Միկոյանի թոռը դեմ է. Հայկական ժամանակ
“Սկզբունքորեն դեմ եմ որեւէ հուշարձանի տեղադրմանը: Ես կարծում եմ, որ հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում եւ մտքում, այլ՝ ոչ մարմարի, գրանիտի կամ բրոնզի մեջ”,-երեկ “Հայկական ժամանակ”-ը այսպիսի մեկնաբանություն է ստացել Անաստաս Միկոյանի թոռանից՝ Մոսկվայում բնակվող անվանի երաժիշտ, կոմպոզիտոր, նկարիչ եւ ռեժիսոր Ստաս Նամինից, ով թերթի թղթակցի խնդրանքով մեկնաբանել է իր պապի արձանը՝ Երեւանում կանգնեցնելու ավագանու որոշումը:
Երկու շաբաթ “Ստաս Նամինի կենտրոն” կրթամշակութային կազմակերպության աշխատակցի միջոցով թերթի թղթակիցը նամակագրական կապի մեջ է եղել Անաստաս Միկոյանի անվանի թոռան հետ: Մայիսի 14-ին թղթակիցը Ստաս Նամինին գրավոր հարցում է ուղարկել՝ խնդրելով մեկնաբանել Երեւանի ավագանու ապրիլի 30-ի որոշումը՝ միաժամանակ տեղեկացնելով թե որոշման բովանդակության, թե դրա շուրջ ծավալված հանրային արձագանքի մասին: Ստաս Նամինը, ով պապի անունն է կրում (իսկական անունը Անաստաս Ալեքսեյի Միկոյան), ստեղծված իրավիճակի շուրջ օբյեկտիվ գնահատական տալու նպատակով ցանկություն է հայտնել նախ ծանոթանալ ռեպրեսիաներին եւ գնդակահարություններին Անաստաս Միկոյանի մասնակցությունը հաստատող փաստաթղթերին եւ հրապարակումներին:
Նա լրագրողից խնդրել է իրեն ուղարկել թե պատմական փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները, թե այդ պատմությունների եւ Հայաստանում տեղի ունեցած հանրային արձագանքի մասին լրագրողական հրապարակումների հղումները:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: