03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, կարող է մանդատը դնել․ «Հրապարակ»

ԱԺ հաջորդ հերթական նիստին իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը կհայտարարի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է․ «Մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը»։ Հանձնաժողովի նախագահի տեղակալը ՔՊ-ի շարքերը համալրած ՄԱԿ կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանն է, […]

Ադրբեջանի հիմնական, նույնիսկ կարելի է ասել՝ միակ գործիքը հանցագործությունը, սուտն ու կեղծիքն են. «Փաստ»

Այսօր թերագնահատել տեղեկատվական հակամարտությունների և, ընդհանրապես, տեղեկատվական անվտանգության հարցը, նշանակում է պարտվել բոլոր հարթակներում, այդ թվում՝ միջազգային հարաբերություններում ու իրական պատերազմներում: Այս հարցը առաջնային նշանակություն ունի նաև այն համատեքստում, թե ինչ է պետությունը ներկայացնում միջազգային հանրության դատին։ Օրինակ՝ կան պետություններ, որոնք արհեստականորեն են ստեղծվել՝ ձևավորելով որոշակի ժողովրդագրական հիմքի կամ համաշխարհային ուժային կենտրոնների որոշակի պայմանավորվածությունների արդյունքում։ […]

Պատասխանատվությունը «շեֆից» հեռացնելու համար․ «Փաստ»

«Նախօրեին «երկրորդ» փորձից ԱԺ-ում, այնուամենայնիվ, տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և քպականների հանդիպումը։ Որքան էլ քպականները փորձում են ներկայացնել, թե հանդիպումն անցել է նորմալ և կառուցողական, «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում բավական թեժ է եղել ու «մուննաթախառը»՝ թե՛ պատգամավորների, թե՛ Պապիկյանի կողմից: Ընդհանրապես, Ազատ գյուղում տեղակայված կացարանի ողբերգությունից հետո իշխանության որոշակի շրջանակների կողմից ամեն […]

Խաղաղ պայմաններում Բանակի կորուստները՝ հիմա և նախկինում․ «Ժողովուրդ»

Ուղիղ երեք տարի առաջ՝ այս օրերին՝ 2020-ի հունվարի 10-ին, երբ հայ հասարակության մոտքով անգամ չէր անցնում, որ ընդամենը ամիսներ անց Ադրբեջանի սանձազերծած աղետաբեր պատերազմը հազարավոր զոհերի ու տարածքային կորուստների պատճառ է դառնալու, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր իսկ կառավարությանը դրվատելու մղումներից ելնելով, ի լուր աշխարհի հայտարարում էր. «2019 թվականի ընթացքում հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական […]

Համայնքապետերը լեղապատառ շտապել են մարզպետարան․ «Հրապարակ»

«Երեկ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարան է կանչել համայնքների ղեկավարներին՝ ասելով, որ կարեւոր հանձնարարականներ ունի տալու՝ պահեստազորում հաշվառված զինապարտների զորակոչի հետ կապված։ Համայնքապետերը լեղապատառ շտապել են մարզպետարան։ Նրանցից մեկն անգամ անհանգստացել էր. «Կարո՞ղ է թշնամին պատերազմ է հայտարարել, կանչում է մարզպետը, որ այդ մասին տեղեկացնի: Նիստից հետո մարզպետը մեզ ասաց, որ համայնքապետերին հրավիրել է ծանոթանալու […]

Փաշինյանականները փորձել են Պապիկյանին հասկացնել, որ չունի նախկին աջակցությունը․ «Հրապարակ»

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ փակ հանդիպում է ունեցել ԱԺ-ում ՔՊ-ականների հետ: Պապիկյանն ասել է, որ քննությունը կպարզի Ազատի դեպքի մեղավորներին, եւ նման միջադեպեր եղել են բոլոր ժամանակներում, դա չի կարելի վերագրել նախարարի թերացմանը: Վստահեցրել է, որ բանակի համար միջոցներ չեն խնայում, բարեփոխումներն ընթացքի մեջ են: Հանդիպմանը մասնակցել է ՔՊ խմբակցության փոքր մասը, հիմնականում՝ Պապիկյանի […]

Ինչ է պատմել քննիչներին Արարատ Միրզոյանն իրեն ծեծի ենթարկելու գործով․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրեն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հարցաքննվել է: Իսկ ի՞նչ է նա պատմել քննիչին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վերջինս նշել է, թե որեւէ բան չի հիշում եւ այդ պահին միայն մտածել է՝ ինչպես պաշտպանվի եւ փրկի իր կյանքը: Հիշեցնենք, որ օրերս «Ժողովուրդ» օրաթերթին […]

Ուր է գնում ՄԻՊ-ը, ով է նրան փոխարինելու․ «Հրապարակ»

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը նախօրեին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ եւ չսպասելով, որ օրենքով նախատեսված մեկ շաբաթը լրանա, որպեսզի վերահաստատի իր դիմումը, հապճեպ հեռացավ ՄԻՊ գրասենյակից։ Լուր ստացանք, որ նա, հրաժեշտ տալով ՄԻՊ աշխատակազմին, հայտարարել է, որ նոր աշխատանքի առաջարկ է ստացել, ընդունել է այն եւ մեկնել Հայաստանից։ Լուրեր կան, որ նրան առաջարկվել է զբաղեցնել Արտաքին հետախուզության […]

ՊՆ-ն ողբերգական հրդեհի հաջորդ օրը 15 ավտոմեքենա է գնել․ «Ժողովուրդ»

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ազատ գյուղի ողբերգական հրդեհի հենց հաջորդ օրն իր կարիքների համար մարդատար ավտոմեքենաներ է գնել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՊՆ-ն թվով 15 ավտոմեքենա է ձեռք բերել, իսկ պայմանագիրը կնքվել է հունվարի 20-ին՝ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհից 1 օր հետո: Մեզ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարությունը գնել է 2023 թվականի արտադրության, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված