18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Լարվածությունը մեծանում է. Ժողովուրդ

Երկու նախարարությունների միջև կարծես թե միջգերատեսչական լարվածություն է սկսվում: ”Ժողովուրդ”-ին հայտնի է դարձել, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 26-ին տուգանել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Պատճառն այն է, որ այս տարվա հունիս ամսին նախարարության անունով հայտարարագրվել են 35653 խառը ապրանքներ, սակայն անհրաժեշտ փաստաթղթերը ճիշտ ժամանակին չեն ներկայացվեել մաքսային մարմին: Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:  

Հայաստանում կյանքը թանկացել է. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակը” գրում է. ”ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստանում գնաճը կազմել է 2,9 տոկոս։ Ըստ ԱՎԾ-ի՝ պարենային ապրանքները թանկացել են միայն մեկ տոկոսով, սպառման ապրանքները՝ 1,7 տոկոսով, ոգելից խմիչքն ու ծխախոտը՝ 7,2 տոկոսով, ծառայությունները՝ 6 տոկոսով, ոչ պարենային ապրանքները՝ 1,9 տոկոսով”: Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

”Մի բանին պիտի՞ դեմ լինենք, թե՞ չէ”. Հրապարակ

”Հրապարակը” գրում է. ”Պարզվում է՝ ԲՀԿ-ականներն այսօր ընդդեմ իշխանության ”կանգնում են” ժողովրդի կողքին՝ դեմ արտահայտվելով մի օրենքի, որին ամիսներ առաջ՝ կոնկրետ հունիսին 20-ին, կողմ են քվեարկել: Խոսքը ”Շրջանառության հարկի մասին” օրենքին է վերաբերում, որին վերոնշյալ օրը ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը պաշտոնապես հայտարարել են կողմ քվեարկելու մասին և ամբողջ կազմով կողմ են քվեարկել: ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը […]

“Դեմ”-ը հասավ Ստեփանակերտ. Հայկական ժամանակ

 Ըստ “Հայկական ժամանակ”-ի, երեկվանից Ստեփանակերտում ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի ուղեվարձը 70-ից 100 դրամ դարձնելու որոշումը:  Այս կապակցությամբ “Դեմ եմ Ստեփանակերտի հասարակական տրանսպորտի թանկացմանը” քաղաքացիական նախաձեռությունը երեկ դիմել է Ստեփանակերտի քաղաքապետին՝ կոչ անելով ուղեվարձի թանկացումը հետաձգել մինչեւ 2015թ.-ի բյուջեի մասին օրենքի ընդունումը:   Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մի քանի նախարարություններ կարող են միավորվել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը անցել է խնայողության ռեժիմի: “”Ժողովուրդ”-ին ՀՀ Կառավարությունից լուրեր են հասել, որ նա բյուջետային մեծ ծախսերից խուսափելու նպատակով առաջարկել է միավորել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու առողջապահության նախարարությունը: Ինչպես նաև՝ ՀՀ մշակույթի նախարարությունը միացնել ՀՀ սփյուռքի նախարարությանը: Այս քայլով ՀՀ ֆինանսների նախարարը ցանկանում է կրճատել […]

Ինչու դեռ չեն վերականգնվել գնդակոծության հետեւանքով վնասված տները. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս տարվա հուլիս-օգոստոսին գնդակոծության հետեւանքով բնակելի տներին հասցված վնասը մասնակի փոխհատուցելու նպատակով կառավարությունը մարզպետարանին դեռեւս օգոստոսի 7-ին հատկացրել էր 20 մլն դրամ: “Եղանակն արդեն ցրտել է, անձրեւներն սկսվել են, սակայն տների վերականգնումը դեռ չի մեկնարկել: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը երեկ մեր թղթակցին ասել է, որ բոլոր հաշվարկները […]

Օֆշորի Փայլակը հոգնել է. Ժողովուրդ

Օֆշորի գործով տուժող գործարար Փայլակ Հայրւսպետյանը հերթական ան­գամ հրաժարվել Է պաշտպանի ծառա­յությունից: Այս մասին “Ժողովուրդ”-ը տե­ղեկացավ օրերս գործարարի հետ պայ­մանագիր կնքած փաստաբան Կրոմվել Գրիգորյանից. “Ինձ Փայլակ Հայրապետյանն ասել է, թե հոգնել է եւ չի ցանկանում պաշտպան ունենալ, այլ բան չգիտեմ”: Թերթի  հետ զրույցում Փայլակ Հայրապետյանն  ասաց, թե որեւէ խնդիր չկա, պարզապես այդպես է որոշել: Մանրամասները […]

Ունիվերսալ Սուրիկ Խաչատրյանի տեղը Սյունիքը չէ. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը քաջատեղյակ է, որ այսօր գիտությունների թեկնածու լինելը բոլորվին էլ պարծենալու առարկա չէ:  “Այս պայմաններում, իհարկե, այնքան էլ էական չէ’ դու ունե՞ս քո գիտական աստիճանը հավաստոդ թղ­թի կտոր, թե՞ ոչ: Սյունիքի 3 անգամ դատված եւ բազմաթիվ հանցագործությունների մեջ կասկածվող մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, վստահ եմ, չգիտի էլ՝ ինքը նման թուղթ ունի՞, թե՞ […]

Ամուսինը դժգոհ կլիներ պատգամավորից. 168 ժամ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը “168 ժամ”-ի հետ հարցազրույցում մասնավորապես նշել է, որ եթե ինքը  չլիներ պատգամավոր, այլ լիներ, օրինակ, դաշնակահարուհի, հնարավոր է, որ խնդիրներն ավելի շատ լինեին: “Եթե ես օրը 10 ժամ նվագեի, երեւի թե ամուսինս ավելի դժգոհ կլիներ, քան, եթե ես մասնակցեմ Աժ նիստերին”,-ասել է նա: –Մեր Ազգային ժողովը թատրոն է […]

“Ես հո տուպոյ չեմ, ձեռիս ժամացույցը 6 հազար դոլար ա,…”. Ժամանակ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է Սարգիս Համբարձումյանի եւ Էդուարդ Դավթյանի գործի դատական քննությունը: Գործի մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը: Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա Սարգիսը նախնական համաձայնության է եկել ընկերոջ՝ 22-ամյա Էդուարդ Դավթյանի հետ ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ: 2013 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Երեւանի Փարպեցի փողոցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի