18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պատմության մեջ կմտնի նաեւ մայիսի 29-ը. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, մայիսի 29-ին Աստանայում պետք է ստորագրվի Եվրասիական միության ստեղծման պայմանագիրը, որը պետք է ուժի մեջ մտնի 2015 թվականի հունվարի 1-ից: Արդեն հայտարարվել է, որ Աստանա է մեկնելու նաեւ Սերժ Սարգսյանը, սակայն մի բան պարզ չէ՝ նա ստորագրելո՞ւ է պայմանագիրը, եւ հենց այնտեղ Հայաստանը միանալո՞ւ է դրան, թե՞ ոչ: Չենք կարող բացառել, որ կլինեն նույնպիսի անակնկալներ, ինչպիսին եղել են հայ-թուրքական արձանագրությունների, Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունների տեսքով:

Այսինքն՝ հասարակությունը ոչինչ չի իմանա, եւ ոչինչ չի հայտնվի հասարակությանը, ու հանկարծ մեկ էլ կարող է հայտնի դառնալ, որ Հայաստանն ինչ-որ բան է հայտարարել կամ ինչ-որ բան է ստորագրել: Այնպես որ մայիսի 29-ը, ըստ էության, լինելու է հերթական խորհրդավոր ամսաթիվը հայաստանյան նորագույն պատմության մեջ:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ