16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Պատմության մեջ կմտնի նաեւ մայիսի 29-ը. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, մայիսի 29-ին Աստանայում պետք է ստորագրվի Եվրասիական միության ստեղծման պայմանագիրը, որը պետք է ուժի մեջ մտնի 2015 թվականի հունվարի 1-ից: Արդեն հայտարարվել է, որ Աստանա է մեկնելու նաեւ Սերժ Սարգսյանը, սակայն մի բան պարզ չէ՝ նա ստորագրելո՞ւ է պայմանագիրը, եւ հենց այնտեղ Հայաստանը միանալո՞ւ է դրան, թե՞ ոչ: Չենք կարող բացառել, որ կլինեն […]

Միկոյանի թոռը դեմ է. Հայկական ժամանակ

“Սկզբունքորեն դեմ եմ որեւէ հուշարձանի տեղադրմանը: Ես կարծում եմ, որ  հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում եւ մտքում, այլ՝ ոչ մարմարի, գրանիտի կամ բրոնզի մեջ”,-երեկ “Հայկական ժամանակ”-ը այսպիսի մեկնաբանություն է ստացել Անաստաս Միկոյանի թոռանից՝ Մոսկվայում բնակվող անվանի երաժիշտ, կոմպոզիտոր, նկարիչ եւ ռեժիսոր Ստաս Նամինից, ով թերթի թղթակցի խնդրանքով մեկնաբանել է իր պապի արձանը՝ Երեւանում կանգնեցնելու […]

Ոստիկանապետի աթոռին շատ աչք կա. Հրապարակ

“Հրապարակի” տեղեկություններով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աթոռթի վրա շատ աչք կա: Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գզիրյանին այդ պաշտոնում նշանակելու գործին լծվել է Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության պետ Սասուն Աբաղյանը, որը Գիզիրյանի մտերիմ ընկերն է: Հավանական թեկնածուների շարքում են նաեւ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ինչ վերաբերում է Գասպարյանի պաշտոնանկությանը, […]

Մարզպետի խորհուրդը՝ սառը ջուր խմել. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, մի քանի օր է, ինչ մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հարաբերությունները լարվել են։ Պատճառն էլ այն է, որ մայիսի 9-ին հայ-ռուսական համատեղ շքերթի անցկացումը Ցոլակյանը կապել է իր անվան հետ, ինչը դուր չի եկել Գյումրիի քաղաքապետին։ Այն հարցին, թե Ֆելիքս Ցոլակյանի […]

Հայաստանում ինքնասպանությունների թիվը աճել է. Հայոց աշխարհ

“Արմենիա” բժշկական կենտրոնի սուր թունավորումների բաժանմունք են ընդունվում ոչ միայն թունավոր օձերից եւ կարիճների խայթոցներից տուժած անձինք, այլեւ ալկոհոլային թունավորում ունեցողները, ինքնասպանության փորձ կատարածները:         Ի պատասխան մեր հարցի, թե այս տարի ի՞նչ վիճակագրություն կա այդ առումով, ինքնասպանության փորձերի մեծ մասը Երեւանո՞ւմ, թե՞ մարզերում է կատարվել, հանրապետության գլխավոր թունաբան, հիշյալ բաժանմունքի բժիշկ Միքայել Գաբրիելյանը […]

Ո՞վ կփոխարինի Նազարեթին. Առավոտ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ Մնացականյանն ազատվել է աշխատանքից: Ո՞վ կլինի նոր փոխնախարարը: “Առավոտ”-ի տեղեկություններով այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն ՀԱՕԿ-ի նախագահի գլխավոր խորհրդական, սպորտի ոլորտի բազմափորձ աշխատող Արտաշես Նազարյանն է: Ի դեպ թերթը նկատում է, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը կադրային “ջարդ” չի անում: Մանրամասները […]

Ծառուկյանը խաբեց եզդիներին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, հունիսի 2-ին լրանալու է Աժ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանի (Շերիֆ)՝ պատգամավորության մանդատից հրաժարականի դիմում ներկայացնելու օրը: Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը թերթի հետ զրույցում ասաց. “Արդեն որոշում կա, որ Գ. Գրիգորյանին փոխարինելու է Տ. Ներսիսյանը (Հրազդանի հացի գործարանի տնօրեն), եւ ըստ սահմանված կարգի՝ 15 օրվա ընթացքում, եթե Գրիգոր Գրիգորյանը հետ […]

ՀԱԿ-ը պահանջում է, քառյակը հապաղում է. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, մայիսի 17-ին խորհրդարանական քառյակը նիստ էր գումարել եւ որոշել, որ առաջիկայում պետք է հանրահավաք անցկացնեն: Որոշվել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում պետք է քառյակը հստակեցնի հանրահավաքի օրն ու հանրահավաքում  քննարկվելիք հարցերի օրակարգը: Բայց քառյակը ոչ նիստ է անցկացրել, եւ ոչ էլ այդ հարցերում որոշում կայացրել: Թերթի տեղեկություններով՝ նման անորոշության պատճառը քառյակում այս […]

Ճնշո՞ւմ են, աղա. Իրատես de facto

“Իրատես de facto”-ի  տեղեկություններով` ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս գալիս, իր քվոտայով նշանակված նախարարներին քաղաքակիրթ հրաժեշտ տալու ընթացքում մեծամասնականով պատգամավոր ընտրված, ՕԵԿ խմբակցության անդամ Կարեն Բոթոյանին առաջարկել է դուրս գալ խմբակցությունից, որովհետեւ իրենք գնում են պայքարի, ու երեք տարի որեւէ կերպ չդրսեւորված, որեւէ ձայն-ծպտուն չհանած պատգամավորի` շինանյութի Սերգեյի փեսա, “Եվրոպա” հյուրանոցը “նայող” ազգընտիրի համար դա խոշոր “դիսկոմֆորտ” […]

ՀՀԿ-ն մասնակցելու է. Հրապարակ

Հունիսի 2-ից 3-ը Բրյուսելում տեղի կունենա ԵԺԿ քաղաքական վեհաժողովը, որը Եվրախորհրդարանի ընտրություններում երեկ տարած հաղթանակից հետո ԵԺԿ առաջին համաժողովը կլինի այդ կարգավիճակում: “Հրապարակ”-ի տեղեկություններով ՀՀ իշխանություններից՝ ՀՀԿ-ից վեհաժողովին կմասնակցի ՀՀԿ արտաքին կապերի գծով Սերժ Սարգսյանի տեղակալ Արմեն Աշոտյանը: Իսկ ՕԵԿ-ից՝ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, այլևս ընդդիմադիր կարգավիճակով:  Մանրամասները թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի