18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Երեւանի տոնին ընդառաջ կանաչ տարածքներ են ոչնչացվում. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ Երեւանում դարձյալ սկսվել է առանց այդ էլ սակավաթիվ կանաչ տարածքների ոչնչացումը: “Տարօրինակ լռության քողի տակ այս օրերին լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի ամենականաչ տարածքներում, օրինակ՝ “Հաղթանակ” զբոսայգում, ինչպես նաեւ դրա դիմացի մայթում: Երեւանցիներն այդ տարածքը կոչում են Մանումենտ:   Հենց այս օրերին “ընդլայնվում” է “Գոլդեն Փալաս” հյուրանոցը: Դրա դիմացի […]

“ՕԵԿ-ն ու հեռուստաընկերությունը փորձեք տարանջատել”. Հ3 հեռուստաալիքը մեկնարկել է. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ երեկ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնում տրվեց “Հ3” հեռուստաալիքի մեկնարկը: ““Ժամանակը” տեղեկացրել է, որ նախկին “Երևան”, այժմ “Հ3” հեռուստաընկերությունը պատկանում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Վերջինս ներկա էր այսօրվա միջոցառմանը, սակայն հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: Արդեն հայտնի է, որ հեռուստաընկերության տնօրենը դերասան Արամ Հովհաննիսյանն է՝ “Որոգայթի” Զավենը: Նա մեր հարցին […]

Քաղաքապետի որդին 300.000 դոլար է տանուլ տվել կազինոյում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ տեւական ժամանակ է` իրենք տեղեկություն են ստացել, որ Սեւանի քաղաքապետի`  Ուդոյի տղան խոշոր՝ մոտ 300.000 դոլար  է “կրվել” կազինոյում ու քաղաքապետ հայրիկին դժվար կացության մեջ դրել: “Քաղաքապետի վիճակը, ասացին, այնքան է բարդացել, որ վաճառքի է հանել սեփական տաքսի ծառայությունը: Սեւանում այս լուրից հատկապես են վրդովվել, քանի որ քաղաքապետը մշտապես պարտադրում է […]

Զարուհի Փոստանջյանը չի մասնակցի.168 ժամ

 “168 ժամը” գրում է, որ “Ժառանգություն” կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն իրենց թղթակցի հետ զրուցում ասել է, որ ինքը չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական եռյակի հանրահավաքին: “Փոստանջյանն իր այդ որոշումը պարզաբանել է նրանով, որ իրեն չի գոհացնում հանրահավաքի հրավիրման օրակարգը: Նա երևի կցանկանար, որ հանրահավաքիում ավելի արմատական պահանջներ դրվեին, քան, ասենք, կառավարությանը ներկայացված […]

Ինձնից ի՞նչ ընդդիմություն. ԲՀԿ պատգամավոր. Ժամանակ

”Ես երկրի նախագահին հարգում եմ և իրա ընտրություններին Հայաստանի Հանրապետության մեջ ամենաշատ ձայնը ես եմ տվել, և էտի գիտեն բոլորը: Ուրեմն, էլ էդ հարցերով ինձ չդիմեք”,- ասել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը՝ պատասխանելով ”Ժամանակի” հարցին՝ ինքը կիսո՞ւմ է իր կուսակցության վերջին շրջանում դրսևորած ընդդիմադիր կեցվածքը և պատրաստվո՞ւմ է արդյոք հոկտեմբերի 10-ին մասնակցել եռյակի հանրահավաքին: […]

Սուրիկ Խաչատրյանի որդին անհետացել է. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակը” գրում է. ”Գորիսի ոստիկանությունը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանին գրությամբ տեղյակ է պահել, որ չի կարողանում գտնել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին: Իսկ դա պարզվել է Բուդաղյանների գործով դատավարության երեկվա նիստի ընթացքում:  Սեպտեմբերի 4-ի նիստում դատարանը Տիգրան Խաչատրյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել, որովհետև նա գործով անցնում է որպես վկա, բայց […]

Կառավարությունը ”նեղն է գցել” ԲՀԿ-ին. Իրատես de facto

”Իրատես de facto”-ն գրում է. ”Կառավարության պատասխանը քառյակ/եռյակի 12 կետերին անհարմար վիճակի մեջ է դրել այս միավորմանը: Առավել ”նեղն” է ընկել ԲՀԿ-ն, քանի որ ՀԱԿ-ը և ”Ժառանգությունը” պահանջում են, որ վերջինս էլ միանա իրենց ամբողջական իշխանափոխության պահանջին, սակայն խիստ հասկանալի պատճառներով ԲՀԿ-ն դա չի կարող անել: Ավելին, չնայած գործընկերների հորդորին, թե հրաժարականներ պահանջելու ժամն է, […]

Առևտրականնեին հրահրողների անունները շուտով կզեկուցվեն ”վերևներին”. Իրավունք

Ըստ իրավապահ համակարգին մոտ կանգնած ”Իրավունքի” աղբյուրի՝ իրավապահներն օպերատիվ տեղեկություններ ունեն, որ առևտրականների ցույցերի ոչ բոլոր մասնակիցներն են ինքնաբուխ գալիս: Ըստ այդ տեղեկատվության՝ խոշոր բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ իրենց էմիսարների միջոցով ամեն կերպ հրահրում են առևտրականներին` մատուցելով իբր 100 տոկոսանոց ”ստույգ” տեղեկություններ, որ ”Շրջանառության հարկի մասին” օրենքի կիրառումն առևտրականների կյանքը դժոխք է դարձնելու: Շուտով հրահրումով […]

Air Armenia ավիաընկերությունը առաջիկայում հավանաբար սնանկ կհայտարարվի. Ժամանակ

”Ժամանակի” տեղեկություններով՝ Air Armenia ավիաընկերությունը լուրջ խնդիրներ ունի եւ առաջիկայում հավանաբար սնանկ կհայտարարվի: Ավիաընկերությունը խոշոր պարտքեր ունի ”Զվարթնոց” օդանավակայանին: Բացի այդ դեռ չի վճարել նաեւ Դուբայից ձեռք բերած 2 օդանավի ամբողջական գումարը եւ դեռ 5 միլիոն դոլարի չափ պարտք ունի: Մեզ հասած տեղեկություններով՝ ավիաընկերությունն արդեն իսկ կանչել է իր աշխատողներին եւ խնդրել ազատման դիմումներ գրել, […]

Աղվան Հովսեփյանը դաժան ծեծի գործով խիստ հանձնարարական է տվել. Ժողովուրդ

”Ժողովուրդ”-ի տեղեկություններով Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ Հրավարդ Սարգսյանի (Գագիկ) դաժան ծեծի գործով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը խիստ հանձնարարականներ է տվել: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին՝ 18:30-ին, 1995թ. ծնված Մանուկը, վարելով BMW մակնիշի ավտոմեքենա, Վարդենիս-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հանդիպել է դիմացից երթևեկող Վազ-21/150 մակնիշի մեքենային, որի մեջ էին եղել 38 տարեկան Մարտին Հակոբյանը, 27 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի