի քան ութ ամիս սպասելուց հետո ի վերջո այդպիսի որոշում կայացվեց: Եվ, […]

Ինչո՞ւ են հետաձգել 25-օրյա վարժական հավաքների մեկնարկը․ «Հրապարակ»

Կառավարությունն այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով տալիս է 25-օրյա վարժական հավաքների մեկնարկը։ Դեռ հոկտեմբերին կառավարությունը որոշեց եռամսյա վարժական հավաքները փոխարինել 25-օրյա հավաքներով եւ բոլորի համար դրանք պարտադիր դարձնել։ Բայց չհստակեցրեց, թե երբվանից են դրանք մեկնարկելու։ Այս տարվա սկզբին ու անցյալ տարեվերջին արդեն զինկոմիսարիատները ծանուցագրեր էին ուղարկել մի շարք պահեստազորայինների՝ տեղեկացնելով վարժական հավաքներին նրանց ներգրավվածության […]

Կարող եք, չէ՞, դադարեցնել պառակտումն ու խարդավանքները երկրի ներսում․ «Հրապարակ»

Երբ մարդիկ սկսում են խոսել միասնականության, համազգային համախմբման, մի բռունցք դառնալու եւ մեր առջեւ ծառացած խնդիրները լուծելու մասին, հասկանալի է, որ այդ կոչերն ուղղված են ընդդիմությանը, իշխանություններին քննադատողներին: Դրանք մեղադրանքի ու հանդիմանության կոչեր են` որ մեր երկիրն այսքան ծանր ու դժվար լուծելի խնդիրների առաջ է կանգնած, իսկ դուք, միաբանվելու փոխարեն, միմյանց ու իշխանությունների միսն եք […]

Փաշինյանը մի քանի նախարարների անակնկալի է բերել. «Ժողովուրդ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հունվարի 31-ին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Ջրային կոմիտե է այցելել, ու, ըստ կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, Փաշինյանը կոմիտե այցելել է կառույցի 2022-ի գործունեության հաշվետությունը քննարկելու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ գտնվող աղբյուրները հուշում են, սակայն, որ նախարարություններ այցելելուց ու կատարողականին ծանոթանալուց հետո Փաշինյանն այժմ էլ որոշել է […]

Ինչ է սպասվում Բրյուսովի անվան համալսարանին. «Ժողովուրդ»

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հոգաբարձուների խորհուրդն ուղիղ մեկ ամիս է, ինչ լուծարվել է: Նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին, հիշեցնենք, համալսարանն այն ժամանակ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանի մակագրությամբ՝ բուհի հոգաբարձուների խորհրդի լիազորությունները դադարեցված լինելու մասին գրություն էր ստացել: Խորհրդի լիազորությունները դարդարեցված համարվելուց ուղիղ մեկ ամիս անց՝ այսօր, Բրյուսովի կառավարման հարցն օդում կախված […]

Կացարանի հրդեհի գործով նոր կալանավորում է սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով երկրորդ անձը կկալանավորվի: Ո՞վ է նա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կալանավորվող պաշտոնյան զորամասի թիկունքի գծով պատասխանատուներից եւս մեկն է: Նշենք, որ 2023 թվականի հունվարի 25-ին որոշում էր կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված