16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հետտոնական շոկ. Ժամանակ

Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 29-ին, իրավամբ կարող ենք համարել Հայաստանում հետտոնական շոկ։ Մայիսի 29-ին Աստանայում ստեղծվել է Եվրասիական միությունը, որի  ստեղծման գագաթնաժողովի ընթացքում էլ հնչեցվել է Իլհամ Ալիեւի նամակի մասին, որով նա պահանջում է այդ միությանը Հայաստանի անդամակցության հարցում ամրագրել ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների հանգամանքը։ Մինչեւ հուլիս Հայաստանին ժամանակ են տվել մի բան անելու […]

Բայց ինչո՞ւ եք զարմացել. Կ. Շահգելդյանը՝ վարչապետի խորհրդական նշանակվելուց. Ժողովուրդ

‘’Բայց ինչո՞ւ եք զարմացել’’, – նման կերպ է պատասխանել Կոտայքի նախկին մարզպետը ՛՛Ժողովուրդի՛՛ հարցին, թե ճիշտ են այն տեղեկությունները, որ իրեն նշանակելու են վարչապետի խորհրդական։ ՛՛Դե, ՀՀ կառավարությունն իր պաշտոնական կայքում կդնի՝ կտեսնեք էլի՛՛, – հայտարարել է Կ. Շահգալդյանը։ ՛՛Եթե կնշանակեն այդ պաշտոնին, կգամ, կաշխատեմ՛՛, – վերջում ասել է թերթի զրուցակիցը։ Իսկ հարցին, թե ինչ […]

Քոչարյանի ու Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ոչ հերքվում է, ոչ հաստատվում. Հայկական ժամանակ

Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի հանդիպման մասին երկու օր առաջ մամուլում հայտնված տեղեկությունը ոչ ՀՀ կառավարությունից և ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից չեն շտապում պաշտոնապես հաստատել և ոչ էլ հերքել: Իսկ տեղեկությունը հետևյալն էր՝ վարչապետ դառնալուց հետո Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Թե ինչ հարցեր են քննարկվել կամ ինչ նպատակով են հանդիպել Քոչարյանն […]

Ուկրաինայի դեսպանը կվերադառնա. Հրապարակ

Առաջիկա օրերին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը կվերադառնա Հայաստան, շարունակելու իր աշխատանքը՝ երեկ ՛՛Հրապարակի՛՛ հետ զրույցում այս մասին ասել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, որը միաժամանակ ՛՛հարկ է համարել՛՛ նշել, որ ինքն ամենևին չի պատրաստվում դեսպան դառնալ Ռուսաստանում, մանավանդ որ ՛՛էնտեղ շատ արդյունավետ աշխատում է իր լավ բարեկամ Օլեգ Եսայանը՛՛: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Անաստաս Միկոյանի արձանն անհետացել է ձուլարանից. Հայկական ժամանակ

Անաստաս Միկոյանի բրոնզե արձանը ՛՛Կռազի պարկի՛՛ ձուլարանից անհետացել է։ Ձուլարանի աշխատակիցները երեկ ՛՛Հայկական ժամանակի՛՛ թղթակցին ասել են, որ նույն օրը արձանն իրենց մոտից տարել են։ Թե ով և որտեղ, ձուլարանի վարպետները չեն հայտնել։ Միկոյանի արձանը ձուլարանից հանելու մասին տեղեկություն չեն ունեցել ոչ Երևանի քաղաքապետարանը, ոչ էլ քանդակագործ Գագիկ Ստեփանյանը, ում վստահված էր արձանի ձուլման որակի […]

Տուգանել են Բելաջոյի Գրիշին. Ժողովուրդ

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը երեկ տուգանել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիշա Մարգարյանին (Բելաջիոյի Գրիշ): Բանն այն է, որ պատգամավորը մեքենան վարել է առանց ամրագոտու: ”Ժողովուրդ”-ի հարցին, թե ինչու է պատգամավորն արհամարհում իր իսկ կողմից ընդունած օրենքը, Մարգարյանը պատասխանել է. ՛՛Մենք էլ ենք մահկանացուներ ու մենք էլ ենք ի վիճակի մեկ-մեկ խախտումներ անել, ի՞նչ խնդիր կա, […]

“Ասեղի վրա նստածը” թմրանյութերի վերաբերյալ բացահայտումներ է արել. Առավոտ

“Առավոտ” թերթը գրում է. Զրուցակիցս  5000-ի մեջ չի մտնում, որովհետև նա այդ մասին գերադասում է լռել, խուսափում է բժշկի դիմել : Ինչպես ասում է՝ “ինքն իր յուղի մեջ լուռ տապակվում է”: Արսեն Հ-ն 35 տարեկան է: Բարձրագույն կրթություն ունի, ավարտել է գյուղակադեմիան, ամուսնացած չէ:Իր ասելով այնքան է “խորացել”  թմրանյութի պատմության մեջ, որ ոչ միայն հետ […]

Օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպանների արտակարգ հավաք. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.  “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, հունիսի սկզբներին Երևանում տեղի է ունենալու օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպանների արտակարգ հավաք:Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ բոլոր դեսպաններին հրահանգված է ներկայանալ Երևան: Չի բացառվում, որ պատճառը Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ է կապված, որպեսզի դեսպաններին հանձնարարեն՝ այս գլխից ակտիվ լոբբիստական աշխատանքներ իրականացնել: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը […]

Սուրիկ Խաչատրյանը սկսել է անհանգստանա՞լ իր անվտանգության համար. Առավոտ

“Առավոտ” թերթը գրում է. Պարբերաբար աղմկահարույց պատմություններում հայտնվող Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր նոր կառուցվող երևանյան “ամրոցի” պարիսպներն օրերս սկսել է էլ ավելի բարձրացնել: Նախկին մարզպետը “ամրոցի”  տեղանքը պատահական չի ընտրել, այն կառուցվում է Մոնումենտի բարձրադիր բլրի վրա. հավանաբար, տեղանքն ու այս “անառիկ բերդը” ախոյաններից պաշտպանվելու համար են: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ՕԵԿ-ը գիտի մարդկանց սրտեր և հոգիներ տանող ճանապարհը. 168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է. Շատերը թերահավատորեն են վերաբերվում այն գաղափարին, որ ՕԵԿ-ին կհաջողվի գրավել մարդկանց սրտերը։  Բայց ՕԵԿ-ը գիտի մարդկանց սրտեր և հոգիներ տանող ճանապարհը, դա խոստումներ տալն է: Եվ ՕԵԿ-ն այդ ճանապարհի վրա է. նորաստեղծ ընտանիքներին խոստանում են նվազագույնը 300 հազար դրամ, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքները վերացնողներին և նրանց երեխաներին՝ անվճար պրոթեզ և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի