12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ճնշո՞ւմ են, աղա. Իրատես de facto

“Իրատես de facto”-ի  տեղեկություններով` ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս գալիս, իր քվոտայով նշանակված նախարարներին քաղաքակիրթ հրաժեշտ տալու ընթացքում մեծամասնականով պատգամավոր ընտրված, ՕԵԿ խմբակցության անդամ Կարեն Բոթոյանին առաջարկել է դուրս գալ խմբակցությունից, որովհետեւ իրենք գնում են պայքարի, ու երեք տարի որեւէ կերպ չդրսեւորված, որեւէ ձայն-ծպտուն չհանած պատգամավորի` շինանյութի Սերգեյի փեսա, “Եվրոպա” հյուրանոցը “նայող” ազգընտիրի համար դա խոշոր “դիսկոմֆորտ” կլինի:

Կարեն Բոթոյանը հերոսաբար ասել է` ես մինչեւ վերջ կանգնելու եմ ՕԵԿ-ի կողքին, մինչեւ վերջ գնալու եմ իր հետ: Կառավարության ծրագրի ներկայացման օրը Բոթոյանին կանչել են “վերեւ”. նա եկել ու ասել է ՕԵԿ-ին` ինձ ճնշեցին: 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ